Բարձրանալ վերև
Փնտրվում է...
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Դիտեք հայկական և արտասահմանյան հեռուստատեսային ալիքներն օնլայն
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Նարեկ Նիկողոսյանը
Apple-ը էժանացրել է iPod touch սարքերի գները և թարմացրել է 16Գբ մոդելը

Apple-ը էժանացրել է iPod touch սարքերի գները և թարմացրել է 16Գբ մոդելը



Apple ընկերությանը պատկանող iPod սարքերը գնալով ավելի քիչ պահանջարկ են ունենում: Այդ պատճառով Apple ընկերությունը որոշել է քայլեր ձեռնարկել, որպեսզի պահանջարկի անկումը ինչ-որ չափով կանգնեցնի: Այսպիսով վերջերս iPod նվագարկիչների ընտանիքը համալրվեց 5-րդ սերնդի iPod touch սարքի նոր մոդիֆիկացիայով: Այս նոր սարքը հանդիսանում է արդեն գոյություն ունեցող 32/64 Գբ-անոց iPod touch-ի մոդիֆիկացիան և ունի 16Գբ ներքին հիշողություն: Նշեմ, որ մինչ այժմ նույնպես գոյություն ուներ 16Գբ-անոց iPod Touch, սակայն այն չուներ iSight տեսախցիկ, թողարկվում էր միայն արծաթագույն  կորպուսով և վաճառվում էր 229 դոլար: iPod touch-ի նոր 16Գբ-անոց տարբերակն ունի 5 մեգապիկսելանոց iSight տեսախցիկ և հասանելի է 6 գույներով՝ մոխրագույն, արծաթագույն, վարդագույն, դեղին, երկնագույն և կարմիր: 


Բացի այդ, այս նոր մոդելը վաճառվում է ավելի էժան գնով: Այն արժի 199 դոլար: 16 Գբ-անոց մոդելի թարմացման հետ միաժամանակ Apple ընկերությունը նվազեցրել է 32Գբ և 64Գբ մոդելների գները: Այժմ 32Գբ-անոց մոդելն արժի 249 դոլար, որը 50 դոլարով ավելի էժան է նախկին գնից: Իսկ 64Գբ մոդելն այժմ արժի 299 դոլար (էժանացել է 100 դոլարով):

Թողարկվեց iOS համակարգի համար նախատեսված Opera Mini 8.0 հավելվածը

Թողարկվեց iOS համակարգի համար նախատեսված Opera Mini 8.0 հավելվածը

Opera Software ընկերությունը թարմացրել է  iOS համակարգի համար նախատեսված Opera Mini հավելվածը: Ընդ որում, սա առաջին մեծ թարմացումն է 2012 թվականի հոկտեմբեր ամսից հետո: Opera Mini 8.0 հավելվածում զգալի փոխվել է դիզայնը և համապատասխանեցվել է ժամանակակից տենդենցներին: Այն դարձել է ավելի տափակ և լուսավոր: Նոր Էքսպրես վահանակը թույլ է տալիս տեղավորել ավելի շատ կայքերի հղումներ և դրանք համախմբել թղթապանակների մեջ: Օգտատերերը կարող են ընտրել և փոխել Էքսպրես վահանակի թեմաները: Հաղորդվում է նաև տրաֆիկի օպտիմիզացման նոր ռեժիմի մասին: Այն թույլ է տալիս արագացնել կայքերի բեռնումը, ինչպես նաև նվազեցնում է պահանջվող ռեսուրսների ծավալը: Կարգավորումներում կարելի է ընտրել տրաֆիկի խնայողության 2 ռեժիմներ՝  Opera Mini (առավելագույն խնայողություն՝ որոշ էջերի սխալ ցուցադրման հավանականությամբ) և Opera Turbo (միջին խնայողություն՝ էջերի ավելի ստաբիլ ցուցադրմամբ): Անհրաժեշտության դեպքում կարող եք նաև ամբոցջովին անջատել տրաֆիկի խնայողության ֆունկցիան: Բացի այդ, հավելվածում ավելացել է նաև QR կոդերի սկաներ: 


Հայաստանի բջջային օպերատորները նոր կոդերով համարներ են տրամադրելու

Հայաստանի բջջային օպերատորները նոր կոդերով համարներ են տրամադրելու



Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է ընդունել Beeline-ին, VivaCell-MTS-ին և Orange Armenia-ին տրամադրել նոր տարածաշրջանային կոդեր: Նշված բջջային օպերատորներին տրամադրվել են հետևյալ տարածաշրջանային կոդերը՝ Orange Armenia՝ 041, Beeline՝ 043 և VivaCell-MTS՝ 049: Փաստորեն այս որոշումից հետո բջջային օպերատորները կունենան հետևյալ կոդերը՝

Beeline - 091, 096, 099 և 043
VivaCell-MTS - 077, 093, 094, 098 և 049
Orange Armenia- 055, 095 և 041 

Նոր կոդերի տրամադրման պայմանների համաձայն՝ նախորդ կոդերը պետք է օգտագործված լինեն 60 տոկոսով: Սակայն նոր կոդերի տրամադրման այս որոշումը ավելի շատ կապված է MNP ծառայության գործարկման հետ, քան օպերատորների մոտ գոյություն ունեցող տարածաշրջանային կոդերի լրացման հետ: Հայաստանում MNP-ի ծառայությունը գործարկվել է 2014թ.-ի ապրիլի 1-ից: Այն հնարավորություն է տալիս առանց հեռախոսահամարի փոփոխության անցում կատարել մեկ բջջային օպերատորից մյուսին:
Microsoft-ն այժմ տրամադրելու է 15Գբ ազատ ծավալ, իսկ լրացուցիչ ծավալների գները 70%-ով նվազել են

Microsoft-ն այժմ տրամադրելու է 15Գբ ազատ ծավալ, իսկ լրացուցիչ ծավալների գները 70%-ով նվազել են

Այս տարվա գարնանը Google-ը մի քանի անգամ նվազեցրեց Google Drive-ում լրացուցիչ ծավալ ունենալու համար վճարվող գումարի չափը և այժմ հերթը հասավ Microsoft-ի OneDrive ծառայությանը: Microsoft ընկերությունը այսուհետ OneDrive ծառայությունում անվճար կտրամադրի 15 Գբ ծավալ (նախկինում 7Գբ էր): Նշեմ, որ Google Drive-ում նույնպես անվճար հասանելի է այդքան ծավալ: Նշվում է նաև, որ Office 365 ծառայության բաժանորդները անվճար կստանան ևս 1 տեռաբայթ անվճար ծավալ (նախկինում 20 Գբ էր): Սակայն OneDrive-ի հետ կապված նորություններն այսքանով չեն ավարտվում: 100 Գբ-անոց ծավալն այժմ ամսական կարժենա 1.99 դոլար (նախկինում 7.49 էր): Իսկ ամսական 3,99 դոլարով օգտատերերը կարող են ստանալ 200 Գբ ծավալ (նախկինում 11,49 էր):  OneDrive ծառայության  այս նորություններն ու փոփոխությունները վերաբերվում են ինչպես հին, այնպես էլ նոր օգտատերերին

Օրվա կադրը

Օրվա կադրը



Ուղարկեց Աշոտ Կիրակոսյանը
Բացահայտում - Էմիտվիլի սարսափը

Բացահայտում - Էմիտվիլի սարսափը




«Բացահայտում» հաղորդաշարի հերթական թեման աշխարհում ամենահայտնի առանձնատան մասին է,որի հետ կապված են մի շարք անոմալ երևույթներ և սարսափելի պատմություններ:Հավանաբար չկա այնպիսի ամերիկացի,ով ծանոթ չլինի այս առանձնատանը տարիներ առաջ պատահած դեպքին:Դեպք,որն իր սարսափազդու լինելու հետևանքով հայտնի դարձավ գրեթե ողջ աշխարհում և հայտնի դարձավ Էմիտվիլի սարսափը անունով:
Microsoft-ը կվարձատրի MacBook Air նոթբուք ունեցողներին, եթե նրանք սկսեն օգտագործել Surface Pro 3 պլանշետ

Microsoft-ը կվարձատրի MacBook Air նոթբուք ունեցողներին, եթե նրանք սկսեն օգտագործել Surface Pro 3 պլանշետ



Microsoft ընկերությունը որոշել է Apple նոթբուք ունեցողների ուշադրությունը սևեռել դեպի նոր Surface Pro 3 պլանշետները և հանուն դրա Microsoft-ը անցկացնում է մի զարմանալի ակցիա: Բոլոր այն օգտատերերը, ովքեր Microsoft-ի սպասարկման կենտրոններ կմոտենան իրենց օգտագործած MacBook Air նոթբուքներով և կհանձնեն դրանք, դրա փոխարեն կստանան Surface Pro 3 լապտոպը՝ մինչև 650 դոլար ավելի էժան գնով: Այսպիսով Surface Pro 3 պլանշետի նվազագույն պարամետրերով մոդելը այս ակցիայի շրջանակներում կարժենա ընդամենը 150 դոլար: Ինչպես արդեն նշեցի, զեղչի առավելագույնը չափը լինելու է 650 դոլար, իսկ ընդհանրապես այն կախված է լինելու հանձնվող նոթվուքի տեխնիկական վիճակից, թողարկման տարեթվից և պարամետրերից: Այս ակցիան գործում է միայն ԱՄՆ-ի, Կանադայի և Պուերտո Ռիկոյի օգտատերերի համար և գործելու է մինչև ս.թ. հուլիսի վերջ:
Ինչպես ամբողջությամբ ջնջել Google Chrome դիտարկիչը և տեղադրել վերջին ստաբիլ տարբերակը

Ինչպես ամբողջությամբ ջնջել Google Chrome դիտարկիչը և տեղադրել վերջին ստաբիլ տարբերակը

Google Chrome ինտերնետ դիտարկիչը ժամանակի ընթացքում սկսում է դանդաղ աշխատել, քանի որ դրա միջոցով բացված կայքերի ֆայլերը կուտակվում են համակարգչի հիշողության մեջ և բացի մեծ ծավալ զբաղեցնելուց, նաև որոշակի դանդաղեցնում են Chrome-ի աշխատանքը: Նույնը կարելի է ասել հավելվածների մասին: Google Chrome-ի վրա տեղադրված ցանկացած հավելված ինչ-որ չափով ազդում է այդ դիտարկչի արագագործության վրա: Այդ պատճառով խորհուրդ է տրվում տեղադրել միայն այն հավելվածները, որոնք իսկապես օգտագործում եք: Հավելվածների ցանկը կարող եք տեսնել այցելելով about:extensions էջը: 



Եվս մեկ կարևոր խնդիր կա կապված այս դիտարկչի նոր տարբերակը տեղադրելու հետ: Եթե նախկինում տեղադրել եք բետա կամ այլ տարբերակ, ապա այլևս չեք կարող ստաբիլ տարբերակը տեղադրել դրա վրա: Օրինակ վերջերս բլոգում ներկայացրել էի Chrome-ի 64 բիթանոց փորձնական տարբերակը, որն աշխատում էր որոշակի թերություններով: Շատ օգտատերեր այլևս չէին կարողանում այդ տարբերակից հետո վերադարձնել ստաբիլ տարբերակը: Դրա համար պետք է ամբողջովին ջնջել Google Chrome-ը և տեղադրել նորը: Սակայն պարզվում է, որ Control Panel-ից Google Chrome-ը uninstall անելը բավական չի: Պետք է այն ջնջել նաև հատուկ թղթապանակից:

Ինչպես ամբողջովին ջնջել Chrome-ը:
Ջնջելուց առաջ հաշվի առեք, որ Google Chrome-ում պահպանված բոլոր գաղտնաբառերը, այցելած բոլոր կայքերը, տեղադրված բոլոր հավելվածները և այլ տվյալներ կջնջվեն, եթե մինչ այդ չեք միացրել սինխրոնիզացիան և դիտարկիչը չեք կապել Ձեր Google-ի հաշվին:

1.Բացեք Control Panel-ը և ծրագրերի uninstall-ի բաժնում գտեք և ջնջեք Google Chrome-ը:



2.Բացեք %LOCALAPPDATA%\Google\ թղթապանակը և ջնջեք Chrome թղթապանակը: Եթե դժվարանում եք այս քայլը կատարել, ապա ներբեռնեք այս ֆայլը և աշխատացրեք:


Ինչպես տեղադրել վերջին ստաբիլ Chrome-ը:
Բացեք www.google.com/chrome կայքը և ներբեռնեք առաջարկվող տարբերակը: Տեղադրեք ներբեռնված ծրագիրը: Տեղադրված ծրագրի տարբերակը տեսնելու համար կարող եք բացել chrome://version էջը:
Facebook-ի մասին պատմող գեղարվեստական ֆիլմ. «The Social Network»

Facebook-ի մասին պատմող գեղարվեստական ֆիլմ. «The Social Network»


Ինտերնետն ու IT ինդուստրիան հանդիսանում են վերջին տասնամյակների ամենամեծ ձեռքբերումները և սա չէր կարող վրիպել կինոռեժիսորների աչքերից: Մինչ այժմ նկարահանվել են IT բնագավառին վերաբերող բազմաթիվ վավերագրական ու գեղարվեստական ֆիլմեր: Աստիճանաբար կփորձեմ ներկայացնել այս բնագավառին վերաբերող լավագույն ֆիլմերը: Առաջին ֆիլմը, որին անդրադարձել եմ, կոչվում էր «Սիլիկոնային հովտի ցանցահենները» և ներկայացնում էր Microsoft-ի ու Apple-ի ստեղծման պատմությունը: Այսօր կանդրադառնամ «The Social Network» ֆիլմին:


Ֆիլմի վերնագրից արդեն կարելի է ենթադրել, որ այն Ֆեյսբուք սոցիալական ցանցի մասին է: Ի տարբերություն «Սիլիկոնային հովտի ցանցահենները» ֆիլմի, այս ֆիլմի ռեժիսորները չեն ջանացել պահպանել բոլոր իրական փաստերը, սակայն այդ փաստերը այդքան էլ կարևոր դեր չեն խաղացել Ֆեյսբուք սոցիալական ցանցը ստեղծելու ժամանակ: Այս ֆիլմը առաջին հերթին Մարկ Ցուկերբերգի մասին է, ով լինելով բավականին երիտասարդ, փորձում է գրավել ամբողջ աշխարհը: Այս ֆիլմը ընկերության, դավաճանության, մենակության, ձգտումների ու ջանասիրաբար աշխատանքի մասին է: Ֆիլմում ներկայացված են գլխավոր հերոսի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմերը:


Ինչու՞ պետք է դիտել այս ֆիլմը: Որովհետև այն թույլ է տալիս իմանալ Ֆեյսբուք սոցիալական ցանցի ստեղծման պատմությունը: Ֆիլմը դիտելուց հետո իմանում ենք, որ Ֆեյսբուք սոցիալական ցանցի հեղինակն իրականում այդքան էլ «սուրբ» չի և մասնակի գողացել է աշխարհի ամենախոշոր սոցիալական ցանց ստեղծելու գաղափարը: Ֆիլմում մանրամասն նկարագրված է, թե ինչ դատական քաշքշուքների մեջ է ընկնում Ցուկերբերգը և ինչպես է վերջում ավարտում այս ամբողջ պատմությունը:
Յուրօրինակ մեսենջեր Intel-ի կողմից

Յուրօրինակ մեսենջեր Intel-ի կողմից


Երբ օգտատերերը լսում են Intel անվանումը, ապա միանգամից պատկերացնում են համակարգչի պրոցեսորներ, սակայն վերջերս այդ ընկերությունը թողարկել է Անդրոիդ և iOS համակարգերի համար նախատեսված յուրօրինակ մեսենջեր: Հավելվածը կոչվում է Pocket Avatars և թույլ է տալիս շփվել վիդեո հաղորդագրությունների միջոցով, սակայն օգտատերերը այդ ընթացքում չեն տեսնում միմյանց իրական դեմքերը: Pocket Avatars-ը թույլ է տալիս թաքցնել օգտատիրոջ իրական դեմքը և դրա փոխարեն ցուցադրել անիմացիոն կերպար:



Pocket Avatars հավելվածը օգտագործում է բջջային սարքի առջևի տեսախցիկը և իրական ժամանակում ճանաչում է դեմքի շարժումներն ու միմիկան: Այնուհետև այդ շարժումները տեղադրվում են համապատասխան կերպարի դեմքի վրա և փոխանցվում զրուցակցին: Օգտատերերին հասանելի են ավելի քան 40 տարբերկերպարներ: Հավելվածը հասանելի է անվճար տարբերակով, սակայն որոշ կերպարների համար պետք է վճարել 0.99 դոլար:

Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Հայկ Խաչատրյանը
Amazon-ը ներկայացրեց Fire Phone սմարթֆոնը

Amazon-ը ներկայացրեց Fire Phone սմարթֆոնը



Amazon ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց իր սեփական սմարթֆոնը, որի մասին խոսակցությունները վաղուց արդեն կային: Սմարթֆոնը կոչվում է Fire Phone և ունի 4.7 դյույմանոց 1280×720 HD  թողունակությամբ էկրան: Սմարթֆոնի վրա տեղադրված է 4 միջուկանի  Snapdragon 800 պրոցեսոր, որն աշխատում է 2.2 Գհց հաճախականությամբ: Սմարթֆոնի օպերատիվ հիշողությունը 2Գբ է, իսկ ներքինը՝ 32 կամ 64 Գբ: Հիշողության քարտի բնիկի մասին առայժմ տվյալներ չկան, սակայն օգտատերերին կտրամադրվի անվճար ամպային հիշողություն Amazon-ի սերվերներում:



Հեռախոսի հետևի մասում տեղադրված է 13 մեգապիկսելանոց տեսախցիկ, իսկ առաջնային մասում՝ 2.1 Մպ: Երկու տեսախցիկներն էլ ունակ են նկարել Full HD վիդեոներ: Սմարթֆոնի վրա տեղադրված են Wi-Fi, Bluetooth, NFC, GPS և մի շարք նմանատիպ մոդուլներ և սենսորներ (բարոմետր, ակսելերոմետև և այլն):


Amazon Fire Phone սմարթֆոնը աշխատում է Fire OS 3.5.0 օպերացիոն համակարգով: Սմարթֆոնի վրա կան նաև մի շարք նորարարական լուծումներ: Մասնավորապես հեռախոսի էկրանի պատկերը փոխվում է օգտատիրոջ գլխի շարժումներից կամ հեռախոսի անկյան փոփոխությունից կախված, ինչի շնորհիվ ստեղծվում է 3D տարածական պատկեր: Նորույթներից մեկն էլ հանդիսանում է Firefly տեխնոլոգիան: Այն թույլ է տալիս ճանաչել տպված ինտերնետ կայքերի հասցեներն ու էլ. փոստերը, հեռախոսների համարները, շտրիխ կոդերը, ֆիլմերը, սերիալները, երգերը և այլն: Այդ ֆունկցիան ակտիվանում է սմարթֆոնի կողքի հատվածում տեղադրված հատուկ կոճակի միջոցով: Հատուկ SDK-ի միջոցով ծրագրավորողները կարող են նաև իրենց հավելվածներում ներառել Firefly տեխնոլոգիան: Առանց բաժանորդագրության և պայմանագրի, Amazon Fire Phone սմարթֆոնները կարժենան 649 և 749 ԱՄՆ դոլար՝ 32Գբ և 64 Գբ ներքին հիշողություններով մոդելների համար: Բջջային օպերատորի հետ պայմանագիր կնքելու դեպքում սմարթֆոնները կարժենան 199 և 299 ԱՄՆ դոլար:
Զիդանը, Բեքհեմը, Բեյլը և Մաուրան նկարահանվել են Adidas-ի նոր գովազդում

Զիդանը, Բեքհեմը, Բեյլը և Մաուրան նկարահանվել են Adidas-ի նոր գովազդում


Samsung ընկերությունը ներկայացրեց Galaxy Tab S պլանշետները

Samsung ընկերությունը ներկայացրեց Galaxy Tab S պլանշետները



Samsung ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց Galaxy Tab S պլանշետներ, որոնք հանդիսանում են Samsung ընկերության  Super AMOLED էկրանով և WQXGA 2560х1600 թողունակությամբ ամենաբարակ և ամենաթեթև պլանշետները: Galaxy Tab S շարքը հասանելի կլինի երկու տարբերակով, որոնց միջև գլխավոր տարբերությունը կլինի էկրանի անկյունագծի չափը՝ 8.4 և 10.5 դյույմ: 8.4 դյույմանոց մոդելի դեպքում պիկսելների խտությունը 359 է, իսկ 10.5-ի դեպքում՝ 288: 



Դիզայնի առումով միանգամից աչքի է ընկնում պլանշետների հետևի մասը, որը շատ նման է Galaxy S5 սմարթֆոնի հետնամասին: Պլանշետների օպերատիվ հիշողությունը 3Գբ է, իսկ ներքին հիշողությունը կարող է լինել 16Գբ կամ 32 Գբ: Հնարավոր է նաև մեծացնել հիշողությունը microSD քարտերի միջոցով: Պլանշետները հագեցած են մի շարք տվիչներով և սենսորներով՝ այդ թվում ակսելերոմետր, հիրոսկոպ և այլն: Պլանշետների առաջնային տեսախցիկը 2.1 Մպ է, իսկ հետնամասինը՝ 8Մբ:



Բացի էկրանի չափսերից, Galaxy Tab S պլանշետների երկու մոդելներն իրարից տարբերվում են նաև մարտկոցով և չափսերով: Galaxy Tab S 8.4 պլանշետի վրա տեղադրված է 4900 մԱ/ժ մարտկոց, իսկ Galaxy Tab S 10.5-ի վրա՝ 7900 մԱ/ժ:

Պլանշետի վրա տեղադրված է  TouchWiz ֆիրմային ինտերֆեյսով հագեցած Android 4.4.2 օպերացիոն համակարգ: Պլանշետների համար հասանելի են նաև մի շարք ակսեսուարներ (Book Cover, Simple Cover, Bluetooth Keyboard և այլն):
Samsung Galaxy Tab S 8.4 և Tab S 10.5 պլանշետները վաճառքի կհանվենվ ս.թ. հուլիսին և կարժենան $400 ու $500 դոլար (կամ կոնֆիգուրացիայից կախված մի փոքր ավելի շատ):
Շաբաթվա հարցումը: Ո՞ր երկիրը կդառնա 2014թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության հաղթող

Շաբաթվա հարցումը: Ո՞ր երկիրը կդառնա 2014թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության հաղթող



Այս անգամ հարցումը նվիրված է ֆուտբոլի աշխարհի առաջնությանը: Ձեր կարծիքով ներկայացված հավաքականներից ո՞րը կդառնա 2014թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության հաղթող: Տեղեկացնեմ, որ անցած շաբաթվա հարցման արդյունքներով հաղթող ճանաչվեց Google որոնողական համակարգը (Google` 88.8%- 452 ձայն, Yandex` 11.2% - 57 ձայն):
Աշխարհի առաջնությանը մասնակցող 32 հավաքականների գրաֆիկական պոստերներ

Աշխարհի առաջնությանը մասնակցող 32 հավաքականների գրաֆիկական պոստերներ

ԱԼԺԻՐ
Անդրոիդի SwiftKey հավելվածն այսուհետ անվճար է

Անդրոիդի SwiftKey հավելվածն այսուհետ անվճար է

Անդրոիդի համար նախատեսված ամենահայտնի հավելվածներից մեկը՝ SwiftKey-ը, այսուհետ անվճար է: Հիշեցնեմ, որ SwiftKey-ը իրենից ներկայացնում է ալտերնատիվ ստեղնաշար, որը թույլ է տալիս գուշակել և արդյունավետ կերպով փոխարինել հաջորդ բառերը ավելի քան 60 լեզուներով: Ընդ որում, ծրագիրն ունակ է կատարելագործվել ժամանակի ընթացքում և ավելի ճիշտ բառեր առաջարկել: Ի շնորհիվ լայնածավալ կագարվորումների՝ օգտատերը կարող է իր համար ստեղծել առավելագույն հարմար ստեղնաշար: Հնարավոր է նաև փոխել ստեղնաշարի արտաքին տեսքը՝ տարբեր թեմաների օգնությամբ:



SwiftKey հավելվածի օգտակար ֆունկցիաներից է համարվում Trending Phrases ֆունկցիան, որը վերլուծում է կարևորագույն իրադարձություններն ու նորությունները և ավտոմատ թարմացնում իր բազաները: Այս ֆունկցիայի միջոցով ավելի հեշտ է դառնում վերջին իրադարձությունների մասին տեքստեր գրելու գործընթացը: SwiftKey հավելվածը կարող եք անվճար ներբեռնել Google Play-ից:

Օրվա կադրը

Օրվա կադրը



Ինչպես ավելացնել աշխարհի առաջնության խաղերի ժամանակացույցը Google Calendar-ում և iOS-ում

Ինչպես ավելացնել աշխարհի առաջնության խաղերի ժամանակացույցը Google Calendar-ում և iOS-ում



Google-ը թույլ է տալիս Calendar ծառայության մեջ ներմուծել այլ օգտատերերի կողմից պատրաստված օրացույցներ և այսպիսով հեշտացնում Calendar ծառայության հետ աշխատելու գործընթացը: Եթե ցանկանում եք տեղեկացված լինել և ստանալ ծանուցումներ աշխարհի առաջնության խաղերի ժամերի օրերի ու ժամերի մասին, ապա կարող եք այդ խաղերի ժամանակացույցը ներառել Ձեր Google Calendar-ում:

1. Մուտք գործեք Google Calendar:
1. Բացեք այս հասցեն:
2. Ներքևում սեղմեք Google Calendar նշանի վրա:


Տեղեկացնեմ նաև, որ խաղերի օրերն ու ժամերը օրացույցի վրա կցուցադրվեն Հայաստանի ժամային գոտուն համապատասխան: Կարող եք նաև այս օրացույցը ներառել iOS համակարգի օրացույցում և խաղերից առաջ ստանալ ծանուցումներ iPad կամ iPhone սարքերի վրա:

1.Բացեք սարքի կարգավորումները և սեղմեք Mail, Contacts, Calendar ենթաբաժնի վրա:



2.Միացրեք Google-ի օրացույցի սինխրոնիզացիան:




3. Բացեք այս հասցեն, միացրեք World Cup 2014 օրացույցը և սեղմեք Save:

4.Բացեք iOS համակարգի օրացույցը և աշխարհի առաջնության խաղերի օրերն ու ժամերը կհայտնվեն օրացույցի վրա:



Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամերն ու օրերը Հայաստանի ժամային գոտով

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամերն ու օրերը Հայաստանի ժամային գոտով



Այսօր Բրազիլիայում մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը և հաշվի առնելով Հայաստանի ու Բրազիլիայի միջև եղած ժամային տարբերությունները, որոշ խաղեր սկսվելու են Հայաստանի ժամով գիշերվա 2-ին կամ 5-ին: Բոլոր խաղերի օրերն ու ժամերը Հայաստանի ժամային գոտով տեսնելու համար կարող եք օգտվել հետևյալ երեք կայքերից:

1.Google-ի միջոցով
Google.am-ում փնտրեք world cup արտահայտությունը և որոնման արդյունքներում Հայաստանի ժամային գոտով կցուցադրվի խաղերի օրերն ու ժամերը:



2.LiveScore կայքի միջոցով
Հայտնի LiveScore.com կայքը նույնպես ցուցադրում է բոլոր խաղերի ժամերը՝ ըստ կայքի այցելուների գտնվելու վայրի ժամային գոտու:



3.Fifa.com կայքի միջոցով
Fifa-ի պաշտոնական էջում իհարկե չէին կարող հաշվի չառնել Բրազիլիայի ու մնացած երկրների միջև եղած ժամային գոտիների տարբերությունը: Այդ նպատակով այս կայքում կա մի կոճակ, որը թույլ է տալիս ցուցադրել ժամերը ըստ Բրազիլիայի ժամային գոտու, կամ ըստ կայքի այցելուների գտնվելու վայրի ժամային գոտու: Այդ կոճակը գտնվում է ցանկացած խաղի վերևի աջ մասում:


«Video I made for my friends» վիրուսի մասին

«Video I made for my friends» վիրուսի մասին




Եվս մեկ անգամ նշեմ, որ այս վիրուսը տեղադրվում է համակարգչի մեջ միայն այն դեպքում, եթե սեղմում եք վնասակար հղման վրա, ներբեռնում եք մի քանի կիլոբայթանոց ֆայլը և բացում այն: Այս վիրուսից ազատվելու մանրամասն հնարքը տեղադրված է բլոգի գրառումներից մեկում:
Թողարկվեց համակարգիչների համար նախատեսված Viber մեսենջերի նոր տարբերակը

Թողարկվեց համակարգիչների համար նախատեսված Viber մեսենջերի նոր տարբերակը


Այս տարվա փետրվարին Rakuten ընկերության կողմից ձեռք բերված Viber Media ընկերությունը թողարկել է համակարգիչների համար նախատեսված Viber մեսենջերի նոր տարբերակը: Այս նոր տարբերակում ավելի շատ ուշադրություն է դարձվել ստիքերների և սմայլիկների վրա: Այժմ օգտատերերը կարող են ավելի հեշտ արտահայտել իրենց էմոցիաները դրանց միջոցով: Ստիկերների փնտրումը հեշտացել է ի շնորհիվ նոր կողային վահանակի ավելացման: Այն տեղադրված է էկրանի աջ մասում:



Viber ծրագրի նոր տարբերակում բարելավվել է վիդեոզանգերի և աուդիոզանգերի որակը: Նոր տարբերակը ներառում է նաև բաց թողնված զանգերի սինխրոնիզացում՝ մի քանի սարքերի միջև (պլանշետ, համակարգիչ, հեռախոս): 


Facebook-ում բացվել է աշխարհի առաջնությանը վերաբերող ինտերակտիվ էջ

Facebook-ում բացվել է աշխարհի առաջնությանը վերաբերող ինտերակտիվ էջ


Facebook սոցիալական ցանցը ֆուտբոլի սիրահարների համար բացել է հատուկ էջ, որտեղ տեղադրվում են մի քանի օրից մեկնարկող աշխարհի առաջնությանը վերաբերող բոլոր նորություններն ու իրադարձությունները: Այդ էջի վրա կտեղադրվեն վերջին խաղերի հաշիվներն ու հաշվետվությունները, ինչպես նաև ինտերակտիվ հոսքի վրա կտեղադրվեն ընկերների, խաղացողների ու թիմերի գրառումները: Այդ էջի վրա տեղադված է նաև ինտերակտիվ քարտեզ, որը ցույց է տալիս ֆուտբոլային աստղերի Ֆեյսբուքի հետևորդների քանակը՝ ըստ երկրների:



Հինգշաբթի օրվանից սկսած, Facebook-ի օգտատերերը կարող են նաև ստատուսում նշել, թե տվյալ պահին որ խաղն են նայում:  



Աշխարհի առանությանն ընդառաջ ստեղծվել է նաև պաշտոնական Facebook Ref էջը: Այստեղ նույնպես կարող եք տեսնել աշխարհի խաղերի մասին  մեկնաբանություններ: Վերջում նշեմ, որ Twitter միկրոբլոգում նույնպես ստեղծվել է աշխարհի առաջնությանը նվիրված հատուկ էջ:


Armblog.net-ը դարձավ 4 տարեկան

Armblog.net-ը դարձավ 4 տարեկան


Սիրելի այցելուներ, այսօր Armblog.net կայքը դարձավ 4 տարեկան: 2010թ. հունիսի 10-ին բլոգում տեղադրվեց առաջին գրառումը, որը վերաբերում էր հայերեն «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղին: Շնորհակալություն եմ հայտնում բլոգի բոլոր այցելուներից և հետևորդներից: Շարունակեք հետևել Armblog.net-ի գրառումներին և եղեք տեղեկացված IT բնագավառում տեղի ունեցող նորարարություններին ու իրադարձություններին: Բլոգի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ:
«Վերջին խաղը»: Նոր մուլտֆիլմ Nike-ի կողմից

«Վերջին խաղը»: Նոր մուլտֆիլմ Nike-ի կողմից



Nike ընկերությունը ներկայացրեց #RiskEveryThing շարքի երրորդ տեսահոլովակը, որը կոչվում է «Վերջին խաղը»: Այս նոր տեսահոլովակն իրենից ներկայացնում է 5 րոպեանոց մուլտֆիլմ, որտեղ աշխարհի լավագույն խաղացողները ձեռնոց են նետում իդեալական կլոններին և փորձում են փրկել ֆուտբոլը:

GTA V խաղի համակարգչային տարբերակը կթողարկվի աշնանը

GTA V խաղի համակարգչային տարբերակը կթողարկվի աշնանը



Sony ընկերությունը E3 2014 ցուցահանդեսի ժամանակ ցուցադրել է PlayStation 4 խաղային կոնսոլների համար նախատեսված Grand Theft Auto V խաղի առաջին թրեյլերը: Այդ տեսահոլովակում երևում է, որ վերջապես Grand Theft Auto V խաղը հասանելի կլինի նաև անահատական համակարգիչների (PC) վրա: Այսպիսով այս տարվա աշնանը կթողարկվի PlayStation 4, Xbox One և PC համակարգիչների վրա աշխատող GTA V: Հիշեցնեմ, որ մինչ այժմ GTA V խաղը հնարավոր էր խաղալ միայն PlayStation 3 և Xbox 360 կոնսոլների վրա:

Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Արման Գաբրիելյանը

ABBYY Lingvo հավելվածում ավելացել է տեսախցիկի միջոցով բառերը թարգմանելու գործառույթ

ABBYY Lingvo հավելվածում ավելացել է տեսախցիկի միջոցով բառերը թարգմանելու գործառույթ



Հայտնի ABBYY ընկերությունը թողարկեց Անդրոիդ հեռախոսների համար նախատեսված ABBYY Lingvo Dictionaries հավելվածի նոր տարբերակը, որը ստացել է հերթական 4.0 համարը: Այս նոր տարբերակի գլխավոր նորույթը լուսանկարների թարգմանության և live ռեժիմում թարգմանելու գործառույթներն են: Live ռեժիմի միջոցով հնարավոր է սարքի տեսախցիկի օգնությամբ թարգմանել ցանկացած պատկերի վրա գտնվող բառ: Լուսանկարների վրա գտնվող բառերի թարգմանելու ֆունկցիան թույլ է տալիս նկարահանել բառը և անծանոթ բառի վրա սեղմելով միանգամից լսել դրա արտասանությունը և տեսնել թարգմանությունը:



Բացի վերոնշյալ  live գործառույթից, հավելվածը նախկինի պես թույլ է տալիս կատարել թարգմանություններ ավանդական եղանակով: Այսինքն կարող եք պարզապես գրել անծանոթ բառերը և թարգմանել՝ ըստ ընտրված բառարանների:



ABBYY Lingvo Dictionaries 4.0 հավելվածը ներառում է ավելի քան 250 մասնագիտական բառարաններ և կարող է թարգմանել 28 լեզուներ (ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն և այլն): Հավելվածը կարող եք ներբեռնել Google Play-ից: Տվյալ պահին այն արժի $0.99 (մոտ. 407 դրամ):