Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Մի քանի հետաքրքիր փաստ Google-ի նոր abc.xyz դոմեյնի մասին

Արդեն տեղեկացրել եմ, որ Google-ը վերափոխվելու է Alphabet հոլգինգի: Այսինքն այն ընդլայնվում է Alphabet անունով և Google-ը լինելու է դրա դուստր ընկերություններից մեկը: Պարզվում է, որ Alphabet.com դոմեյնը պատկանում է Alphabet անունով Bwm-ի դուստր ընկերությանը, որը զբաղվում է բեռնափոխադրումներով և տրանսպորտային միջոցների հետ կապված այլ ծառայություններով: Այդ ընկերությունը հավաստիացնում է, որ չի վաճառելու իր դոմեյնը:



Իսկ @Alphabet Թվիթերի պրոֆիլը պատկանում է ֆիզիկական մարդու և այստեղ Google-ը միգուցե կարողանա որոշակի գումարի դիմաց ձեռք բերել այն: Նշեմ, որ ԱՄՆ-ում տվյալ պահին կան 100-ից ավել ընկերություններ, որոնց անվան մեջ կա Alphabet բառը:


Քանի որ Alphabet.com դոմեյնը զբաղեցված է և դժվար վաճառվի, այդ պատճառով Google-ը ստիպված է եղել վերցնել abc.xyz դոմեյնը, որի հետ կապված արդեն կան մի քանի հետաքրքիր փաստեր: Նախևառաջ Չինաստանն արդեն հասցրել է արգելափակել այս դոմեյնը: Հիշեցնեմ, որ Չինաստանում արգելափակված են նաև Google-ի մնացած դոմեյները՝ այդ թվում Google որոնողական համակարգն ու Gmail փոստային ծառայությունը:



abc.xyz դոմեյնի հետ կապված մյուս հետաքրքիր փաստն այն է, որ ինչ-որ մեկը գնել է abc.wtf դոմեյնը, որը վերահասցեավորվում է Bing.com որոնողական համակարգի վրա:



Վերջում տեղեկացնեմ նաև abc.xyz կայքում գտնվող թաքնված հղման մասին: Առայժմ այս կայքում տեղադրված է միայն Google-ի համահիմնադիր Լարի Փեյջի ուղերձը, որի ներքևում more սեղմելով կարող տեսնել ամբողջական տեքստը: 



Այդ տեքստի մեջ գտեք delivery effort արտահայտությունը և սեղմեք դրանից հետո գտնվող կետի վրա: Արդյունքում կբացվի hooli.xyz կայքը:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն