«Օդնոկլասնիկի» կայքում բացակայող էջերի փոխարեն կցուցադրվեն հազվադեպ հանդիպող կենդանիներ
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiWr_KTObSITac06JzBIx5o46Xm7Ii1k3zjQWdY34j7TLJfORdcOkh4cv0YVFnxkHwVhZtZoH_7XHrBXLyrXLUV4t0nkDhxAuztaxvYQA0dx-D8tpTqolN4PuaiO2qGi3Szp2wzE0L8PPo/s400/wwf+odnoklassniki.jpg)
Ռուսական «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքի և WWF (Վայրի բնության համաշխարհային ֆոնդ) կազմակերպության ռուսական մասնաճյուղի ջանքերով ստեղծվել է մի հետաքրքիր նախագիծ: Այսուհետ «Օդնոկլասնիկի» կայքի գոյություն չունեցող էջեր այցելելիս ցուցադրվելու է ոչ այդքան սովորական 404 էջ (page not found): Այդ էջի վրա այսուհետ ցուցադրվելու են Ռուսաստանում հազվադեպ հանդիպող և ոչնչացման եզրին գտնվող կենդանիրների նկարներ: Այնուհետև ցանկության դեպքում օգտատերերը կարող են այցելել WWF կազմակեպության կայքը և աջակցել այդ կենդանիների պահպանմանը: Օրինակ բացեք այս էջը և մի քանի անգամ թարմացրեք: Արդյունքում կտեղնեք տարբեր կենդանիների նկարներ: