Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
PicsArt-ը սկսում է JavaScript և C++ լեզուների օնլայն անվճար դասընթաց

PicsArt-ը սկսում է JavaScript և C++ լեզուների օնլայն անվճար դասընթաց


Հայկական PicsArt ընկերությունը սկսում է JavaScript և C++ ծրագրավորման լեզուների օնլայն անվճար դասընթաց: Դասընթացներին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Տվյալ պահին ընթանում է հայերի ընդունման փուլը: Շտապեք գրանցվել:

JavaScript դասընթացի համար 👉 https://bit.ly/3bY8BfX
C++ դասընթացի համար՝ 👉 https://bit.ly/39TrW0m
Կարդալ ավելին
Ինչպես անել, որ Face ID-ն ճանաչի Ձեզ դիմակով

Ինչպես անել, որ Face ID-ն ճանաչի Ձեզ դիմակով


Քանի օր Apple-ի վերջին սմարթֆոնները չունեն մատնահետքի սկաներներ և օգտատերերի մեծ մասը օգտվում են դեմքի ճանաչման ֆունկցիայից, ապա վերջին դեպքերի հետ կապված կարող են առաջանել սմարթֆոնները ապաարգելափակելո հետ կապված խնդիրներ: Դիմակով դեմքը ճանաչելու համար օտատերերը գտել են մի հետաքրքիր հնարք:

1. Բացեք «Settings» → «Face ID & Passcode»:
2. Սեղմեք «Reset Face ID»:
3. Սեղմեք «Set Up Face ID»:
4. Դիմակը կիսով չափ ծալեք և սկանավորեք դեմքը:
Կարդալ ավելին
Ճապոնիայում ուսանողների փոխարեն դիպլոմներ են ստացել ռոբոտները (տեսանյութ)

Ճապոնիայում ուսանողների փոխարեն դիպլոմներ են ստացել ռոբոտները (տեսանյութ)


Ճապոնիայի համալսարաններից մեկում զվարճալի ու հետաքրքիր ձև են գտել կորոնավիրուսի ժամանակաշրջանում ուսանողներին դիպլոմների հանձնելու համար: Նրանք հատուկ ռոբոտների գլխներին տեղադրել են մեծ պլանշետներ, որոնց վրա միացված են եղել ուսանողների վիդեոզանգերը: Դասախոսները դիպլոմները տվել են ռոբոտներին ու նկարվել նրանց հետ:

Կարդալ ավելին
3DsMax, V-ray և Photoshop-ի հայերեն անվճար 30 վիդեոդասեր

3DsMax, V-ray և Photoshop-ի հայերեն անվճար 30 վիդեոդասեր


Արսեն Ավոյան օգտատիրոջ YouTube-ի ալիքում կարող եք գտնել 3DsMax ծրագրի հայերեն 37 անվճար վիդեոդասեր, որոնցից յուրաքանչյուրի տևողությունը մոտ մեկ ժամ է: Եթե ցանկանում եք սովորել 3DsMax ծրագրի հմտությունները, ապա սա հիանալի առիթ է:





Կարդալ ավելին
Ինչ է Zoombombing-ը և ինչպես պաշտպանվել դրանից

Ինչ է Zoombombing-ը և ինչպես պաշտպանվել դրանից


Կորոնավիրուսի հետ կապված վերջերս բազմաթիվ ուսումնական հաստատություններ սկսել են Zoom ծրագրով վիդեոզանգեր կատարել, ինչի շնորհիվ այս ծրագրի ճանաչումն ու եկամուտները զգալի աճ են գրանցել: Սակայն ամեն ինչ այդքան էլ հեշտ չի: Բանն այն է, որ ծրագիրն ունի խոցելի տեղեր, ինչից օգտվելով անծանոթները միանում են վիդեոզանգերին և այնտեղ ցուցադրում անցանկալի վիդեոներ: Այս երևույթը ստացել է Zoombombing անվանումը և մի շարք երկրներում արդեն սկսել են սրա դեմ կտրուկ քայլերի դիմել: Օրինակ Նյու Յորքի դպրոցներն արդեն հրաժարվել են Zoom ծրագրից օգտվել, իսկ որոշ նահանգներում նախատեսվում է խիստ պատժել նմանատիպ արարքի հեղինակներին:


Համացանցում կան նաև տարածված ծրագրեր, որոնք ավտոմատ կարողանում են գտնել Zoom-ի բաց ID-ներով վիդեոզանգեր և միանալ դրանց:



Zoom ծրագրի հեղինակները նույնպես անմասն չեն մնացել այս խնդրից ու վերջերս փոխել են ծրագրի կարգավորումներն այնպես, որ ավտոմատ միանում է «սպասողների սենյակ» գործառույթը, որտեղ զանգի կազմակերպիչը հերթով պետք է հաստատի մասնակիցներին: Ավտոմատ միացել է նաև «գաղտնաբառի» անհրաժեշտությունը: Այս պարամետրերը հնարավոր է փոխել կարգավորումներում: Նախկինում դրանք անջատված էին: Zoombombing-ից պաշտպանվելու համար համոզվեք, որ վիդեոզանգն այնպես եք կարգավորել, որպեսզի անծանոթ մարդիկ չկարողանան միանալ զանգին:
Կարդալ ավելին
Skype-ով վիդեոզանգեր կարող եք կատարել նաև առանց գրանցվելու և ներբեռնելու

Skype-ով վիդեոզանգեր կարող եք կատարել նաև առանց գրանցվելու և ներբեռնելու


Covid-19 կորոնավիրուսի հետ կապված ամբողջ աշխարհում շատացել են վիդեոզանգերը և տվյալ պահին մեծ տարածում է գտել Zoom ծրագիրը: Microsoft-ը որոշել է օգտվել առիթից և ավելի է պարզեցրել Skype-ով վիդեոզանգեր կատարելու գործընթացը: Meet Now կոչվող ծառայությունը թույլ է տալիս Skype-ով վիդեոզանգեր կատարել առանց գրանցվելու և որևէ ծրագիր ներբեռնելու: 


Պետք է ընդամենը բացել համապատասխան կայքը, մի քլիքով գեներացնել վիդեոզանգի հասցե և այն ուղարկել այլ օգտատերերի, որոնք կարող են առանց գրանցվելու, գաղտնաբառի և ծրագիր ներբեռնելու միանալ վիդեոզանգին:

Կարդալ ավելին
Microsoft Edge դիտարկիչն առաջին անգամ անցավ Firefox-ին և զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը

Microsoft Edge դիտարկիչն առաջին անգամ անցավ Firefox-ին և զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը


NetMarketShare-ի տվյալներով անցած տարվա մարտին Firefox-ը զբաղեցնում էր շուկայի 9.27%-ը և Chrome-ից զգալի հետ մնալով զբաղեցնում էր երկրորդ հորիզոնականը: Սակայն մեկ տարվա մեջ Firefox-ի մասնաբաժինը նվազել ու դարձել է 7.19%, իսկ ահա Micorosft Edge-ի տարածվածությունը աճել է ու դարձել 7.59%: Եթե հաշվի առնենք, որ վերջին մի քանի ամիսներին FireFox-ի գրաֆիկը նվազում է, իսկ Edge-ին աճում, ապա կարող ենք փաստել, որ մի քանի ամսից այս առավելությունն ավելի զգալի կդառնա: Chrome-ը տվյալ պահին զբաղեցնում է շուկայի 68,5%-ը:


Հիշեցնեմ որ միքանի ամիս առաջ Microsoft-ը թողարկեց Edge ինտերնետ դիտարկչի թարմացված տարբերակը, որը ստեղծված է Chromium պլատֆորմի հիման վրա: Այս փոփոխությունը ևս նպաստեց դրա տարածմանը, քանի որ այն դարձավ ավելի թեթև ու ֆունկցիոնալ:
Կարդալ ավելին
Xiaomi-ն ներկայացրեց 55 դոլարանոց Mi Air 2S անլար ականջակալները

Xiaomi-ն ներկայացրեց 55 դոլարանոց Mi Air 2S անլար ականջակալները


Xiaomi ընկերությունը ներկայացրեց Xiaomi Mi Air 2S անլար ականջակալները, որոնք արտաքին տեսքով ու ֆունկցիոնալությամբ նման են Apple AirPods-ին: Այս նոր ականջակալներն ունեն թարմացված երկու միջականի պրոցեսոր:
Այս ականջակալների մարտկոցը հերիքում է 5 ժամ, իսկ մարտկոց-քեյսը օգտագործելու դեպքում աշխատելու ժամանակը հասնում է մինչև 24 ժամ: Քեյսը լիցքավորվում է անլար Qi տեխնոլոգիայով կամ USB-C լարով: Ամբողջական լիցքավորումը տևում է մոտ մեկ ժամ:


Xiaomi Mi Air 2S ականջակալները ականջից հանելու դեպքում երգն ավտոմատ դադարեցվում է: Երգերը փոխելու կամ զանգերին պատասխանելու համար կարող եք մատով թակել անաջակալը: Այս նոր ականջակալները կվաճառվեն մոտ 55 դոլարով:
Կարդալ ավելին
Epic Games-ն անվճար նվիրում է  Drawful 2, Gone Home և Hob խաղերը

Epic Games-ն անվճար նվիրում է Drawful 2, Gone Home և Hob խաղերը


Epic Games Store խաղերի լաունչերը շարունակում է ուրախացնել խաղասերներին իր անվճար նվերներով: Այս շաբաթ Epic Games-ը նվիրում է Drawful 2, Gone Home և Hob խաղերը: Նշեմ, որ այս ակցիան գործում է մինչև ապրիլի 9-ը: Այս ընթացքում եթե նշված խաղերն ավելացնեք Epic Games-ի ձեր գրադարանում, ապա դրանք հետագայում նույնպես կարող եք անվճար խաղալ:

Կարդալ ավելին
Ինչպես ցանկացած սարքով դիտել հայկական, ռուսական և արտասահմանյան ալիքներ ամսական 500 դրամով

Ինչպես ցանկացած սարքով դիտել հայկական, ռուսական և արտասահմանյան ալիքներ ամսական 500 դրամով


Նախորդ գրառումներից մեկում անդրադարձել էի OttPlayer ծրագրի միջոցով համակարչգով, հեռուստացույցով կամ ցանկացած այլ սարքով 4K ֆիլմեր նայելուն


Այս անգամ եկեք տեսնենք, թե ինչպես է հնարավոր նույն OttPlayer-ով դիտել հեռուստատեսային ալիքները: Ինչպես արդեն գիտեք, OttPlayer-ը աշխատում է փլեյլիստերով: Այսինքն այս ծրագրին տալիս ենք փլեյլիստ և այլն ցուցադրում է դրա պարունակությունը:


OttPlayer ծրագրի առանձնահատկությունն այն է, որ այն հնարավոր է բացել ցանկացած սարքի վրա՝ սկսած բջջային հեռախոսներից, վերջացրած PlayStation-ով: Սարքերի ցանկը կարող եք տեսնել այստեղ:


Իսկ եթե ձեր սարքի համար չկա OttPlayer ծրագիրը, ապա կարող եք այդ սարքի ինտերնետ դիտարկչով բացել http://widget.ottplayer.tv կայքը:


OttPlayer-ով հեռուստատեսային ալիքների փլեյլիստ ավելացնելու համար բացեք OttPlayer.tv կայքը և անվճար գրանցվեք: Այնուհետև բացեք ձեր սարքի վրա OttPlayer ծրագիրը կամ վեբ վիջեթը և կարգավորումներում գրեք գրանցված պրոֆիլի լոգինն ու գաղնաբառը:


Այնուհետև բացեք OttPlayer.es կայքում ձեր պրոֆիլի էջը և ավելացրեք փլեյլիստի հասցե: Օրինակ կարող եք ավելացնել այս հասցեն (https://smarttvnews.ru/apps/iptvchannels.m3u), որն անվճար է և պարունակում է բավականին շատ հեռուստատեսային ալիքներ (նաև հայկական): Անվճար փլեյլիստերի հասցերեն կարող եք գտնել նախորդ գրառումներից մեկում:


OttPlayer.es կայքում նոր փլեյլիստ ավելացնելուց ուշադիր եղեք, որ սարքերի ցուցակում նշեք այն բոլոր սարքերը, որոնց վրա տեղադրել եք OttPlayer-ի հավելվածը:


Անվճար փլեյլիստի վատն այն է, որ ալիքների մեծ մասը ժամանակի ընթացքում դառնում են անհասանելի կամ դանդաղ են բացվում: 


Դրա փոխարենը առաջարկում եմ օգտվել բավականին էժան փլեյլիստ առաջարկող EdemTV կամ iLookTV ծառայությունից, որը պահանջում է ամսական մոտ 500 դրամ: 


iLookTV-ից փլեյլիստ ստանալու համար բացեք https://ilook.tv/auth/signup կայքը և գրանցվեք: Գրանցվելուց հետո կայքն անվճար տրամադրում է փորձնական փլեյլիստ, որը կարող եք մուտքագրել https://ottplayer.tv/playlist/original կայքում: 



Փորձնական փաթեթի ավարտից հետո պետք է կատարեք վճարում https://ilook.tv/finance/payment կայքում: Վճարում կարող եք անել ինտերնետ դրամապանակներով կամ MasterCard-ով: Նշեմ, որ MasterCard-ով վճարում կատարելու դեպքում քարտի տվյալները ոչ մի տեղ չեն պահպանվում և ամբողջովին անվտանգ համակարգ է: Վճարումն անելուց հետո https://ilook.tv/tariff/info էջում  համոզվեք, որ ակտիվացրեք եք փաթեթը: 


Վերջում նշեմ, որ գնի համեմատ այս փլեյլիստը բավականին լավ առաջարկ է: Այն ներառում է հայկական, ռուսական և արտասահմանյան գրեթե բոլոր հեռուստաալիքները, որոնց մեջ կան նաև 4K և FullHD ալիքներ: Ալիքների ամբողջական ցանկը տվյալ պահին դրությամբ կարող եք տեսնել այս էջում:



Նշեմ նաև, որ այս փլեյլիստը տրամադրում է նաև catchup-ի հնարավորություն: Այսինքն կարող եք տեսնել անցած հաղորդումների ցանկը և դիտել արդեն ցուցադրված հաղորդումները:


Եթե Smart հեռուստացույցների կամ այլ սարքերի վրա (օրինակ PlayStation) ալիքները չեն ցուցադրվում, ապա OttPlayer-ի կարգավորումներում փոխեք փլեյերի տիպը:
Կարդալ ավելին