Apple-ը ներկայացրեց 5-րդ սերնդի iPad-ը, որը կոչվում է iPad Air
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiy3eCHEj5TYI8PerFFoMHLe1U6XspnNPhPJBk7Y-OkB2WxdhSoElJq068I9ghtli23ESsb0U91fGMkR4CxsSGh1Ctl0_7hg9hNGBzxQWDvL7X3FOVG9b7ww6FM3IrfzXRXZhpdjRWxts8/s640/146575-1280.jpg)
Apple ընկերությունը ներկայացրեց 5-րդ սերնդի iPad-ը, որը կոչվում է iPad Air: Նշեմ, որ iPad-ների պատմության մեջ սա առաջին դեպքն է, որ կոնկրետ մոդելին հատուկ անուն է տրվում: Այս նոր iPad-ը տեխնիկական և արտաքին բնութագրերով այքան էլ շատ չի տարբերվում նախկին iPad-ից, բայց կան մի քանի առանցքային փոփոխություններ, որոնց այսօր կանդրադառնանք:
Արտաքին դիզայն և քաշ
iPad Air-ը նախորդ տարբեակի հետ համեմատած ավելի թեթև է ու բարակ: iPad Air-ի քաշը 453 գրամ է (LTE մոդուլով տարբերակի դեպքում՝ 478 գրամ), իսկ 4-րդ սերնդի iPad-ինը՝ 662 գրամ է: iPad Air-ը 2 մմ-ով ավելի բարակ է նախորդ տարբերակից: Ըստ Apple-ի ներկայացուցիչների խոսքերի, նոր պլանշետի քաշը և հաստությունը փոքրացնելու համար նրանք ստիպված փոխել են պլանշետի գրեթե բոլոր ներքին կոմպոնենտները: Արտաքնապես iPad Air-ը նման է iPad Mini պլանշետին:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhVm2cAv5UWbCGqHTcnA0WhZoI-YXKmzsuylNOrm3C7Lmo2TkC9CTkwGklqz5T_RPTMUzkDNttTn508tSrPACkf-ZCuPUDc6wj-kizuJF2QVizVpDwol12drie4Los2tEOG7ItwlKg0FXQ/s1600/design_hero.png)
Պրոցեսոր
iPad Air-ում տեղադրված է վերջերս ներկայացված iPhone 5S սմարֆոնի պրոցեսորը՝ 2 միջուկով 64 բիթանոց A7 պրոցեսոր, որն աշխատում է 1.3 Ghz հաճախականությամբ: iPad Air-ը ներառում է նաև M7 նոր ենթապրոցեսոր, որը պատասխանատու է ակսելերոմետրի, գիրոսկոպի և կողմնացույցի համար: Այս նոր պրոցեսորը 2 անգամ ավելի արագ է աշխատում նախորդ տարբերակի հետ համեմատած:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhNQumNRs2G4dkRyA3I88dn2kS1S7Y5tuutPrReyAQDoOQ37dXgvSMgzkc61yAMHK-JNCsc2LgsnSVkZ2W7Vi2Ky0VHorOKFu4RKkuyBZjFiEC-oGc1UEaB0LIM3d6ywRkoxHi4n9i-UdA/s1600/performance_hero-650x419.png)
Wi-Fi
Այս նոր պլանշետում տեղադրված է 2 Wi-Fi անտենա և աշխատում է MIMO տեխնոլոգիայով (Multiple Input/Multiple Output), ինչը թույլ է տալիս օգտվել Wi-Fi կապից երկու անգամ ավելի արագ:
Հետաքրքիր է նաև այն փաստը, որ Apple-ը վաճառքի մեջ պահում է iPad 2-ը, բայց այլևս չի վաճառելու 4-րդ սերնդի iPad: iPad Air-ը վաճառքի կհանվի ս.թ. նոյեմբերի 1-ից և կարժենա 499$ -ից սկսած:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEj-W4peC1KBbTPdNO6CX9894L6jTLLkAdNAyivkZDjcRG0mFELVhGiBmG3hFHYqRm3dk9vvLFgwXNnEanadP40sEoOBUbz-KmPtRYg6RKJNj2KjR4kJmNos5BI822C7K2WOnq3cu8mlD8A/s640/iPad+Air+price.png)
Ներքևի լուսանկարում կարող եք տեսնել 4-րդ սերնդի iPad-ի և iPad Air-ի տեխնիկական բնութագրերի համեմատությունը՝
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEh1dRuKn_GN-0SqVXv5euWhYG-TLogbIrZUQyj2q_drxgMjc7qgZZy6P__LY27TFhSJaKGHBB6BzFJoAzQQpALbgz2qrNKU25Lzdmo21kh3KqOnKm8cbY6TbtqqLKGTQT9rXWcxOUt2nKc/s1600/ipad+4th+vs+iPad+Air+Specs.png)
Արմ ջան ես մի քանի հարց ունեմ․
ReplyDeleteԷս այՓադնա լավը, թե Սարֆեյս 2-ը։
Cellular-ը ինչա։
Սարֆեյս կամ Սարֆեյս 2 որտեղ են ծախում
Արմ ջան ես մի քանի հարց ունեմ․
ReplyDeleteԵս այՓադնա լավը, թե Սարֆեյս-ը կամ Սարֆեյս 2-ը։
Սարֆեյս Հայաստանում որտեղից կարամ գնեմ։