Xiaomi Mi TV Stick սարքով կարող եք հեռուստացույցը վերածել AndroidTV-ի

Ամսաթիվ

Xiaomi ընկերությունը այսօր ներկայացրեց մի քանի նոր սարքեր, որոնց մեջ է նաև Mi TV Stick-ը: Այս փոքր սարքը միանում է հեռուստացույցին HDMI-ով և հնարավորություն է տալիս հեռուստացույցի վրա օգտվել Անդրոիդ համակարգի հավելվածներից:


Սարքն ունի 1 ԳԲ օպերատիվ և 8ԳԲ ներքին հիշողություն, 4 միջուկանի Cortex A53 պրոցեսոր: Սարքն աշխատում է ձայնի Dolby և DTS audio տեխնոլոգիաներով: Սարքն աշխատում է WiFi կապով և լիցքավորվում է USB բնիկով, որը կարելի է միացնել ինչպես հեռուստացույցին, այնպես էլ առանձին ադապտերի:


Mi TV Stick-ի վրա տեղադրված է նաև ChromeCast տեխնոլոգիան, ինչի շնորհիվ սմարթֆոնի կամ համակարգչի էկրանը հնարավոր է ցուցադրել հեռուստացույցի վրա:


Mi TV Stick-ը կառավարվում է հատուկ հեռակառավարման վահանակով, որի վրա տեղադրված են Google Assistant-ի, Netflix-ի և Amazon Prime-ի ֆիզիկական կոճակներ: Բնականաբար Mi TV Stick-ը հնարավոր է կառավարել Google Assistant-ի ձայնային հրամաններով:


Mi TV Stick-ի վիդեոյի որակն առայժմ 1080p է (Full HD): Հավանական է, որ շուտով կթողարկվի նաև 4K տարբերակը: Mi TV Stick սարքը կվաճառվի մոտ 40 եվրոյով:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն