«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Ֆեյսբուքի նոր ֆունկցիայի շնորհիվ գրառումները հնարավոր է ներդնել կայքերի մեջ

Ֆեյսբուքի նոր ֆունկցիայի շնորհիվ գրառումները հնարավոր է ներդնել կայքերի մեջ


Ֆեյսբուքը ներկայացրեց հերթական ֆունկցիան, որը թույլ է տալիս Ֆեյսբուքում կատարված գրառումները, վիդեոներն ու լուսանկարները ներդնել կայքերի մեջ: Ներդրվող գրառումները պետք է անպայման լինեն հասանելի բոլորի համար (Public): Այս ֆունկցիան աշխատում է Twitter-ում և Youtube-ում գործող ներդրման ֆունկցիայի նման: Հնարավորություն կա նաև անմիջապես տեղադրված կայքում հավանել կամ մեկնաբանել ներդրված գրառումները: Առայժմ այս ֆունկցիան հասանելի է միայն քիչ թվով օգտատերերի մոտ:
«Яндекс.Диск»-ում հնարավոր է ձեռք բերել հավելյալ ծավալ գումարի դիմաց

«Яндекс.Диск»-ում հնարավոր է ձեռք բերել հավելյալ ծավալ գումարի դիմաց

Ռուսական «Яндекс.Диск» ծառայությունն իր օգտատերերին առաջարկում է հավելյալ ամպային ծավալ գումարի դիմաց: Այժմ 10 ԳԲ լրացուցիչ ծավալն արժի ամսական 30 ռուբլի, 100 ԳԲ ծավալը՝ 150 ռուբլի, 1 Տեռաբայթ ծավալը՝ 900 ռուբլի: Երկարաժամկետ բաժանորդագրվելու դեպքում նախատեսված են զեղչեր. եթե բաժանորդագրվեք մի տարով, ապա 10 ԳԲ ծավալի դեպքում պետք է վճարեք 300 ռուբլի, 100 ԳԲ ծավալի դեպքում՝ 1500 ռուբլի, իսկ 1 Տեռաբայթ ծավալի դեպքում՝ 9000 ռուբլի:

«Яндекс.Диск»  ծառայությունը մեկնարկել է 2012 ապրիլին: Ծառայությունը հնարավորություն է տալիս վիրտուալ տարածքում պահպանել անձնական փաստաթղթեր, երգեր, լուսանկարներ և այլ ֆայլեր: «Яндекс.Диск»-ում անվճար հնարավոր է ունենալ բավականին շատ վիրտուալ ծավալ: Օրինակ ես արդեն ունեմ 45 Գբ ծավալ: Հիշեցնեմ, որ մնացած ամպային ծառայությունները (Dropbox, Google Drive, Microsoft SkyDrive և այլն) նույնպես  գումարի դիմաց առաջարկում են հավելյալ ծավալներ: 


Թողարկվեց Internet Explorer 11 դիտարկչի նախնական տարբերակը Windows 7 օպերացիոն համակարգի համար

Թողարկվեց Internet Explorer 11 դիտարկչի նախնական տարբերակը Windows 7 օպերացիոն համակարգի համար


Microsoft ընկերությունը թողարկեց Internet Explorer 11 դիտարկչի նախնական տարբերակը Windows 7 օպերացիոն համակարգի համար: Հիշեցնեմ, որ այս տարբերակը ներառված է նաև Windows 8.1 օպերացիոն համակարգում: Ըստ նախագծողների խոսքերի, այս տարբերակը 10-րդ տարբերակի համեմատ արագ է աշխատում: Նշվում է նաև, որ IE 11-ը հանդիսանում է առաջին դիտարկիչը, որը կատարում է JPEG ֆորմատի դեկոդավորումը համակարգչի վիդեոքարտի ռեսուրսներով:  Բացի դրանից IE 11-ը հանդիսանում է առաջին դիտարկիչը, որտեղ իրականացված է W3C Resource Priorities ստանդարտը: Այս ստանդարտի շնորհիվ կայքեր նախագծողները կարող են նշել, թե առաջին հերթին որ ռեսուրսները պետք է բեռնվեն: Internet Explorer 11-ում բարելավվել են նաև WebGL, Flexbox, CSS և HTML 5 ստանդարտների հետ աշխատանքը:



Դիտարկչի նոր տարբերակում բարելավվել են նաև նախագծողների համար նախատեսված գործիքները, որոնք հնարավոր է տեսնել սեղմելով F12: Թարմացված գործիքները թույլ են տալիս չափել տարբեր ռեսուրսների բեռնման արագությունը, տեսնել հիշողության զբաղվածությունը: Գործիքների մեջ ներառված է նաև բջջային սարքերի էմուլյատոր՝ ցուցադրման տարբեր պարամետրերի և GPS տվյալների ընտրման հնարավորությամբ:

Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Հայկ Սնխչյանը

Անվանական թիթեղյա տուփեր Coca-Cola-ի կողմից

Անվանական թիթեղյա տուփեր Coca-Cola-ի կողմից

Coca-Cola-ն հաճելի անակնկալ է պատրաստել իր սպառողների համար: Հավանաբար չկա մեկը, ով խանութներում չի տեսել անվանական Coca-Cola-ի շշերը, սակայն քչերը գիտեն, որ տպագրված են միայն 40 ամենատարածված հայկական անունները: Սակայն Coca-Cola-ն աչքաթող չի արել նաև հազվադեպ հանդիպող անուններ ունեցողներին: Ամառային արշավի շրջանակներում կարող եք ձեռք բերել նույնիսկ ամենահազվադեպ անուններով թիթեղյա տուփերով Coca-Cola-ներ: Շուրջ մեկ ամիս Coca-Cola-ի աշխատակիցները տարբեր միջոցառումներ են իրականացնում Երևան քաղաքի տարբեր հատվածներում: 




Բոլոր այն անձինք, ովքեր ցանկանում են ձեռք բերել իրենց, իրենց սիրելիների կամ ընկերների անուններով Coca-Cola-ի թիթեղյա տուփեր, դիտել breakdance ոճի պարային համարներ և ստանալ “Կիսիր Coca-Cola ընկերոջդ հետ” մակագրությամբ փուչիկներ, թող հետևեն Coca-Cola-ի ֆեյսբուքյան էջի ամենօրյա հրապարակումներին, որտեղ մանրամասն նշվում են միջոցառումների վայրերն ու ժամերը:
GameReview: Viscera Cleanup Detail

GameReview: Viscera Cleanup Detail




«Օդնոկլասնիկի» կայքը օգտատերերին միավորներ է տալիս ակտիվության համար

«Օդնոկլասնիկի» կայքը օգտատերերին միավորներ է տալիս ակտիվության համար


«Օդնոկլասնիկի» սոցցանցն այսուհետ միավորներ է տալու օգտատերերի ակտիվության համար: Լուսանկարներ տեղադրելու, գնահատելու, ստատուսներ գրելու և այլ գործողությունների համար օգտատերերը այսուհետ ստանալու են միավորներ, որոնք կարող են օգտագործել «Աճուրդ» բաժնում և ակտիվացնել կայքի վճարովի ծառայությունները:



Միավորներ վաստակելու համար նախատեսված ակտիվությունների ցանկը կարող եք գտնել Ещё մենյույի Достижения բաժնում:
Կարճատև դադարից հետո Armblog.net-ը վերադառնում է իր բնականոն աշխատանքին

Կարճատև դադարից հետո Armblog.net-ը վերադառնում է իր բնականոն աշխատանքին


Հարգելի այցելունե՛ր, ուզում եմ տեղեկացնել, որ բլոգում վերջերս գրառումներ չէին տեղադրվում այն պատճառով, որ ես գտնվում էի արձակուրդում: Ստացել եմ բազմաթիվ նամակներ նոր գրառումներ չտեղադրվելու վերաբերյալ և ուզում եմ տեղեկացնել, որ կարճատև դադարից հետո Armblog.net-ը վերադառնում է իր բնականոն աշխատանքին: 
Օդնոկլասնիկի կայքում հայտնվել են խանութներ

Օդնոկլասնիկի կայքում հայտնվել են խանութներ



Թարմացված
Odnoklassniki.ru կայքի խանութների ծառայությունն այլևս հասանելի չի: Կարող եք օտվել նոր ծառայությունից, որը նկարագրված է այս կայքում:
--------------------

Ռուսական Օդնոկլասնիկի սոցիալական ցանցում հայտնվել է խանութների ծառայություն, որը մեծ և փոքր բիզնեսով զբաղվողներին հնարավորություն է տալիս Օդնոկլասնիկի խմբերում ստեղծել խանութներ: Խմբերի անդամները կարող են ընտրել ապրանքը և պատվիրել առցանց: Ձեր խմբում խանութ տեղադրելու համար անհրաժեշտ է այցելել այստեղ և սեղմել Подать заявку կոճակը:

Խանութներ սարքելու մանրամասն քայլերը կարող եք գտնել այս էջում: Խանութներ ծառայության հետ մեկտեղ ստեղծվել են նաև խանութներում օգտագործվող երկու նոր կոճակներ` Я хочу և У меня есть:
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Տաթև Սարգսյանը
Ինչպես Symbian համակարգով աշխատող հեռախոսների միջոցով տարածել Wi-Fi կապ

Ինչպես Symbian համակարգով աշխատող հեռախոսների միջոցով տարածել Wi-Fi կապ




Եթե Ձեր հեռախոսն ունի 3G և Wi-Fi ընդունիչներ, ապա այն կարող եք հանդիսանալ նաև Wi-Fi ցրիչ: Վաղուց գիտեի, որ Android և iOS համակարգերով աշխատող սմարթֆոններն ունեն այդպիսի հնարավորություն, բայց վերջերս հայտնաբերեցի, որ Symbian համակարգի համար նույնպես այդ ֆունկցիան: Անհրաժեշտ է ընդամենը սմարֆոնի մեջ տեղադրել մի փոքր ծրագիր և վերջ: Ծրագրի առանձնահատկությունն այն է, որ այն 3G կապով ստանում է ինտերնետ և այն տարածում Wi-Fi կապով: Այսինքն հեռախոսը դառնում է Wi-Fi մոդեմ: Հնարավորություն կա նաև ծրագրի կարգավորումներում գաղտնաբառ տեղադրել, որպեսզի հարևանները չօգտվեն Ձեր կապից :)


Այլևս կարիք չկա վճարել Վիվասելի կամ Օրանժի ֆլեշկաների համար: Ցանկացած օպերատորի քարտ եք գնում, միացնում եք անսահմանափակ ինտերնետ փաթեթը, տեղադրում եք քարտը հեռախոսի մեջ և վերջում միացնում եք այս ծրագիրը: Օրինակ սա օգտակար կարող է լինել հատկապես այն մարդկանց համար, ովքեր ունեն առանց 3G կապի iPad և ցանկանում են փողոցոմ օգտվել ինտերնետից: 

Բացահայտում - Տիտանիկ-2

Բացահայտում - Տիտանիկ-2


Microsoft-ը նվազեցրեց Surface պլանշետների գները 30%-ով

Microsoft-ը նվազեցրեց Surface պլանշետների գները 30%-ով

Microsoft ընկերությունը հերթական քայլն է անում պլանշետների շուկայում առաջատար դիրքեր գրավելու նպատակով: Surface RT պլանշետի բոլոր մոդելների գները կրճատվել են 30%-ով: Սա անկասկած մնացած ընկերությունների համար գները վերանայելու լուրջ առիթ կհանդիսանա, քանի որ գնային տարբերությունը արդեն դառնում է չափազանց նկատելի: Մասնավորապես Apple ընկերության 4-րդ սերնդի iPad պլանշետի նվազագույն գինը կազմում է 500$, իսկ Surface RT-ի նվազագույն գինն այսուհետև կլինի 349$:



Օրվա կադրը

Օրվա կադրը


Այգեստանի բնակիչներն այս դինամիկը ստիպված դրել են, որ վարորդները շփոթեն արագաչափի հետ ու դանդաղ երթևեկեն այս հատվածում: Ուղարկեց Հարութ Մուքոյանը:

Տեղեկացեք տեսախցիկների և արագաչափերի կողմից արձանագրված խախտումների մասին առցանց

Տեղեկացեք տեսախցիկների և արագաչափերի կողմից արձանագրված խախտումների մասին առցանց


Վարորդների համար նախատեսված 4car.am կայքը հնարավորություն է տալիս տեսնել տեսախցիկների և արագաչափերի կողմից արձանագրված խախտումները կամ տեղեկանալ դրանց մասին SMS-ի միջոցով: Նախագիծն իրականացվել է «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան» հիմնադրամի և «ՆԻԿԻՏԱ ՄՈԲԱՅԼ» ընկերության համատեղ ուժերով: Բացի տուգանքների առցանց ստացումից կայքն ունի նաև այլ ծառայություններ: Ահա դրանցից մի քանիսը՝

1.Ավտոմեքենաների առք ու վաճառքի հարթակ:

2.Առցանց վարորդական վկայականի թեսթ 

3.Տեղեկատվություն ավտոտեխսպասարկման կենտրոնների որակի և առաջարկների մասին 

4.Վարորդների համար անհրաժեշտ տեղեկատվություն:


Առաջին Apple համակարգիչներից մեկը վաճառվեց օնլայն աճուրդում 384,750 դոլարով

Առաջին Apple համակարգիչներից մեկը վաճառվեց օնլայն աճուրդում 384,750 դոլարով


1976թ. Ստիվ Ջոբսի ավտոտնակում պատրաստված առաջին Apple համակարգիչներից մեկը վաճառվեց Christie օնլայն աճուրդով: Վաճառքի գինը կազմել է 384,750 դոլար: Սա ամենաբարձր գինն է, որ մի ապրանքի համար երբևե առաջարկվել է Christie աճուրդի ժամանակ: Համակարգիչը վաճառվել է առանց էկրանի, սակայն այն աշխատունակ է: 2013 թ. մայիսին Գերմանիայում նմանատիպ Apple 1 համակարգիչը մոնիտորի հետ միասին Breker աճուրդում վաճառվեց 671,400 դոլար: 2012թ. դեկտեմբերին այդ նույն աճուրդական ընկերությունը վաճառեց Apple 1 համակարգիչը 640,400 դոլարով: Իսկ 2012թ. Նյու Յորքում Sotheby աճուրդում Apple 1-ը վաճառվեց 374,500 դոլարով: Փաստորեն Apple-ի հին երկաթի կտորները ահագին թանկ են գնահատվում:
Ինչպես հասցեատիրոջ կողմից էլեկտրոնային նամակները կարդալու դեպքում ստանալ տեղեկացնումներ

Ինչպես հասցեատիրոջ կողմից էլեկտրոնային նամակները կարդալու դեպքում ստանալ տեղեկացնումներ


Մեր օրերում բազմաթիվ սոցիալական ցանցերի առկայության պայմաններում մարդիկ դեռ շարունակում են օգտվել էլեկտրոնային փոստերից և դրանք առայժմ հանդիսանում են պաշտոնական կապ հաստատելու հիմնական միջոցներից մեկը: Սակայն ի տարբերություն սոցիալական ցանցերի (օր. Ֆեյսբուք), էլեկտրոնային նամակ ուղարկելու դեպքում չենք կարող տեսնել, թե արդյոք հասցեատերը կարդացել է ուղարկված նամակը: Այդ բացթողումը վերացնելու համար ստեղծվել են հավելյալ ծրագրեր, որոնցից մեկն է Bananatag-ը: Այն Chrome/FireFox դիտարկիչների ու փոստային ծրագրերի համար նախատեսված հավելված է, որը տեղադրելուց հետո հայտնվում է նոր ֆունկցիա, որը նամակը ուղարկելուց բացի նաև հետևում է դրա հետագա ընթացքին և հասցեատիրոջ կողմից նամակը կարդալու դեպքում տալիս է համապատասխան տեղեկացում նամակ ուղարկողին:



Դա տեղի է ունենում շնորհիվ այն փաստի, որ հավելվածը նամակի մեջ տեղադրում է 1x1 չափսի թափանցիկ լուսանկար, որը հասցեատիրոջ կողմից տեսնելու դեպքում հավելվածը հասկանում է, որ ուղարկած նամակը կարդացվել է: Հետաքրքիր մտահաղացում է, սակայն այս հնարքը ունի մեկ թերություն. ոչ բոլոր դեպքերում են նամակի մեջի լուսանկարները ցուցադրվում (հիմնականում պահանջվում է նամակ ստացողի կողմից լուսանկարների ցուցադրման հաստատում):

Ինչպես օգտվել
1.Այցելեք այստեղ և գրանցվեք:

2.Տեղադրեք հավելվածը Chrome-ի, Firefox-ի կամ Outlook-ի վրա: Ընդ որում Chrome և Firefox-ի համար նախատեսված հավելվածը աշխատում է միայն Gmail-ի վրա:

3.Բացեք էլ. փոստը և կապեք Bananatag-ը Ձեր հաշվին:

4.Նամակ ուղարկելուց կտեսնեք ավելացված նոր պարամետրերը, որոնց միջոցով կարող եք հետևել նամակի հետագա ընթացքին:

5.Ուղարկված նամակը հասցեատիրոջ կողմից կարդալու դեպքում կստանաք ծանուցումներ էլ. փոստի վրա: Կարող եք նաև այցելել այստեղ և տեսնել մանրամասն վիճակագրական տվյալներ:
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Մանուկյան Գեղամը
Microsoft-ը հերթական գովազդում ցուցադրում է Windows-ով աշխատող պլանշետի առավելությունն iPad-ի նկատմամբ

Microsoft-ը հերթական գովազդում ցուցադրում է Windows-ով աշխատող պլանշետի առավելությունն iPad-ի նկատմամբ


Microsoft ընկերությունն իր գովազդներում չի դադարում ծաղրել Apple-ի արտադրանքներին և դրանցից օգտվողներին: Այս անգամ գովազդի մեջ համեմատվում են iPad և Windows 8-ով աշխատող պլանշետը: Microsoft-ը այստեղ փորձում է օգտվել iOS համակարգի նկատամամբ իր հիմնական առավելությունից: Ինչպես գիտեք, Windows 8-ում հնարավոր է էկրանի վրա միանգամից բացել մի քանի ծրագրեր, իսկ iOS -ում այդ ֆունկցիան չկա:
Շտապեք օգտվել App Store-ի նվերներից

Շտապեք օգտվել App Store-ի նվերներից


Apple ընկերությունը App Store-ի 5 ամյակի կապակցությամբ որոշել է անակնկալ անել իր օգտատերերին և որոշ վճարովի ծրագրեր դարձրել է անվճար: Այժմ կարող եք անվճար ներբեռնել մի շարք ծրագրեր ու խաղեր, որոնք նախկինում վճարովի էին: App Store-ը բացվել է 2008թ. հուլիսի 10-ին և սկզբնական շրջանում այնտեղ առկա էին ընդամենը 500 հավելվածներ: Այժմ App Store-ում կա ավելի քան 900,000 հավելված: Վերջերս Apple օնլայն խանութից ներբեռնումների թիվը անցավ 50 միլիարդի սահմանը: Հոբելյանական նվերները կարող եք տեսնել App Store-ում տեղադրված համապատասխան բաժնում:
Աշխատեք գումար Ձեր վիդեոքարտի հաշվին

Աշխատեք գումար Ձեր վիդեոքարտի հաշվին

Քանի որ հավանականություն կա, որ այս հնարքով կվնասեք Ձեր վիդեոքարտը, այս հնարքը հանվում է: Եթե այնուամենայնիվ ցանկանում եք փորձել, ապա կարող եք ներբեռնել այստեղից:
Rockstar-ը ներկայացրեց GTA V խաղի մասին պատմող 5 րոպեանոց նոր տեսահոլովակ

Rockstar-ը ներկայացրեց GTA V խաղի մասին պատմող 5 րոպեանոց նոր տեսահոլովակ


Rockstar Games ընկերությունը ներկայացրեց GTA V խաղի մասին պատմող 5 րոպեանոց նոր տեսահոլովակ: Խաղը կթողարկվի ս.թ. սեպտեմբերի 17-ին և հասանելի կլինի Playstation ու XBOX խաղային սարքերի համար: Ավելի ուշ երևի կթողարկվի նաև անհատական համակարգիչների համար նախատեսված տարբերակը:
Թողարկվեց Opera 15 ինտերնետ դիտարկիչը

Թողարկվեց Opera 15 ինտերնետ դիտարկիչը


Opera Software ընկերությունը ներկայացրեց նոր սերնդի Opera 15 ինտերնետ դիտարկիչը: Հիշեցնեմ, որ ամիսներ առաջ Opera Software ընկերությունը հրաժարվեց սեփական Presto տեխնոլոգիայից և որոշեց անցնել Webkit տեխնոլոգիային, որով աշխատում են նաև Chrome և Safari դիտարկիչները: Այնուհետև թողարկվեց Opera Next դիտարկչի փորձնական տարբերակը:

Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Գոռ Միրզախանյանը

Վերջապես թողարկվեց Mortal Kombat խաղի նոր տարբերակը նաև անահատական համակարգիչների համար

Վերջապես թողարկվեց Mortal Kombat խաղի նոր տարբերակը նաև անահատական համակարգիչների համար


Արդեն մի քանի տարին չէր թողարկվել անհատական համակարգիչների համար նախատեսված Mortal Kombat խաղի ժամանակակից տարբերակները: Մինչ այժմ դրանք հասանելի էին միայն XBOX և PlayStation խաղային սարքերի համար: Ի ուրախություն այս խաղի սիրահարների, վերջապես թողարկվեց նաև խաղի համակարգչային տարբերակը: Խաղում իհարկե Mortal Kombat-ի կերպարներն ու նրանց հնարքները պահպանվել են: 



Այս տարբերակում հասանելի են նաև բազմաթիվ ռեժիմներ (անհատական, թիմային, պատմություն և այլն): Մի խոսքով, եթե հանդիսանում եք Mortal Kombat խաղի սիրահարը, ապա իրավունք չունեք այս տարբերակը չփորձել:

Չնայած խաղը թողարկվել է օրեր առաջ, այն արդեն հասցրել է հայտնվել համար համարյա բոլոր Torrent կայքերում (օր. այստեղ):
Ստեղծվել է Ֆեյսբուքի լայքերի քանակը իրական ժամանակում ցուցադրող սարք

Ստեղծվել է Ֆեյսբուքի լայքերի քանակը իրական ժամանակում ցուցադրող սարք


Ֆրանսիական Smiirl ընկերությունը ստեղծվել է մի սարք, որը իրական ժամանակում ցուցադրում է Ֆեյսբուքի էջի լայքերի քանակը: Սարքը կոչվում է Fliike և հիմնականում նախատեսված է խանութների կամ տարբեր ծառայություններ մատուցող ընկերությունների համար: Սարքը համապատասխան էջի լայքերի քանակը ստանում է Wi-Fi-ով կապով և անմիջապես ցուցադրում այն իրական ժամանակում:



Առայժմ Smiirl ընկերությունը նախատեսում է թողարկել ընդամենը 500 նմուշ և ցանկացողները կարող ենք պատվիրել օնլայն հետևյալ կայքում: Սարքի գինը $390 է (առանց ԱԱՀ-ի և տեղափոխման վճարի):
Օդնոկլասնիկի կայքն այժմ հասանելի է նաև անգլերենով

Օդնոկլասնիկի կայքն այժմ հասանելի է նաև անգլերենով


Օրական ավելի քան 3 միլիոն օգտատերեր են այցելում այս կայքը ԱՄՆ-ից և այս փաստը հաշվի առնելով թողարկվեց ռուսական Օդնոկլասնիկի սոցիալական կայքի անգլերեն տարբերակը: Նախկինում անգլերեն տարբերակը հասանելի էր միայն բջջային տարբերակի համար: Օդնոկլասնիկի սոց. կայքի ղեկավար Իլյա Շիրոկովի կարծիքով այս տարբերակը հատկապես օգտակար կլինի միջազգային հայտնի բրենդների համար, ովքեր ունեն խմբեր այս սոց. կայքում (օր. Renault, Ford, Universal Pictures, 20th Century Fox և այլն): Հիշեցնեմ, որ ամիսներ առաջ թողարկվեց նաև կայքի հայալեզու տարբերակը: Փաստորեն Odnoklasniki.ru սոցիալական ցանցն այժմ հասանելի է 9 լեզուներով:



Այս ինֆոգրաֆիկայի վրա ցուցարված են այն օգտատերի թիվը, ովքեր օգտվում են Odnoklassniki կայքից այլ լեզուներով: Փաստորեն 47983 օգտատերեր օգտվում են Odnoklassniki-ի հայալեզու տարբերակից:
Windows Store-ում արդեն կա ավելի քան 100 հազար հավելված

Windows Store-ում արդեն կա ավելի քան 100 հազար հավելված


Անցած տարվա հոկտեմբերին Windows 8-ի թողարկման ժամանակ Microsoft-ի ղեկավար Ստիվ Բալմերը խոստացավ, որ  90 օր անց Windows Store-ում կտեղադրվեն 100.000 ծրագրեր: Սակայն այդ խոստումը այպես էլ չիրականացավ և 100.000 ծրագրերի սահմանը հատվեց միայն  այս շաբաթվա սկզբում: Այս մասին տեղեկանում ենք Microsoft ընկերության կողմից Twitter-ում կատարված գրառումից:


Չնայած այն հանգամանքին, որ Ստիվ Բալմերի խոստումը չիրականացավ, համեմատած մրցակից ընկերությունների հետ այս ցուցանիշը այդքան էլ վատ չի նայվում: Օրինակ Google Play-ում այդ սահմանը հաղթահարվել է 18 ամսում, իսկ Apple App Store-ում՝ 14 ամսում: Սակայն Google Play-ում և Apple App Store-ում այժմ կան մի քանի անգամ ավելի շատ հավելվածներ:
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Գերասիմ Իսրայելյան
Ստիկեռներ ուղարկելու հնարավորություն Ֆեյսբուքի վեբ տարբերակում

Ստիկեռներ ուղարկելու հնարավորություն Ֆեյսբուքի վեբ տարբերակում



Android և iOS համակարգերի համար նախատեսված Ֆեյսբուքի պաշտոնական ծրագրերում վերջերս հնարավորություն էր ստեղծվել ուղարկել մեծ չափսերով սմայլիկներ (Stickers): Այսօրվանից հնարավորություն կա այդ սմայլիկները ուղարկել նաև Facebook-ի վեբ տարբերակով: Sticker-ները ուղարկելու համար սեղմեք խոսակցության պատուհանում գտնվող սմայլիկի նշանի վրա ու ընտրեք համապատասխան բաժինը: 


Կա նաև Stickers Store բաժին, որտեղից կարող եք ակտիվացնել նոր կատեգորիաների սմայլիկներ: Այնտեղ առայժմ տեղադրված են միայն անվճար սմայլիկներ, բայց Store-ի գաղափարից կարելի է ենթադրել, որ միգուցե հետագայում ավելացվեն նաև վճարովի Sticker-ներ:
GameReview: Assasin's Creed

GameReview: Assasin's Creed


Yahoo!-ն փակում է AltaVista որոնողական համակարգը

Yahoo!-ն փակում է AltaVista որոնողական համակարգը

Yahoo! ընկերությունը ս.թ. հուլիսի 8-ին կդադարեցնի 2003թ. իր կողմից ձեռք բերված AltaVista որոնողական համակարգի աշխատանքը: AltaVista-ի հետ միասին կդադարեցվեն նաև Yahoo!-ին պատկանող հայտնի և ոչ հայտնի մի շարք այլ ծառայություններ (RSS Alert, Neighbours, FoxyTunes, Yahoo Axis, Citizen Sports, Yahoo! Local API և այլն): AltaVista որոնողական համակարգը հիմնվել է 1995թ: 2000-ականների սկզբին AltaVista-ն համարվում էր ամենահայտնի որոնողական համակարգը, սակայն հետագայում չկարողացավ դիմակայել Google և այլ որոնողական համակարգերի մրցակցությանը ու աստիճանաբար դուրս մնաց պայքարից: Վերջին շրջանում AltaVista ծառայության միջոցով որոնում կատարելու դեպքում ցուցադրվում էին Yahoo! որոնողական համակարգի արդյունքները:
Քանի՞ եռանկյունի կա այս պատկերի մեջ

Քանի՞ եռանկյունի կա այս պատկերի մեջ

no image

Նիք Վույչիչի կյանքի պատմությունը հայերենով



Նիք Վույչիչը ծնվել է 1982թ.: Ծնված օրվանից նրա մոտ բացակայում են ձեռքերն ու ոտքերը: Չնայած այդ փաստին, նա սովորել է ապրես առանց ձեռքերի և ոտքերի և դարձել է աշխարհահռչակ մոտիվացիոն խոսնակ: 
Ինպես My Computer-ում ավելացնել ցանկացած թղթապանակի կամ ֆայլի վրա հղում

Ինպես My Computer-ում ավելացնել ցանկացած թղթապանակի կամ ֆայլի վրա հղում


Windows օպերացիոն համակարգի My Computer-ը ամենահաճախ բացվող պատուհաններից մեկն է: Այստեղից հնարավոր է բացել համակարգչում գտնվող ցանկացած ֆայլ կամ թղթապանակ: Անմիջապես My Computer-ի սկզբնական դիրեկտորիայում չի թույլատրվում ավելացնել նոր թղթապանակներ կամ հղումներ դրանց վրա: Այստեղ հիմնականում տեղադրվում են սկավառակների և արտաքին կրիչների հղումները: Սակայն My Computer-ում կա Network Location բաժին, որտեղ հնարավոր է ավելացնել հղումներ:

1.Բացեք My Computer-ը:
2.Հասցեյի դաշտում գրեք այս տեքստը՝

%AppData%\Microsoft\Windows\Network Shortcuts\



3. Սեղմեք Enter և բացված թղթապանակում տեղադրեք այլ թղթապանակի, ֆայլի կամ փաստաթղի վրա հղում (shortcut):
4. Նորից բացեք My Computer-ը և կտեսնեք արդյունքը:


Կարող եք այդ թղթապանակում հղումների փոխարեն տեղադրել նաև անմիջապես ֆայլերն ու թղթապանակները, սակայն խորհուրդ չի տրվում դա անել: