ԱՄՆ նախագահի աշխատակազմը չեղյալ է համարել Apple-ի մի քանի սարքերի ներկրումն արգելող որոշումը
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgeezmONdzYw4p3XQabxY00WmiSVqzHNTNHB3znu5pTTguHnBo84sGJjVgAwAR0ioTtaVrVfKp0gHzXWSJN-0FCxkw2mz3IAjRzdXAKAL1RRlvKZnIhf93hbsEp3xXsucly65sbg0R5AKg/s1600/Apple-vs-Samsung-lawsuit%5B1%5D.jpg)
Ս.թ. հունիսին միջազգային առևտրով զբաղվող հանձնաժողովը (ITC) հայտնաբերել էր Apple ընկերության կողմից Samsung-ի մի քանի ապրանքների հեղինակային իրավունքների խախտում, որի հետևանքով ընդունվել էր մի որոշում, որը պետք է արգելեր AT&T բջջային օպերատորի հետ պայմանագրով ձեռք բերված Apple-ի որոշ հին մոդելների (iPhone 3GS, iPhone 4, iPad 3G և iPad 2 3G) ներկրումն ԱՄՆ: Սակայն ԱՄՆ նախագահի հրամանով այդ որոշումը կասեցվել է: ԱՄՆ միջազգային առևտրի հանձնաժողովի ղեկավար Մայքլ Ֆրոմանը որոշումը հիմնավորել է նրանով, որ վաճառքի արգելքն ազդում էր ԱՄՆ տնտեսական մրցակցության կանոնների և ամերիկացի սպառողների վրա: Սա փաստորեն 1987 թվականից հետո առաջին դեպքն է, երբ Սպիտակ տունը խառնվում է միջազգային առևտրով զբաղվող հանձնաժողովի գործերին: Միջազգային առևտրով զբաղվող մասնագետների մեծ մասը չէին ակնկալում, որ Վաշինգտոնը կկանգներ Apple-ի կողմը: Բնականաբար Apple ընկերությունը շատ գոհ է այս որոշումից, իսկ Samsung-ը՝ դժգոհ: Ստորև կարող եք տեսնել Սպիտակ տան պաշտոնական դիրքորոշումն այս որոշման շուրջ: