Apple-ը ներկայացրեց 2-րդ սերնդի iPad mini-ն
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEijguxuhg9L2_C3qYsQaAWrNZSOWbd7Uev2ddxIFQCj696JWURP4ZE5fyfbkSxRNmZWVJiWqIr0bjMDpX9EyD4zOBKFrgn1V_YcJ5CTfXclTwwn5qr78eHcVeEQ0cFC4Sc9pgfzK1EhX40/s1600/overview_hero3-650x367%5B1%5D.jpg)
Հոկտեմբերի 22-ին Apple ընկերությունը 5-րդ սերնդի նոր iPad-ից բացի ներկայացրեց նաև 2-րդ սերնդի iPad mini պլանշետը, որը կոչվում է iPad mini with Retina display: Անվանումից արդեն պարզ է դառնում, որ այս նոր պլանշետի էկրանը 7.9 դյույմանոց Retina է՝ 2048x1536 պիկսելների թողունակությամբ (iPad mini-ում 1024x768 է): iPad mini with Retina display պլանշետում տեղադրված է 64 բիթանոց 2 միջուկանի A7 պրոցեսոր (iPad mini-ում A5 պրոցեսոր է) և M7 ենթապրոցեսոր: Նոր iPad mini-ն մի փոքր ավելի թեթև է ու ավելի բարակ: Ինչպես նոր iPad Air պլանշետը, iPad Mini 2 պլանշետը նույնպես ունի MIMO տեխնոլոգիայով աշխատող երկու Wi-Fi անտենա: iPad mini Retina-ի վաճառքը կսկսվի մի քանի շաբաթից և կարժենա 399$ -ից սկսած գնով:
Փաստորեն iPad Mini Retina-ն տեխնիկական բնութագրերով ու արտաքնապես շատ նման է նոր iPad Air պլանշետին: Կարելի է ասել, որ այս երկու պլանշետները տարբերվում են միայն չափսերով ու գնով:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEg-PSPHY-NwXJtv0DKUEScTlL2vd4YyTNDGGk8g5mjJxYZAapl0Q7AqE67Q-_JZPCiFvUyObPX9kfbxcGckgGSKvzcl3OCsvJSY3LJYp76Uvcr_tMb6pwrwmTRcRicalVYjELCj06f0Q0U/s1600/ipad+mini+2+vs+ipad+mini+price.png)
Փաստորեն iPad Mini Retina-ն տեխնիկական բնութագրերով ու արտաքնապես շատ նման է նոր iPad Air պլանշետին: Կարելի է ասել, որ այս երկու պլանշետները տարբերվում են միայն չափսերով ու գնով:
antena chi alehavaqa
ReplyDelete