Lenovo Legion Phone Duel սմարթֆոնն ունի երկու մարտկոց, երկու USB-C բնիկ և կողքի տեսախցիկ

Ամսաթիվ

Lenovo ընկերությունը ներկայացեց իր առաջին խաղային սմարթֆոնը, որը կոչվում է Lenovo Legion Phone Duel: Այս սմարթֆոնը առաջինն է, որի վրա տեղադրված է վերջերս ներկայացված 5G մոդեմով Qualcomm Snapdragon 865 Plus պրոցեսոր: Այս սմարթֆոնն ունի 12/16Գբ LPDDR5 օպերատիվ և 256/512ԳԲ UFS 3.1 ներքին հիշողություն:


Legion Phone Duel սմարթֆոնն ունի 6.6 դյույմանոց Full HD+ 144Հց AMOLED էկրան: Քանի որ այս սմարթֆոնը խաղային է, Lenovo ընկերությունը որոշել է էկրանի մեջ տեսախցիկի անցք չանել և 20ՄՊ բացվող տեսախցիկը տեղադրել է սմարթֆոնի էջ կողմում: Այսինքն, եթե սմարթֆոնը բռնեք հորիզոանական դիրքով, ապա տեսախցիկը կհայտնվի վերևի հատվածում:

Legion Phone Duel սմարթֆոնի հետևի հատվածում տեղադրված է 64 ՄՊ և 16 ՄՊ մոդուլներով տեսախցիկ:
Legion Phone Duel սմարթֆոնի առանձնահատկություններից է նաև 2 հատ 2500 Մա/ժ մարտկոցի առկայությունը: Այս կոնստրուկցիան թույլ է տալիս ավելի էֆեկտիվ հովացնել հեռախոսը և լիցքավորել այն: 


Ի դեպ, սմարթֆոնը լիցքավորվում է 2 USB-C բնիկներից ցանկացածով (կամ միաժամանակ երկուսով) 90Վտ լիցքավորիչով: Ընդամենը 10 րոպեում սմարթֆոնը լիցքավորվում է 50%-ով, իսկ կես ժամվա ընթացքում՝ ամբողջովին: USB-C բնիկներով հնարավոր է նաև միացնել ստեղնաշար/մկնիկ կամ պատկերը ցուցադրել մեծ էկրանի վրա:

Legion Phone Duel սմարթֆոնը ունի նաև խաղային սարքին բնորոշ մի քանի հետաքրքիչ հնարավորություններ՝ հետնամասում կարգավորվող RGB լուսավորություն, երկու վիբրոշարժիչներ, ինչպես նաև կողքի հատվածներում տեղադրված են երկու սենսորներ, որոնք հնարավոր է օգտագործել որպես վիրտուալ կոճակներ:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն