Առաջին Apple համակարգիչներից մեկը վաճառվեց օնլայն աճուրդում 384,750 դոլարով
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiwReq2vewbPOoSEczIc5qnT2KsU3tPm8CDGrvBbEKQ1E9PRc_oxX2a8AJyQzBg48sE9D7uE4oLL3hQOF1IgK1S1PMsRsZCAep4sOddViCDK7t5kMfwekrq9Dka2AAGeu4d0f2ivvGFh14/s1600/webcoolness7_12_13%5B1%5D.jpg)
1976թ. Ստիվ Ջոբսի ավտոտնակում պատրաստված առաջին Apple համակարգիչներից մեկը վաճառվեց Christie օնլայն աճուրդով: Վաճառքի գինը կազմել է 384,750 դոլար: Սա ամենաբարձր գինն է, որ մի ապրանքի համար երբևե առաջարկվել է Christie աճուրդի ժամանակ: Համակարգիչը վաճառվել է առանց էկրանի, սակայն այն աշխատունակ է: 2013 թ. մայիսին Գերմանիայում նմանատիպ Apple 1 համակարգիչը մոնիտորի հետ միասին Breker աճուրդում վաճառվեց 671,400 դոլար: 2012թ. դեկտեմբերին այդ նույն աճուրդական ընկերությունը վաճառեց Apple 1 համակարգիչը 640,400 դոլարով: Իսկ 2012թ. Նյու Յորքում Sotheby աճուրդում Apple 1-ը վաճառվեց 374,500 դոլարով: Փաստորեն Apple-ի հին երկաթի կտորները ահագին թանկ են գնահատվում: