Microsoft-ը ներկայացրեց Windows 10-ի նոր Start մենյուն և մի շարք այլ փոփոխություններ

Ամսաթիվ

Microsoft ընկերությունը հերթական անգամ փոխում է Start մենյուի արտաքին տեսքը, որն ավելի է նմանեցվել Fluent Design-ի գաղափարին: Start մենյուի «սալիկները» նոր դիզայնով ցուցադրվելու են առանց հավելյալ ֆոնային երանգների և լինելու են կիսաթափանցիկ ու միագույն:


Այս փոփոխությունը կիրառվելու է ինչպես սպիտակ, այնպես էլ սև թեմայի վրա: 


Օգտատերերը նույնպես կարող են իրենց ուզած երանգը կիրառել ընդհանուր Start մենյուի վրա, ինչի արդյունքում կիսաթափանցիկ սալիկի տակից կերևա այդ գույնը:


Windows 10-ի նոր տարբերակում փոփոխության է ենթարկվել նաև Alt + TAB ստեղների միջոցով ցուցադրվող բացված ծրագրերի ինտերֆեյսը: Այստեղ արդեն առանձին ցուցադրվելու են նաև Edge ինտերնետ դիտարկչի բացված թաբերը, ինչը հնարավոր է անջատել կարգավորումներից:


Փոխվել է նաև ներքևի TaskBar-ը, որը կախված օգտատիրոջ կարգավորումներից կպարունակեն համապատասխան ծրագրերի նշաններ: Օրինակ Անդրոիդի օգտատերերի համար TaskBar-ում կցուցադրվի Your Phone ծրագրի նշանը, իսկ Xbox խաղային կոնսոլի օգտատերերը կտեսնեն Xbox Console Companion ծրագիրը: Նշեմ, որ սա վերաբերում է համակարգն առաջին անգամ կարգավորելուն:


Windows 10-ի ծանուցումներում հայտնվելու է այն արագ փակելու կոճակ: Փոխվել է նաև ծանուցման պատուհանի ինտերֆեյսը:


Փոփոխության են ենթարկվել նաև կարգավորումների էջը, որտեղ Microsoft-ը փորձում է control panel-ից և այլ վայրերից տեղափոխել բոլոր կարգավորումները: Այստեղ արդեն ցուցադրվում են համակարգին վերաբերող ինֆորմացիան, որը հնարավոր է պատճենահանել համապատասխան կոճակով:


Նշեմ, որ այս փոփոխությունները հասանելի են Windows 10-ի փորձարկողներին, որին կարող եք բաժանորդագրվել այստեղ:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն