Ճապոնացիների նոր ռեկորդը Թվիթերում
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjXHMaMoAGwS1AK72yLWE7DVjWKw4DPdtEofS3AJiFhi76Sotbg3m3hjGV1S898UrwJ4F5WH48pbTBZE0yUufa3VI-T-OGLb11zYGoD9ja6_ALdykI9qp8rNDqZV2NVJC7MdnfWS2JgPO4/s640/balus.jpg)
ճապոնացի օգտատերերը Twitter միկրոբլոգում նոր միջազգային ռեկորդի հեղինակ դարձան: Նրանք Twitter-ում մեկ վայրկյանի ընթացքում գրեցին 143.999 նմանատիպ հաղորդագրություն: Այս ակտիվության պատճառը հանդիսացավ 1986 թվականին թողարկված «Երկնային ամրոցը» անիմացիոն մուլտֆիլմի հեռարձակումը Nippon TV-ով: Twitter-ում ռեկորդի մասնակից դարձած օգտատերերը միկրոբլոգում նույն վայրկյանին գրել են ընդամենը մեկ բառ՝ «Բալուս» (երևի ուզեցել են բայլուս գրեն
): Մուլտֆիլմի մեջ սա կախարդական բառ է, որն ասելուց հետո մուլտֆիլմում սկսվում է կախարդական թռչող կղզու ինքնաոչնչացման գործընթացը: Twitter-ի ղեկավարությունն արդեն հաստատել է այս ռեկորդը: Համեմատության համար նշեմ, որ Քեյթ Միդլտոնի և արքայազն Ուիլյամի երեխայի ծնունդի ժամանակ կատարվել էր ընդամենը 25.300 թվիթ: Ընդ որում այդ քանակը գրանցվել էր ոչ թե մեկ վայրկյանում, այլ՝ մեկ րոպեում:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEioxVg7GSfema425H2fSP7RmMFG21CWIp4vr4DvEnPYwfsLln400T2_TiGKzRIZe_FYDrJpOmmN0EdTgL-Q_wSar7e32_DiY0-Fhwzxg3WcviOuE_E_aWyJbZcPksgEzjm2p3Y8ZrwiRk4/s200/msn-cheeky-smile-smiley-emoticon%5B1%5D.gif)