Անվճար դարձած խաղեր: Watch Dogs 2, Killing Floor 2, Tropico 6 և այլն

Ամսաթիվ

Epic Games-ն այս շաբաթ նվիրում է միանգամից երեք խաղեր, որոնք Ձեր գրադարանում ավելացնելուց հետո կարող եք անվերջ խաղալ: Այսպիսով, այս շաբաթվա Epic Games-ի անվճար խաղերն են՝ Killing Floor 2Lifeless Planet Premier Edition և The Escapists 2: Նշեմ, որ շաբաթներ առաջ Epic Games-ը հայտնել էր, որ The Escapists 2 խաղը անվճար կնվիրի, սակայն ինչ-որ պատճառներով այն ժամանակ չտրամադրվեց:


Epic Games-ում կարող եք անվճար փորձարկել նաև Mortal Shell խաղի բետա տարբերակը:


Steam-ում տվյալ պահին անվճար են Armillo և Tropico 6 խաղերը:


Ubisoft-ը հուլիսի 12-ին կանցկացնի հատուկ միջոցառում, որի ժամանակ կցուցադրի նոր խաղեր: Ժամը 22:00-ից սկսած միջոցառման ընթացքում կարող եք մուտք գործել UPlay համակարգ և անվճար ստանալ Watch Dogs 2 խաղը, որը հետագայում կարող եք անվերջ խաղալ:


Mac OS App Store-ում անվճար են Day of the Tentacle RemasteredGrim Fandango RemasteredFull Throttle Remastered և Broken Age խաղերը:


Itch.io կայքում տվյալ պահին անվճար է Gyossait - Deluxe Edition խաղը:



Android սմարթֆոնների համար անվճար են Superhero War Premium Robot FightThe Mystery of Blackthorn CastleLASERBREAKHEXASMASH, Bricks Crash խաղերը:


iOS սմարթֆոնների համար անվճար են Tank Battle - Mini WarBomb: A Modern Missile Command8bitWar: OriginsNeon Starlight (Lite) խաղերը:


Playstation Store-ի Plus բաժանորդների համար տվյալ պահին անվճար են NBA 2K20Rise of the Tomb Raider: 20 Year Celebration և Erica խաղերը:


Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն