Yahoo!-ն փակում է AltaVista որոնողական համակարգը
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhk_MDdnYOewnlmnnpe4lKbZhc9_G-neMfWAltNiYSub0urC_JbROW-QWmrO6By77y71xMBUzELJxQhSjGBQN-yl4DcLeESfyCKV_8pFa9LWYq0GbJ0f1e3Ufg8P1I7HhlYl8TGwhOw0lM/s1600/yahoo+altavista.jpg)
Yahoo! ընկերությունը ս.թ. հուլիսի 8-ին կդադարեցնի 2003թ. իր կողմից ձեռք բերված AltaVista որոնողական համակարգի աշխատանքը: AltaVista-ի հետ միասին կդադարեցվեն նաև Yahoo!-ին պատկանող հայտնի և ոչ հայտնի մի շարք այլ ծառայություններ (RSS Alert, Neighbours, FoxyTunes, Yahoo Axis, Citizen Sports, Yahoo! Local API և այլն): AltaVista որոնողական համակարգը հիմնվել է 1995թ: 2000-ականների սկզբին AltaVista-ն համարվում էր ամենահայտնի որոնողական համակարգը, սակայն հետագայում չկարողացավ դիմակայել Google և այլ որոնողական համակարգերի մրցակցությանը ու աստիճանաբար դուրս մնաց պայքարից: Վերջին շրջանում AltaVista ծառայության միջոցով որոնում կատարելու դեպքում ցուցադրվում էին Yahoo! որոնողական համակարգի արդյունքները: