Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Կատարեք անվճար միջազգային զանգեր Skype-ի միջոցով մեկ ամիս շարունակ



Ինչպես գիտեք, Սկայպի միջոցով հնարավոր է ոչ միայն զանգահարել Սկայպի օգտատերերին, այլ նաև հնարավոր է զանգեր կատարել քաղաքային կամ բջջային հեռախոսի բաժանորդներին, որը վճարովի ծառայություն է: Սակայն մոտակա տոների կապակցությամբ Սկայպը իր բաժանորդների համար պատրաստել է հաճելի անակնկալ և մեկ ամիս ժամկետով թույլատրելու է օգտվել վճարովի ծառայություններից: Այդ մեկ ամսվա ընթացքում կարող եք նաև կատարել անվճար խմբակային տեսազանգեր 3-ից 10 մարդկանց մասնակցությամբ: Այս առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է բացել այս հասցեն, մուտքագրել Ձեր Սկայպի տվյալներն ու վճարային քարտի կամ PayPal-ի տվյալները: Ցավոք առանց բանկային քարտի տվյալների հնարավոր չի օգտվել այս առաջարկից: Քարտի տվյալները գրելուց հետո Skype-ը Ձեր հաշվից կհանի $1, որպեսզի ստուգի քարտի ճշտությունը: Ստուգելուց հետո այդ գումարը նորից կփոխանցվի Ձեր հաշվի վրա: Բոլոր տվյալները ճիշտ մուտքագրելուց հետո կակտիվանա Skype Premium-ը, որը թույլ կտա օգտվել վճարովի ծառայություններից: 


Տեղեկացնեմ նաև, որ 30 օր լրանալուց հետո ծառայությունը ավտոմատ չի անջատվում և եթե չեք ցանկանում, որ հետագայում Skype-ը գումարներ վերցնի Ձեր հաշվից, ապա ծառայությունը ակտիվացնելուց 27 օրվա ընթացքում հրաժարվեք Skype Premium-ից: Փաստորեն ըստ հերթականության պետք է կատարել հետևյալ քայլերը:

1) Մտեք այս կայքը և գրեք պահանջվող տվյալները:
2) Skype-ը Ձեր հաշվից կհանի $1:
3) Քարտը ստուգելուց հետո կվերադարձնի գումարը:
4) 27 օրվա ընթացքում անջատեք վճարովի ծառայությունը:

Անվճար քաղաքային զանգեր կարելի է կատարել դեպի Արգենտինա, Ավստրիա, Ավստրալիա, Չիլի, Խորվաթիա, Չեխիա,Դանիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Հունգարիա, Իռլանդիա, Իսրայել, Իտալիա, Ճապոնիա, Հարավային Կորեա, Լյուքսեմբուրգ, Մալազիա, Նիդերլանդներ, Նոր Զելանդիա, Նորվեգիա, Լեհաստան, Պորտուգալիա, Ռուսաստան, Սլովակիա, Իսպանիա, Շվեդիա, Շվեյցարիա, Թայվան, Մեծ Բրիտանիա և Վենեսուելա:

Անվճար բջջային զանգել կարելի է կատարել դեպի Կանադա, Գուամ, Հոնկոնգ, Պուերտո Ռիկո, Սինգապուր, Թայլանդ և ԱՄՆ:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
1 Comments

1 մեկնաբ.: