Հոկտեմբերի 4-6-ը տեղի կունենա «ԴիջիԹեք էքսպո 2013» տեխնոլոգիական ցուցահանդեսը
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEh6RRqKrwGODugXpZ5CWTElrKDScP0AXcQLEe4VaOebtUhIq0Mh-8eZxEfcrXdMg1hpwgzEmNIQ1OG-Y-O2Fhu_uUSX86nw0PgX3h3_G28rPXHwWeCtOw5HrUdbnz2TNcR6tSVHL7JXa-0/s640/digitex+expo+yerevan+2013.png)
DigiTec-ը տեղեկատվական, հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ամենամյա միջազգային միջոցառում է, որի պատմությունը մեկնարկում է 2005թ.-ից: Ցուցահանդեսը կազմակերպվում է յուրաքանչյուր աշնանը: Կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը: «ԴիջիԹեք էքսպո 2013» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսն այս տարի բաղկացած կլինի առանձին բաժիններից, ինչի շնորհիվ այցելուները հնարավորություն կունենան ավելի հեշտ գտնել իրենց նախընտրած լուծումներն ու համակարգերը և խնայել ժամանակ: Առաջին հարկում շուրջ 40 ընկերությունների կողմից ներկայացված կլինեն միայն ինժեներական լուծումները:
Երկրորդ հարկում առանձնացված կլինեն ծրագրային և համացանցային լուծումները, հեռահաղորդակցության, կրթության ոլորտները, սիստեմային ինտեգրատորները և սարքավորումների մատակարարները։
Երրորդ հարկը կզբաղեցնեն նորաստեղծ ընկերությունները, ռազմաարդյունաբերության համալիրի համար աշխատող ընկերությունները, ինչպես նաև 2 առանձին սրահներում կանցկացվեն «ԴիջիԼայֆ» սեմինարներ: Բացի այդ, երրորդ հարկում կանցկացվի աշխատանքի տոնավաճառ:
Տեխնոլոգիական ոլորտում աշխատել ցանկացողները հնարավորություն կունենան հանդիպել գործատուներին, ծանոթանալ նրանց կողմից առաջարկվող թափուր աշխատատեղերին և ներկայացնել իրենց տվյալները: «ԴիջիԹեք էքսպո 2013»-ը կկայանա հոկտեմբերի 4-6, Երևանի Մաթեմատիկական Մեքենաների Գիտահետազոտական Ինստիտուտի (Մերգելյան) «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում: Եթե հետաքրքրված եք ՏՏ ոլորտով և ցանկանում եք տեսնել նորամուծություններ ու հետաքրքիր լուծումներ, ապա բոլորին խորհուրդ կտամ ներկա գտնվել այս ցուցահանդեսին: Ցուցահանդեսի մուտքն ազատ է բոլոր այցելուների համար: