Թողարկվել է աշխարհի ամենաարագ ինտերնետ դիտարկիչը: Փորձեք և համոզվեք

Ամսաթիվ

Օգտատերերի միջև կատարված հարցումները ցույց են տալիս, որ ինտերնետ դիտարկիչների հարցում 81%-ի համար ամենակարևոր պայմանը ծրագրի արագությունն է: Այս փաստը չի վրիպել Maxthon ընկերության աշխատողների աչքերից և նրանք թողարկել են աշխարհի ամենաարագ ինտերնետ դիտարկիչը, որն աշխատում է Windows օպերացիոն համակարգում: Ճիշտն ասած, ես ինքս չէի հավատում այս փաստին, սակայն ինչպես ասում են՝ ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան 100 անգամ լսել: Maxthon-ի կողմից ստեղծված այս նոր MxNitro ծրագիրը  ծրագիրը տեղադրվում, բացվում և աշխատում է շատ արագ: Իմ համակարգչի վրա այս ծրագիրը տեղադրվեց ընդամենը 4 վայրկյանում և բացվեց 1 վայրկյանում: Այս ծրագրով կայքեր բացելու դեպքում նույնպես միանգամից զգացվում է կայքերի բեռնման մեծ արագություն: 


Այս փաստերն իրականում ապշեցուցիչ են՝ համեմատած մնացած ժամանակակից դիտարկիչների հետ: Ըստ ծրագրի հեղինակների՝ նրանք կարողացել են ստեղծել այս գերարագ ինտերնետ դիտարկիչը ի շնորհիվ մի շարք գործոնների: Այս ծրագիրը չի ներառում ոչ մի ավելորդ հավելված, պլագին կամ գործառույթ: Այն պարզապես նախատեսված է շատ արագ ինտերնետ կայքեր ցուցադրելու համար: Ծրագիրն ունի չափազանց մինիմալ ինտերֆեյս և չի պարունակում ավելորդ տարրեր: Ծրագիրն օգտագործում է կապի հաստատման նոր տեխնոլոգիաներ և դրա շնորհիվ կարողանում է շատ արագ բացել ինտերնետ կայքերը:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
1 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

1 մեկնաբ.:

  1. բավականին արագ էր, ինտերֆեյսն էլ վատը չի, բայց երևի լավ լինելը պետքա ստուգվի որոշ ժամանակ

    ReplyDelete