Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Ինչպես վերադարձնել Google Chrome-ի նախկին մեկնարկային էջը


Google Chrome դիտարկչի նոր տարբերակում փոփոխության է ենթարկվել նաև մեկնարկային էջը: Այժմ այդ էջի վրա, բացի հաճախակի այցելվող կայքերի ցուցակից, ցուցադրվում է նաև Google-ի որոնման դաշտը, Google+ ծառայության տեղեկացումները և մի շարք այլ ծառայություններ: Փաստորեն Google-ը ներդրել է իր գլխավոր էջը Chrome-ի մեկնարկային էջի վրա: Այս նոր մեկնարկային էջի հիմնական թերություններից կարելի է համարել այն փաստը, որ հաճախակի այցելվող կայքերի նկարները բավականին փոքրացվել են:Եկեք տեսնենք, թե ինչպես վերադարձնել Chrome-ի նախկին մեկնարկային էջը:

1.Բացեք Google Chrome ծրագիրը:
2.Գրեք chrome://flags
3.Բացված էջում գտեք Enable Instant Extended պարամետրը և դրեք disabled (պարամետրը հեշտ գտնելու համար սեղմեք Ctrl+F և որոնեք):
4.Սեղմեք Relaunch Now կոճակը:



Այս գործողությունները անելուց հետո նորից կարող եք տեսնել Chrome-ի նախկին մեկնարկային էջը: Նոր էջը նորից վերադարձնելու համար կատարեք նույն քայլերը ու Enable Instant Extended պարամետրը դրեք Enabled:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
1 Comments

1 մեկնաբ.: