Google-ը սկսել է գովազդներ ցուցադրել Google Maps-ի բջջային հավելվածում
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEg8pUV-518ZUjGZfL-zWf6KE4RoiA66NossnYN-wV1kNqjRzFq73fnRiLP9ONskVDkGmkN9ZYB6OcmGct9FBmNmS3FOuTPzpOQYt-kPG_sWT3J-xT74PURwhR8dXLwMcb526eOBAANJuRc/s1600/google_maps_ads-730x714%5B1%5D.jpg)
Google ընկերությունը սկսել է գովազդներ ցուցադրել Android և iOS համակարգերի համար նախատեսված Google Maps հավելվածում: Այսուհետ Google Maps-ում հասարակական կամ ժամանացային վայրեր փնտրելու դեպքում ծրագրի ներքևի հատվածում կցուցադրվեն վճարովի գովազդներ: Գովազդային վահանակի վրա ցուցադրվում է անվանումը, կարճ բացատրությունը և այդ վայրի մարշրուտը ցուցադրող կոճակ: Հնարավորություն կա նաև տեսնել գովազդի մասին ավելի մանրամասն տեղեկություն՝ այն դեպի վերև քաշելով: Այդ դեպքում ցուցադրվում է գովազդվող վայրի հասցեն, կայքը, լուսանկարները, աշխատանքային ժամերը, այդ վայրի մասին կարծիքները և այլն: Հնարավորություն կա նաև հենց այդ պատուհանից զանգել տվյալ ընկերություն, ավելացնել այն ընտրյալ վայրերի շարքում և ուղարկել ընկերներին: