Motorola-ն ներկայացրեց Moto X սմարթֆոնը
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEglu0ocRK64R_PUzXXr5An8Wsl2i84GRLb8Q-FSUDdaE_q03wfS7fRJk6l1xBPe8IpEjX6KJ9DHjPQesrtEmV0izGbILIEzoZ2XSumEK2S7sP1HnwVWDbwkOWgVk4EHopVOAJWWyNwemmE/s640/MotoX_White%5B1%5D.jpg)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgZZzRK7iVL4NPUHfnmgjqSr70QH9YwZNHwdNUXGflA6T6_T1poYUdYzCB1TL94OaW66c0I7ZnCHZeh_gPPlSq63_k1r6QQH7CY62OAwEtSCTa_IpbntvDqu8rz44IEjxrKvdchRFmmnRQ/s640/MotoX_ColorPinwheel-650x525%5B1%5D.jpg)
Moto X սմարթֆոնի տեխնիկական պարամետրերը նույնպես ապշեցնում են: Այն աշխատում է X8 Mobile Computing System համակարգով, որը բաղկացած է 2 միջուկանի 1.7Ghz Snapdragon S4 Pro պրոցեսորով, 4 միջուկանի Adreno 320 գրաֆիկայով և 2 Motorola պրոցեսորներով, որոնք պատասխանատու են ձայնի և ժեստերի ճանաչման համար: Moto X-ն ունի 4.7 դյույմանոց AMOLED էկրան, որն ապահովում է 1280x720 պիկսելների թողունակություն: Սմարֆոնի օպերատիվ հիշողությունը 2Գբ է, որը առավել քան բավարար է սմարֆոնի աշխատանքի համար: Moto X-ի ներքին հիշողությունը 16 Գբ է (AT &T օպերատորի բաժանորդների համար կա նաև 32 Gb-ով տարբերակ): Հեռախոսի հիշողությունը հնարավոր չի ավելացնել MicroSD քարտի միջոցով: Motorola-ն առաջարկում է այդ բացթողումը լրացնել 2 տարով անվճար տրվող Google Drive-ի 50 GB ազատ ծավալով:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgPJBakon1K39VYQIzN8sIToVQikElEluuMn5euUBjcickdRrEhffoe2-YLx2MLv-pSRUbbK1dWjFs45dVj3SusuLL__N97FpckGbvgGTJ_dYUej2HLI4kV66ANbSFrOeNegc2NjDZ7Q_0/s640/moto-x-event-9-of-31.jpg)
Moto X-ի հիմնական տեսախցիկը 10 մեգապիկսել է, որն ունակ է ձայնագրել տեսահոլովակներ 1080p որակով: Սմարթֆոնի առջևի տեսախցիկը 2 մեգապիկսել է: Չնայած այն հանգամանքին, որը Moto X սմարֆոնը ստեղծվել է Motorola ընկերության կողմից, որն էլ իր հերթին պատկանում է Google-ին, այնուամենայնիվ սմարթֆոնի մեջ տեղադրված է Android 4.2.2 տարբերակը, այլ ոչ թե 4.3:
Բջջային օպերատորների միջոցով վաճառելու դեպքում Moto X սմարթֆոնը կարժենա 199$: 32 Գբ տարբեկաը այս դեպքում կարժենա 249$: Սմարթֆոնը հասանելի կլինի նաև առանց օպերատորների հետ պայմանագրի, սակայն այս դեպքում Nexus սմարֆոներրի հետ համեմատած Moto X-ի գինն այդքան էլ էժան չի լինի: