Ներկայացվեցին Redmi AirDots 2 ականջակալները, որոնք արժեն 14 դոլար

Ամսաթիվ

Xiaomi ենթաբրենդ հանդիսացող Redmi ընկերությունը ներկայացրեց AirDots 2 անլար ականջակալները: Հիշեցնեմ, որ անցած տարվա մարտին ներկայացվեցին այս ականջակալների առաջին տարբերակները, որոնք առաջին իսկ ամսվա այնքան հայտնի դարձան, որ վաճառվեց 3 միլիոն օրինակ: Մի քանի ամիս առաջ Redmi-ն թողարկեց այս ականջակալների թարմացված տարբերակը՝ Redmi AirDots S ականջակալները, որտեղ բարելավվել էր կապի որակը:


Նոր ներկայացված AirDots 2 ականջակալներն այժմ գտնվում են քրաուդֆանդինգ փուլում և հասանելի են 11 դոլարով: Այս փուլի ավարտից հետո ականջակալները կվաճառվեն 14 դոլարով:


Redmi AirDots 2 ականջակալներն աշխատում են Bluetooth 5-ով, ունեն շրջակա միջավայրի ձայնամեկուսացում և ձայնի ավելի լավ որակ:


Redmi AirDots 2 ականջակալներում ներդրված է XiaoAI ձայնային օգնականը, որը միանում է ականջակալին երկու անգամ դիպչելով:


Redmi AirDots 2 ականջակալի մարտկոցը բավականացնում է 4 ժամ երաժշտություն լսելու համար, իսկ լիցքավորող քեյսն ապահովում է 12 ժամ աշխատանք:


Redmi AirDots 2 ականջակալները հասանելի կլինեն երեք չափսերով՝ փոքր, միջին և մեծ:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն