Google որոնումով կարող եք լրացված իրականությունում տեսնել դինոզավրեր և այլ կենդանիներ

Ամսաթիվ

Google ընկերությունը իր որոնողական համակարգում ավելացրել է նոր գործառույթ, ինչի շնորհիվ այժմ հնարավոր է լրացված իրականության մեջ տեսնել դինոզավրերի տարբեր տեսակներ:



Այս գործառույթը կյանքի է կոչվել Jurassic World Alive վիդեոխաղի շնորհիվ, որտեղի եռաչափ մոդելները հայտնվել են Google-ի մեջ:



Դինոզավրերին տեսնելու համար պետք է բջջային հեռախոսով Google-ում որոնել դինոզավրի ցանկացած տեսակի անուն և սեղմել «Դիտել 3D ձևաչափով» կոճակը: Հնարավորություն կա տեղաշարժել և մեծացնել օբյեկտի չափսը տարածության մեջ: Կարող եք նաև սեղմել «View actual size» կոճակը և տեսնել դինոզավրի իրական չափսը:



Նշեմ, որ լրացված իրականության մեջ կարող եք տեսնել նաև այլ կենդանիներ: Օրինակ Google-ի որոնման մեջ գրեք  վագր, առյուծ, շուն և այլն:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն