Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Apple-ը ներկայացրեց 5-րդ սերնդի iPad-ը, որը կոչվում է iPad Air

Apple ընկերությունը ներկայացրեց 5-րդ սերնդի iPad-ը, որը կոչվում է iPad Air: Նշեմ, որ iPad-ների պատմության մեջ սա առաջին դեպքն է, որ կոնկրետ մոդելին հատուկ անուն է տրվում: Այս նոր iPad-ը տեխնիկական և արտաքին բնութագրերով այքան էլ շատ չի տարբերվում նախկին iPad-ից, բայց կան մի քանի առանցքային փոփոխություններ, որոնց այսօր կանդրադառնանք: 


Արտաքին դիզայն և քաշ
iPad Air-ը նախորդ տարբեակի հետ համեմատած ավելի թեթև է ու բարակ: iPad Air-ի քաշը 453 գրամ է (LTE մոդուլով տարբերակի դեպքում՝ 478 գրամ), իսկ 4-րդ սերնդի iPad-ինը՝ 662 գրամ է: iPad Air-ը 2 մմ-ով ավելի բարակ է նախորդ տարբերակից:  Ըստ Apple-ի ներկայացուցիչների խոսքերի, նոր պլանշետի քաշը և հաստությունը փոքրացնելու համար նրանք ստիպված փոխել են պլանշետի գրեթե բոլոր ներքին կոմպոնենտները: Արտաքնապես iPad Air-ը նման է iPad Mini պլանշետին:


Պրոցեսոր
iPad Air-ում տեղադրված է վերջերս ներկայացված iPhone 5S սմարֆոնի պրոցեսորը՝ 2 միջուկով 64 բիթանոց A7 պրոցեսոր, որն աշխատում է 1.3 Ghz հաճախականությամբ: iPad Air-ը ներառում է նաև M7 նոր ենթապրոցեսոր, որը պատասխանատու է ակսելերոմետրի, գիրոսկոպի և կողմնացույցի համար: Այս նոր պրոցեսորը 2 անգամ ավելի արագ է աշխատում նախորդ տարբերակի հետ համեմատած:



Wi-Fi
Այս նոր պլանշետում տեղադրված է 2 Wi-Fi անտենա և աշխատում է MIMO տեխնոլոգիայով (Multiple Input/Multiple Output), ինչը թույլ է տալիս օգտվել Wi-Fi կապից երկու անգամ ավելի արագ:


Հետաքրքիր է նաև այն փաստը, որ Apple-ը վաճառքի մեջ պահում է iPad 2-ը, բայց այլևս չի վաճառելու 4-րդ սերնդի iPad: iPad Air-ը վաճառքի կհանվի ս.թ. նոյեմբերի 1-ից և կարժենա 499$ -ից սկսած:


Ներքևի լուսանկարում կարող եք տեսնել 4-րդ սերնդի iPad-ի և iPad Air-ի տեխնիկական բնութագրերի համեմատությունը՝



Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
2 Comments

2 մեկնաբ.:

  1. Արմ ջան ես մի քանի հարց ունեմ․
    Էս այՓադնա լավը, թե Սարֆեյս 2-ը։
    Cellular-ը ինչա։
    Սարֆեյս կամ Սարֆեյս 2 որտեղ են ծախում

    ReplyDelete
  2. Արմ ջան ես մի քանի հարց ունեմ․
    Ես այՓադնա լավը, թե Սարֆեյս-ը կամ Սարֆեյս 2-ը։
    Սարֆեյս Հայաստանում որտեղից կարամ գնեմ։

    ReplyDelete