Թարմացվել է ArmRadio հավելվածը: Այն արդեն հասանելի է նաև Huawei Store-ում և Edge դիտարկչում

Ամսաթիվ

Վերջապես կարողացա ժամանակ տրամադրել և թարմացնել Անդրոիդ հեռախոսների համար նախատեսված ArmRadio հավելվածը, որտեղ շտկվել են չաշխատող ռադիոկայանները: Այս թարմացումը վերաբերում է նաև Google Chrome-ի Chrome Radio Player հավելվածին:


Նշեմ, որ փոփոխություններն այսքանով չեն սահմանափակվում: Ինչպես գիտեք վերջին մոդելի Huawei սմարթֆոններում բացակայում է Google Play Store-ը և այնտեղ կա առանձին Huawei App Gallery խանութ: Այսօրվանից ArmRadio հավելվածն արդեն հասանելի է նաև այդ հարթակում:


Անմասն չի մնացել նաև Edge ինտերնետ դիտարկիչը, որը Microsoft-ն ամեն կերպ ուզում է ներդնել Windows 10-ում և ստիպել օգտատերերին դրանից օգտվել: Վերջերս այս դիտարկիչն անցավ Chromium պլատֆորմի, ինչը թույլ է տալիս հեշտ տեղափոխել Chrome-ի հավելվածները Edge-ի վրա: 


Այսպիսով այսօրվանից Edge-ի հավելվածների խանութում կարող եք անվճար գտնել Edge Radio Player հավելվածը:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն