Թողարկվեց Internet Explorer 11 դիտարկչի նախնական տարբերակը Windows 7 օպերացիոն համակարգի համար
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgPfrO50FC8iYpiqIqxL46eDaEtW3XxrXbj2p5vm_osGgqdW0-NA7y-6Mr_tT8x0bxya5rq9yevPnuZvD2MhFcB1bXfsO2Ca3oCV8ZVXrtKLSnS7_SXhqwFsEemnhAiFHFr3TdAW8gjubk/s1600/internet-explorer-11-Windows-8.1.jpg)
Microsoft ընկերությունը թողարկեց Internet Explorer 11 դիտարկչի նախնական տարբերակը Windows 7 օպերացիոն համակարգի համար: Հիշեցնեմ, որ այս տարբերակը ներառված է նաև Windows 8.1 օպերացիոն համակարգում: Ըստ նախագծողների խոսքերի, այս տարբերակը 10-րդ տարբերակի համեմատ արագ է աշխատում: Նշվում է նաև, որ IE 11-ը հանդիսանում է առաջին դիտարկիչը, որը կատարում է JPEG ֆորմատի դեկոդավորումը համակարգչի վիդեոքարտի ռեսուրսներով: Բացի դրանից IE 11-ը հանդիսանում է առաջին դիտարկիչը, որտեղ իրականացված է W3C Resource Priorities ստանդարտը: Այս ստանդարտի շնորհիվ կայքեր նախագծողները կարող են նշել, թե առաջին հերթին որ ռեսուրսները պետք է բեռնվեն: Internet Explorer 11-ում բարելավվել են նաև WebGL, Flexbox, CSS և HTML 5 ստանդարտների հետ աշխատանքը:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEibRmmWPm4Wc4dmZlGiXDNTfkQd939BODiWWm8LqohLO2lHqXBgbtN8PN6Y6vzOMZYovyporTLTl2OoxOCG-66cSFIKYRa61ZUlNdmcWvP8EcAWOZJ4TFES_JpB4adEEKFKgrR41I9VnDk/s640/UI-Responsiveness-Report_610x267%5B1%5D.png)
Դիտարկչի նոր տարբերակում բարելավվել են նաև նախագծողների համար նախատեսված գործիքները, որոնք հնարավոր է տեսնել սեղմելով F12: Թարմացված գործիքները թույլ են տալիս չափել տարբեր ռեսուրսների բեռնման արագությունը, տեսնել հիշողության զբաղվածությունը: Գործիքների մեջ ներառված է նաև բջջային սարքերի էմուլյատոր՝ ցուցադրման տարբեր պարամետրերի և GPS տվյալների ընտրման հնարավորությամբ: