Vkontakte կայքի հիմնադիրը ստեղծել է WhatsApp մեսենջերի նման ծրագիր iPhone հեռախոսների համար
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiPPFIEFMSndld6l42LoZh81nFSLRW6dQWC_3hvGMzl3SUqduP0DiCnFtdU4_EbJmQTzyGV2XaStq7Fa8tmfSEuup7_ylAW4608maMNRkx5PhW8QWWEGbtbHql4Q-6FgQiwYs_gp4-FV90/s1600/101274_telegram_01%5B1%5D.jpg)
App store-ում հայնտվել է մի նոր մեսենջեր, որն արտաքնապես ու ֆունկցիոնալ առումով շատ նման է հայտնի WhatsApp ծրագրին: Ծրագիրը ստեղծվել է ամերիկյան Digital Fortress ընկերությանը: Իսկ գիտեք, թե ու՞մ է պատկանում այդ ընկերությունը: Փորձեք գուշակել մի հուշումից. այդ մարդը ստեղծել Facebook կայքի կրկնօրինակը: Իհարկե խոսքը գնում է Vkontakte կայքի հիմնադիր Պավել Դուրովի մասին, ով այս անգամ կրկնօրինակել է WhatsApp մեսենջերը: Նոր մեսենջերը կոչվում է Telegram: Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ չի գրանցվել: Պետք է ընդամենը գրել հեռախոսի համար: Ծրագիրը պահպանում է խոսակցությունների արխիվը ամպային սերվերներում, թույլ է տալիս ինտերնետից ներբեռնել և ուղարկել մինչև 1ԳԲ ծավալ ունեցող լուսանկարներ Bing որոնողական համակարգի շնորհիվ: Միանգամից չաթին կարող են մասնակցել առավելագույնը 100 օգտատերեր:
Նշվում է նաև, որ այս ծրագիրը WhatsApp-ից մի քանի անգամ արագ է աշխատում: Ծրագրի աշխատանքի հիմքում ընկած է iOS համակարգի համար նախատեսված MTProto արձանագրությունը, որը ստեղծել է Պավել Դուրովի եղբայրը: Ըստ Դուրովի խոսքերի, այս մեսենջերը պետք է օրինակ հանդիսանա Durov`s Android Challenge մրցույթի մասնակիցների համար: Telegram ծրագիրը iPhone հեռախոսների համար կարող եք ներբեռնել App Store-ից:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhf_GLGLKKcxrc1RdhPZsSIewRZ9j0efr2cVONHcl3dns2kIOJLFtusMsg4p-G2MWsEjc_EEjASkJBRJfbawjEiqo43xtGj1z9lWYNPuRvmlx-CuNyH30Vb-c8AZ-gsI6yc2NLcn3-hzWI/s640/101274_telegram_02%5B1%5D.jpg)