Google-ը աստիճանաբար ներդնում է Chrome OS-ը Windows 8-ի մեջ

Ամսաթիվ

Ինչպես գիտեք, Windows 8-ի օգտատերերը կարող են օգտվել միևնույն դիտարկչի սովորական և մետրո տարբերակներից: Այդպիսի հնարավորություն են տալիս Internet Explorer-ը, Google Chrome-ը և Firefox-ի փորձնական տարբերակները (Aurora և Nightly): Այսպիսով Google-ի ղեկավարները հնարամիտ քայլ են կատարել և Windows 8-ի համար նախատեսված Chrome-ի վերջին տարբերակում հիմնովին փոխել են ծրագրի ինտերֆեյսն այնպես, որ ամբողջ էկրանով այն բացելու դեպքում Google Chrome դիտարկիչը արտաքնապես և ֆունկցիանալ առումով դառնում է Chrome OS օպերացիոն համակարգի նման: Էկրանի ներքևի հատվածում հայտնվում են կոճակներ, որոնցով կարելի է բացել Chrome-ը (այո ճիշտ կարդացիք, կարելի է բացել Chrome-ը Chrome-ի մեջ), ինչպես նաև Google-ի մի շարք այլ ծառայություններ (Gmail, Youtube և այլն): Ներքևի աջ անկյունում ցուցադրվում է ընթացիկ ժամը:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն