Apple-ը թողարկեց iOS 7 օպերացիոն համակարգի Beta 5 տարբերակը նախագծողների համար
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
Apple ընկերությունը թողարկեց iOS 7 օպերացիոն համակարգի Beta 5 տարբերակը ծրագրեր նախագծողների համար: Հիշեցնեմ որ Beta 4 տարբերակը թողարկվել էր ընդամենը մի շաբաթ առաջ: Այս տարբերակում, ինչպես նախորդ Beta տարբերակներում, վերացվել են մի շարք թերություններ ու ավելացել են նոր ֆունկցիաներ: Beta 5 տարբերակը հնարավոր է փորձարկել iPad, iPhone և iPod սարքերի վրա, բայց պաշտոնական թարմացումներ իհարկե դեռ հասանելի չեն: Այսինքն կարող են ներբեռնել միայն Apple-ում գրանցված ծրագրեր մշակողները (չնայած ինտերնետում կան բազմաթիվ կայքեր, որոնք հնարավորություն են տալիս ներբեռնել ու տեղադրել):