Windows Store-ում արդեն կա ավելի քան 100 հազար հավելված
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEj4o3ArdsCO34J2bzamsU_8Eoc9SCjbs0_H1GjxiwK9tNc8i6qPNyrStEIcp2rmGxpjfsT3Bqzq9Sucx_xJseP0GGgWdkuDTmNR_J9J3EpM9ubS1Qk-dm0Xy8OXm0l_ZXirW4f3P15TUVs/s1600/Marketplace-100000%5B1%5D.jpg)
Անցած տարվա հոկտեմբերին Windows 8-ի թողարկման ժամանակ Microsoft-ի ղեկավար Ստիվ Բալմերը խոստացավ, որ 90 օր անց Windows Store-ում կտեղադրվեն 100.000 ծրագրեր: Սակայն այդ խոստումը այպես էլ չիրականացավ և 100.000 ծրագրերի սահմանը հատվեց միայն այս շաբաթվա սկզբում: Այս մասին տեղեկանում ենք Microsoft ընկերության կողմից Twitter-ում կատարված գրառումից:
Չնայած այն հանգամանքին, որ Ստիվ Բալմերի խոստումը չիրականացավ, համեմատած մրցակից ընկերությունների հետ այս ցուցանիշը այդքան էլ վատ չի նայվում: Օրինակ Google Play-ում այդ սահմանը հաղթահարվել է 18 ամսում, իսկ Apple App Store-ում՝ 14 ամսում: Սակայն Google Play-ում և Apple App Store-ում այժմ կան մի քանի անգամ ավելի շատ հավելվածներ:
Over 100,000 apps now in the #Windows8 Store!
— Windows (@Windows) July 2, 2013