Ստեղծեք ինտերակտիվ գովազդային հոլովակ՝ ներգրավելով Ֆեյսբուքի ընկերներին
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiX_vWV1to0oDCs9iwpgc3GU8z254LGzyrwrXAXEwU80QbCgveJRlSVFSRW1lGxzLMO0tiutkTLzp86Q0k74hInu1z4RQtX4YnVx-hWC7TUVb1xsvc3l5njN4QJ1GAc51hxOPmBanLQkK4/s1600/coca.jpg)
Coca Cola-ի Ֆեյսբուքի էջում տեղադրված է մի հետաքրքիր ծրագիր, որը թույլ է տալիս ընկերներին վիրտուալ կերպով նվիրել Coca-Cola-ի անվանական թիթեղյա տուփեր: Անշուշտ վիրտուալ տուփի վրա գրվելու է այն ընկերոջ անունը, ում որ ցանկանում եք նվիրել: Անհրաժեշտ է ընդամենը կապել Ֆեյսբուքի պրոֆիլն այդ ծրագրի հետ ու ցանկից ընտրել ընկերոջ անունը:
Ծրագրի շնորհիվ կարող եք նաև պատրաստել ինտերակտիվ գովազդային հոլովակ, որի մեջ կարող եք ներգրավել Ֆեյսբուքի ընկերների լուսանկարները:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgLgwROmUVNvkhcgB68nWt6fF-10OrwP2Ke7PzeJs43aYcqd3X-IghjHa72-G_8s8kgF29Vq6RNwuYtVtFxdfTpkHkKmwpP9aWYDyR2Ggqbs3wJaOTW_jO_5bMZjikSH6C5ehS50pLClO0/s640/coca.jpg)