Torrent ֆայլեր որոնելու համար նախատեսված հայտնի IsoHunt կայքը փակվում է
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhWWj0-9wOK3kJjn0byzf4j_ne3t2nd8HqmPJc95lmKjtxjmqW-FKcFTtvXGtV3xzxYIz7_yXg155IBV6kBjOTg5rYAqX8ab75mWYN-9sc1doaxLs31yrzh0WfyczOR862boNGv6lLKqxA/s640/isohunt%5B1%5D.jpg)
Torrent ֆայլեր որոնելու համար նախատեսված ամենահայտնի կայքերից մեկը՝ IsoHunt-ը դադարեցնում է իր գործունեությունը: Կայքի փակման պատճառ է հանդիսացել IsoHunt-ի և Ամերիկյան կինոընկերությունների ասոցացիայի (MPAA) միջև տեղի ունեցած դատը: Դատարանի որոշման համաձայն IsoHunt ծառայության ղեկավար Գեռի Ֆանգը պարտավորվում է MPAA-ին վճարել 110 միլիոն դոլար փոխհատուցում: IsoHunt-ի հետ նաև փակվում են այդ կայքին պատկանող մյուս ծառայությունները (podtropolis.com, torrentbox.com և ed2k-it.com): IsoHunt-ի և MPAA-ի միջև կոնֆլիկտն առաջացել է դեռևս 2006 թվականից սկսած: MPAA-ի ներկայացուցիչները մեղադրում են IsoHunt-ին որ լիցենզիոն կոնտենտ մատակարարելու և հեղինակային իրավունքները խախտելու համար: Իսկ IsoHunt-ի ներկայացուցիչները չէին ընդունում իրենց մեղքը, քանի որ կայքն աշխատում էր որոնողական համակարգի մեխանիզմով: Ըստ IsoHunt-ի ղեկավարների խոսքերի, այս ծառայությունն ուղղակի հավաքում է տոռենտ կայքերի հղումներ և չի պարտավորվում ստուգել այդ կայքերում տեղադրվող կոնտենտը: Հիշեցնեմ, որ IsoHunt-ը հանդիսանում էր բավականին հայտնի ծառայություն, քանի որ Google-ով տոռենտ ֆայլեր որոնելու դեպքում IsoHunt-ի հղումները միշտ բարձր տեղերում էին գտնվում:
http://thepiratebay.sx/
ReplyDelete