Ինչ է իրենից ներկայացնում AutoHotkey ծրագիրը և ինչ է հնարավոր անել դրանով



Windows օպերացիոն համակարգի համար գոյություն ունի մի անվճար օգտակար ծրագիր, որը կոչվում է AutoHotkey: Սա շատ թեթև աշխատող ու քիչ ծավալ ունեցող ծրագիր է, որը թույլ է տալիս Windows-ում կատարել հրամաններ և ավտոմատացնել որոշ գործողություններ: Այս ծրագրով կարող եք օրինակ ստեղնաշարի կամ մկնիկի կոճակները կապել ինչ-որ գործողությունների հետ, բացել ծրագրեր, փոխել Windows-ի կարգավորումները կամ ֆայլերը, ավտոմատացնել տեքստերի հավաքումը և այլն: AutoHotkey ծրագրի հրամանները գրվում են հատուկ ստեղծված լեզվով,  որը հեշտ է սովորել և կիրառել:

Եկեք քայլ առ քայլ տեսնենք, թե ինչպես կարելի է տեղադրել և օգտվել այս ծրագրից:

Ինչպես տեղադրել
1. Ներբեռնեք AutoHotkey ծրագիրը:
2. Բացեք ներբեռնված ֆայլը և տեղադրեք (install):

Ինչպես ստեղծել script ֆայլեր
Ծրագիրը տեղադրելուց հետո կարիք չկա այն բացել: Պետք է ընդամենը ստեղծել script-երի ֆայլեր և դրանք աշխատացնել: Եկեք օրինակ ստեղծենք մի script, որի միջոցով հնարավոր կլինի ստեղնաշարի Win+N կոճակներով բացել Notepad-ը:

1. Համակարգչի էկրանի վրա աջ քլիք արեք և ընտրեք New-> AutoHotKey Script:

2. Ֆայլի անունը գրեք ցանկացած տեքստ: Տվյալ դեպքում կարող եք գրել notepad.ahk


3. Բացեք ստեղծված ֆայլը ցանկացած տեքստային խմբագրիչով:


4. Բացված պատուհանում արդեն պետք է գրել համապատասխան հրամանները: Տվյալ դեպքում պետք է գրել ներքևի հրամաններ, որպեսզի Win+N սեղմելուց բացվի Notepad ծրագիրը:


Առաջին տողի տեքստը նշանակում է, որ Win+N սեղմելուց պետք է կատարվի ներքևի տողի գործողությունը (# նշանը համապատասխանում է Windows-ի նշանով ստեղնաշարի կոճակին): Ներքևի տողում արդեն գրում ենք Run հրամանը և կողքը այն ծրագրի անունը, որը ցանկանում ենք բացել (ոչ ստանդարտ ծրագրերի դեպքում պետք է նշել ամբողջական հասցեն):

5. Պահպանեք բացված ֆայլը և փակեք (ctrl+s):

Ինչպես աշխատացնել script ֆայլերը
Ստեղծված script ֆայլը աշխատացնելու համար աջ քլիք արեք դրա վրա և ընտրեք Run Script, կամ երկու անգամ մկնիկով սեղմեք ֆայլի վրա: Հետագայում script փայլը փոխելու դեպքում պետք է նորից աշխատացնեք այն:


Script ֆայլն աշխատացնելուց հետո կարող եք արդեն փորձարկել հրամանները: Տվյալ դեպքում կարող եք սեղմել Win+N և տեսնել, որ բացվում է Notepad ծրագիրը:  Script ֆայլն աշխատացնելու ժամանակ Windows-ի բացված ծրագրերի ցանկում ավելանում է նաև script-ի նշանը, որի միջոցով կարող եք կառավարել այդ script-ը: Եթե ցանկանում եք թաքցնել այդ նշանը, ապա պետք է script ֆայլի սկզբում գրել #NoTrayIcon տողը:


Եթե ցանկանում եք, որ script ֆայլերը ավտոմատ մեկնարկեն համակարգիչը միացնելուց հետո, ապա պետք է դրանք տեղադրել Startup թղթապանակի մեջ, որը տեսնելու համար պետք է Run ծրագրում գրել shell:common startup հրամանը:


Script ֆայլերի հրամանները կարող եք ուսումնասիրել այստեղ:  Կարող եք ստեղծել ձեր սեփական script-ները, կամ էլ օգտվել ուրիշների script-ներից: Օրինակ կարող եք ներբեռնել և օգտվել այս երկու script ֆայլերից, որոնք մասամբ գրվել են իմ կողմից (ներբեռնել):

1. Chakertner.ajk - փոխարինում է  Alt, և Alt. կոճակները հայերեն չակերտներով:

2.Volume.ahk - Windows Taskbar-ի վրա մկնիկը պահելով և մկնիկի ակը պտտելով կարող եք բարձրացնել կամ ցածրացնել համակարգչի ձայնը: Մկնիկի ակը սեղմելու դեպքում միանում է անձայն ռեժիմը (mute):

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն