Բարձրանալ վերև
Փնտրվում է...
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Դիտեք հայկական և արտասահմանյան հեռուստատեսային ալիքներն օնլայն
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Պարապ վախտի խաղալիք: Webcam Toy

Պարապ վախտի խաղալիք: Webcam Toy



Այսօր կանդրադառնանք մի հետաքրքիր ու զվարճալի գործիքի, որը կոչվում է Webcam Toy:   Կան բազմաթիվ ծրագրեր, որոնք կիրառում են բազմազան էֆեկտներ վեբ տեսախցիկի վրա, սակայն Webcam Toy-ի միջոցով հնարավոր է այդ ամենը անել անմիջապես ինտերնետ դիտարկչում: Գործիքն իր մեջ պարունակում է ավելի քան 70 էֆեկտներ և հնարավորություն է տալիս նաև լուսանկարվել հատուկ էֆեկտով ու պահպանել համակարգչի մեջ կամ տարածել սոց. ցանցերում: Մի խոսքով, եթե ժամանակ սպանող հետաքրքիր գործիք եք փնտրում, ապա օգտվեք այս գործիքից:

Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Արթուրը
Microsoft-ը թողարկեց Windows 8.1-ը: Ի՞նչ փոփոխություններ կան և ի՞նչպես տեղադրել

Microsoft-ը թողարկեց Windows 8.1-ը: Ի՞նչ փոփոխություններ կան և ի՞նչպես տեղադրել

Microsoft ընկերությունը ներկայացրեց Windows 8.1 օպերացիոն համակարգի նախնական տարբերակը: Եկեք տեսնենք, թե ինչ փոփոխություններ են կատարվել նախորդ տարբերակի հետ համեմատած:

Start կոճակը վերադառնում է
Windows 8 համակարգում այս կոճակի բացակայությունը ստացավ բազմաթիվ բացասական արձագանքներ օգտատերերի կողմից: Այնուհետև Microsoft-ը խոստացավ հաջորդ տարբերակում վերադարձնել կոճակը և ահա այս տարբերակում այն վերադարձվել է: Բայց մի րոպե. այստեղ ինչ-որ բան այն չէ: Սա բոլորովին մեր տեսած դասական Start կոճակը չի: Այն սեղմելուց հետո բացվում է մետրո ինտերֆեյսը, որը առաջ նույնպես կարող էինք բացել նույն հատվածի վրա սեղմելով: Այդ կոճակը ցուցադրվելու է նաև մետրո ծրագրերի վրա, երբ մկնիկը տեղաշարժենք ձախ ներքևի անկյուն: Այսինքն Microsoft-ը պարզապես չերևացող կոճակը դարձրել է երևացող: Այստեղ կա 2 տարբերակ. կամ Microsoft-ը մեզ ծաղրում է, կամ էլ անտեսում է օգտատերերի կարծիքները:



Ինտերֆեյսը ձևափոխելու նոր գործիքներ
Այս տարբերակում ավելացել են մետրո ինտերֆեյսի սալիկների ևս 2 չափսեր (նախկինում կար երկու չափս): Հնարավորություն կա միանգամից նշել մի քանի սալիկներ և խմբավորել կամ ջնջել: Windows 8-ի մետրո ինտերֆեյսի հետևի պատկերը հնարավոր էր ընտրել ստանդարտ լուսանկարներից, իսկ այժմ հնարավոր է տեղադրել ցանկացած լուսանկար: Ցանկության դեպքում կարող եք արգելափակման էկրանի վրա (Lock screen) միացնել լուսանկարների հաջորդաբար ցուցադրություն (slide show), ինչպես նաև այդ էկրանի վրա կարող եք միացնել տեսախցիկը կամ պատասխանել Skype-ի զանգերին:




Ծրագրերը հեշտ գտնելու նոր ինտերֆեյս
Ավելացվել է նոր ինտերֆեյսը, որտեղ հնարավոր է դասավորել ծրագրերը ըստ բաժինների (ամենաշատ օգտագործվող, վերջին տեղադրվածներ և այլն) ու ավելի հեշտ գտնել: Այդ էկրանը տեսնելու համար հարկավոր է մետրո ինտերֆեյսի վրա մկնիկի ձախ կոճակը սեղմած այն տեղաշարժել ներքևից վերև:


Որոնման նոր համակարգ
Windows 8.1-ում ավելի է խորացված Bing որոնողական համակարգի հետ աշխատանքը, ինչի պատճառով Windows-ի որոնումն այժմ ունակ է տալ ավելի արդյունավետ ու ճշգրիտ արդյունքներ ինչպես ինտերնետից, այնպես էլ համակարգչի միջից:




Կարգավորումներ
Այժմ հնարավոր է համակարգը կարգավորել այնպես, որպեսզի մուտք գործելուց մետրո ինտերֆեյսի փոխարեն միանգամից բացի ստանդարտ էկրանը: Այդ պատուհանի վրա տեղադրված են նաև մի շարք այլ կարգավորումներ: Պատուհանը բացելու համար պետք է աջ քլիք անել ծրագրերի ներքևի վահանակի վրա (taskbar) և ընտրել Properties: Այնուհետև բացված պատուհանում պետք է բացել Navigation բաժինը:



Թաքնված մենյու
Ստարտ կոճակի վրա աջ քլիք անելով կարող եք տեսնել մի շարք կարգավորումների հղումներ: Այդ ցանկում տեղադրված են նաև համակարգիչը անջատելու կամ ռեստարտ անելու կոճակները:



Այլ փոփոխություններ
Թարմացվել են Windows 8-ի ստանդարտ մետրո ծրագրերը, հնարավորություն կա միաժամանակ էկրանի վրա տեղադրել մի քանի մետրո ծրագրեր, ավելի է խորացվել SkyDrive-ի ինտեգրումը, նոր Internet Explorer, փոխվել է Windows Store-ի ինտերֆեյսը, ավելացել է տեղեկացումների հայտնվելու ժամերի կարգավորում, հեշտացվել է 3D տպիչների հետ աշխատանքը:



Windows 8.1-ի փորձնական տարբերակը հնարավոր է տեղադրել երկու տարբերակով: 

Ովքեր արդեն ունեն տեղադրված Windows 8 համակարգը, ապա նրանք կարող են անվճար թարմացնել Windows Store-ից 

1տեք այստեղ, սեղմեք Get it now կոճակը
2.Բացված էջում սեղմեք Get the Update կոճակը:
3.Ներբեռնված ֆայլը աշխատացրեք և վերջում ռեստարտ արեք համակարգիչը:
4.Ռեստարտից հետո այցելեք Windows Store և թարմացրեք:

Իսկ ովքեր չունեն տեղադրված Windows 8, ապա կարող ենք ներբեռնել ISO տարբերակով (հասանելի կլինի այստեղ մոտակա օրերում):

Եթե տեղադրելուց կոդ պահանջի, ապա գրեք՝ 
NTTX3-RV7VB-T7X7F-WQYYY-9Y92F
Apple-ը թողարկեց iOS 7 համակարգի 2-րդ բետա տարբերակը: Այն այժմ հասանելի է նաև iPad սարքերի համար

Apple-ը թողարկեց iOS 7 համակարգի 2-րդ բետա տարբերակը: Այն այժմ հասանելի է նաև iPad սարքերի համար

iOS 7 համակարգը պաշտոնապես ներկայացնելու 2 շաբաթ անց Apple ընկերությունը թողարկեց այդ համակարգի 2-րդ բետա տարբերակը: Այս տարբերակում կատարվել են մի շարք փոփորություններ 1-ին բետա տարբերակի հետ համեմատած: Մասնավորապես Apple-ի մասնագետները վերադարձրել են դիկտոֆոնը, որը չկար առաջին տարբերակում ու արդեն հասցրել էր բազմաթիվ բացասական արձագանքներ ստանալ: 


Ի տարբերություն 1-ին տարբերակի, բետա 2 տարբերակը հնարավոր է տեղադրել նաև iPad սարքերի վրա: Հիշեցնեմ, որ iOS 7 փորձնական տարբերակը առայժմ օրինական ճանապարհով հասանելի է միայն ծրագրեր մշակողների համար:
Currency հայկական բջջային հավելվածն արդեն հասանելի է Android համակարգի համար

Currency հայկական բջջային հավելվածն արդեն հասանելի է Android համակարգի համար


ՀՀ բանկերի փոխարժեքների ֆինանսական պորտալ Currency.am-ի բջջային տարբերակն արդեն հասանելի է Android համակարգի համար: ArmCurrency բջջային հավելվածը հնարավորություն է ընձեռում. 

1.Ծանոթանալ ՀՀ-ում գործող բանկերի կողմից առաջարկվող լավագույն փոխարժեքների տվյալներին (USD, EUR, RUR, GEL, GBP և այլն) անմիջապես Ձեր Android սարքից Ձեզ հարմար վայրում և Ձեզ հարմար պահին: 

2.Ծանոթանալ ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից առաջարկվող փոխարժեքների տվյալներին: 



3.ՀՀ բանկերի մասնաճյուղերի ու բանկոմատների ամբողջական և անընդհատ թարմացվող քարտեզի օգնությամբ գտնել ամենամոտ տեղակայված բանկը կամ բանկոմատը: Որևէ բանկի մասնաճյուղ կամ բանկոմատ գտնելու համար անհրաժեշտ է բացվող ցուցակից ընտրել տվյալ բանկը, սեղմել քարտեզի վրա մասնաճյուղի կամ բանկոմատի նշանի վրա մանրամասն հասցեն տեսնելու համար: 

4.Արտարժույթի հաշվիչի օգնությամբ հաշվել ցանկացած գումարի չափը անհրաժեշտ արժույթով: 

Նշեմ, որ ավելի վաղ թողարկվել էր նաև ArmCurrency հավելվածի iOS տարբերակը:


Ստիվ Ջոբսին նվիրված ֆիլմի պաշտոնական թրեյլերը

Ստիվ Ջոբսին նվիրված ֆիլմի պաշտոնական թրեյլերը



Շուտով կինոէկրաններին կհայտնվի Apple-ի հիմնադիր Ստիվ Ջոբսին նվիրված գեղարվեստական ֆիլմը, որտեղ Ջոբսին մարմնավորում է Հոլիլվուդի հայտնի ասղտ Էշտոն Քաթչերը: Իսկ մինչ այդ, բավարարվենք ֆիլմի առաջին պաշտոնական թրեյլերով
Ինչպես ստիպողաբար թարմացնել Google Chrome-ի ամենաշատ այցելվող կայքերի լուսանկարները

Ինչպես ստիպողաբար թարմացնել Google Chrome-ի ամենաշատ այցելվող կայքերի լուսանկարները


Google Chrome ինտերնետ դիտարկչի սկզբնական էջում ցուցադրվում են 8 ամենաշատ այցելվող կայքերը: Այդ կայքերը ավտոմատ ընտրվում են Chrome-ի կողմից և սովորական եղանակով հնարավոր չի այդ էջի վրա տեղադրել ցանկացած կայք: Այդ կայքերի փոքր լուսանկարները նույնպես ավտոմատ են արվում ու հնարավորություն չկա փոխել կամ թարմացնել դրանք: Երբեմն այդ 8 կայքերի վերնագրերը, լուսանկարներն ու հասցեները իրենցից ներկայացնում են աղավաղված ու ոչ այդ ճիշտ տվյալներ: Օրինակ ուսումնասիրենք ներքևի լուսանկարը՝


Ինչպես տեսնում եք Facebook-ի լուսանկարը ընդհանրապես չկա, իսկ Vkontakte կայքի վերնագիրը գրում է Armen Mkrtchyan: Երբեմն այս թերությունը անհարմարություններ է առաջացնում և կարիք է լինում օգտվել լրացուցիչ հավելվածներից: Սակայն պարզվում է, որ հնարավոր է կարգավորել այդ տվյալները ըստ Ձեր ճաշակի:

1. Ներբեռնեք SQL Lite Browser փոքր գործիքը:
2. Փակեք Google Chrome-ը:
3. Բացեք ներբեռնված ծրագիրը:
4. File մենյույից ընտրեք Open Datebase

Այս քայլում անհրաժեշտ է նշել Chrome-ի սկզբնական էջի մասին տվյալներ պարունակող ֆայլը, որը գտնվում է հատուկ թղթապանակի մեջ: Բացված պատուհանում գրեք`

C:\Users\ARMEN\AppData\Local\Google\Chrome\User Data\Default\Top Sites

որտեղ Armen բառի փոխարեն պետք է գրել Ձեր համակարգչի անունը:


5. Ծրագրի մեջ ընտրեք Browser Data և ընտրեք thumbnails:
6. Երկու անգամ սեղմեք ցանկացած տվյալ վրա ու ջնջեք կամ փոխեք այն: Փոփոխությունից հետո սեղմեք Apply Changes կոճակը: Ամենավերջում սեղմեք Save կոճակը: Լուսանկարները թարմացնելու համար ջնջեք համապատասխան տողի thumbnail դաշտի պարունակությունը:


7. Նորից բացեք Chrome-ը և սեղմեք ջնջված նկարով կայքի վրա: Լուսանկարը ավտոմատ կթարմացվի:

Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Պետրոսյան Սուրենը

GRID 2 2013 (RePack)

GRID 2 2013 (RePack)


Համակարգչի պահանջվող պարամետրերը: 
 √ Օպերացիոն համակարգ: Windows Vista, 7, 8 
 √ Պրոցեսոր: Intel Core 2 Duo 2,4 GHz, AMD Athlon X2 4400+
 √ Օպերատիվ հիշողություն: 2 Gb 
 √ Վիդեոքարտ: GeForce 8800 GT / Radeon HD 3850 
 √ Ազատ ծավալ սկավառակի վրա: 5 Gb



Խաղը անհրաժեշտ է ներբեռնել Torrent ծրագրով:
1.Համակարգչի մեջ տեղադրեք uTorrent ծրագիրը:
2.Ներբեռնեք վերևում նշված torrent ֆայլը:
3.Սեղմեք այդ ֆայլի վրա և ներբեռնեք uTorrent ծրագրով:



Microsoft-ը Nokia Lumia 925-ի գովազդում կրկին ծաղրում է iPhone օգտագործողներին

Microsoft-ը Nokia Lumia 925-ի գովազդում կրկին ծաղրում է iPhone օգտագործողներին


Microsoft ընկերության որդեգրած քաղաքականությունը ճիշտն ասած արդեն ինձ դուր չի գալիս: Փոխանակ  իրենց ապրանքով ապացուցեն, որ իրենք լավագույնն են, անցել են ուրիշներին ծաղրելու քաղաքականությանը: Շաբաթներ առաջ նրանք ծաղրում էին Samsung և iPhone օգտագործող մարդկանց, այժմ նոր գովազդային հոլովակում կրկին ծաղրում են iPhone-ի օգտատերերին: Lumia 925-ի գովազդային հոլովակում այդ օգտատերերին նմանեցնում են զոմբիների:
Հարսանեկան գեղեցիկ Stop Motion

Հարսանեկան գեղեցիկ Stop Motion


Ինչպես Օդնոկլասնիկի խումբը կամ պրոֆիլը դարձնել պաշտոնական և ստանալ «Официальная страница» նշանը

Ինչպես Օդնոկլասնիկի խումբը կամ պրոֆիլը դարձնել պաշտոնական և ստանալ «Официальная страница» նշանը




Ռուսական Օդնոկլասնիկի կայքում հայտնի մարդկանց կամ ապրանքանիշերի պրոֆիլներում և խմբերում նկատած կլինեք «Официальная страница» նշանը: Սակայն ի տարբերություն այլ հայտնի սոցիալական կայքերի, որտեղ ստուգված ու պաշտոնական էջերը (verified page) որոշվում են միայն ադմինիստրատորների կողմից, Օդնոկլասնիկում հնարավոր է դիմում-հայտ ներկայացնել և Ձեր խումբը կամ պրոֆիլը դարձնել պաշտոնական: Իհարկե ցանկացած ոք չի կարող դա անել: Պաշտոնական էջի ստատուս կարող եք ստանալ միայն անհրաժեշտ փաստաթղթերը ուղարկելուց հետո: Օրինակ, եթե դուք ունեք գրանցված ապրանքանիշ, ապա պետք է ներկայացնեք այն փաստաթուղթը, որի միջոցով Օդնոկլասնիկի մոդերատորները կարող են համոզվել, որ այդ ապրանքանիշն իրականում պատկանում է Ձեզ: Դիմումները կարող եք լրացնել այցելելով այստեղ: Դիմումն ուղարկելուց հետո առավելագույնը մի քանի օրից կստանաք պատասխանը:
Instagram-ում այժմ հնարավոր է տեղադրել կարճ վիդեոներ

Instagram-ում այժմ հնարավոր է տեղադրել կարճ վիդեոներ


Լուսանկարներ տարածելու համար նախատեսված Instagram ցանցում այժմ հնարավոր է տեղադրել կարճ վիդեոներ: Այդ մասին այսօր տեղեկացրեց Instagram-ի ղեկավար Կեվին Սիստրոմը: Թույլատրվում է ձայնագրել առավելագույնը 15 վայրկյան տևողությամբ վիդեո և տեղադրել սոց. ցանցում: Ձայնագրված վիդեոյի վրա հնարավոր է տեղադրել 13 վիդեոէֆեկտներից որևէ մեկը, որոնք փոխում են վիդեոյի գույնը, լուսավորությունը, պարզությունը և այլն: Օգտատերերին հնարավորություն է տրվում ընտրել տեսահոլովակի կադրերից մի հատված, որը լուսանկարի տեսքով տեսնելու են օգտատիրոջ բաժանորդներն իրենց նորությունների հոսքում: Ըստ Կեվին Սիստրոմի, տեսահոլովակները սոց. ցանց տեղադրվելու դեպքում մշակվում են հատուկ ալգորիթմով, ինչի շնորհիվ զգալի բարելավվում է վիդեոյի որակը:



Փաստորեն այս քայլով Ֆեյսբուքը փորձում է մրցել Twitter-ի կողմից ամիսներ առաջ ներկայացրած Vine ծառայության հետ: Սակայն Vine-ում չկան ֆիլտրեր և այնտեղ թույլատրվում է տեղադրել առավելագույնը 6 վայրկյան տևողությամբ վիդեոներ: Հիշեցնեմ, որ մինչ այժմ Android և iOS համակարգերի համար նախատեսված Instagram-ում հնարավոր էր տեղադրել միայն լուսանկարներ: Instagram-ը թողարկվել է 2010 թվականի հոկտեմբերին, իսկ 2012թ.-ին այն Ֆեյսբուքի ղեկավարությունը հայտարարեց, որ պատրաստ է ձեռք բերել այս ցանցը 1 միլիարդ դոլարով (իրականում գնեց երեք անգամ քիչ գումարով): Instagram-ի ամսական լսարանը կազմում է 130 միլիոն մարդ: Այդ ցանցում արդեն տեղադրվել են ավելի քան 16 միլիրադ լուսանկարներ: Եթե ցանկանում եք օգտվել Instagram-ի ծառայություններից Windows օպերացիոն համակարգում, ապա օգտվեք այս հնարքից:
Yandex-ը թողարկեց ինտերնետ դիրատկիչ Android-ով աշխատող սմարֆոնների և iPad սարքերի համար

Yandex-ը թողարկեց ինտերնետ դիրատկիչ Android-ով աշխատող սմարֆոնների և iPad սարքերի համար


Yandex ընկերությունը թողարկեց իր ինտերնետ դիրատկչի Android-ով աշխատող սմարֆոնների և iPad-ի համար նախատեսված տարբերակը: Այս դիտարկչի URL հասցեների դաշտը իրենից ներկայացնում է նաև ինֆորմացիայի որոնման միասնական դաշտ, որի օգնությամբ հնարավոր է մի քանի վայրկյանում գտնել անհրաժեշտ ինֆորմացիան:  Հարցումները հնարավոր է կատարել ինչպես ստեղնաշարով, այնպես էլ ձայնային հրամաններով: Ընդ որում, ձայնային հրամաններ կարելի է կատարել նաև ռուսերենով (հրամանների լեզուն ընտրվում է կարգավորումներում): 



iPad-ի վրա աշխատող տարբերակի համար նախատեսված է նաև Split view ռեժիմ, որը թույլ է տալիս էկրանի մի կողմում տեսնել որոնման արդյունքները, իսկ մյուս կողմում՝ բացված էջը: Դիտարկչում կա նաև Turbo ռեժիմ, որն ունակ է սեղմել ինտերնետ տրաֆիկը: Այս ռեժիմը օգտակար է հատկապես այն դեպքում, երբ ինտերնետ կապը դանդաղ է, կամ, երբ օգտվում եք 3G կապից ու ցանկանում եք գումար խնայել:

   

Ֆեյսբուքի մեկնաբանություններում այժմ հնարավոր է տեղադրել նաև լուսանկարներ

Ֆեյսբուքի մեկնաբանություններում այժմ հնարավոր է տեղադրել նաև լուսանկարներ


Ֆեյսբուքի մեկնաբանությունների մեջ այժմ հնարավոր է տեղադրել նաև լուսանկարներ: Նախկինում դա կարող էինք անել միայն մեկնաբանություններում տեղադրելով լուսանկարի ինտերնետային հասցեն, սակայն այդ դեպքում լուսանկարի վրա սեղմելուց բացվում էր Ֆեյսբուքից անկախ առանձին էջ (լուսանկարի էջը): Նոր ֆունկցիայից օգտվելու համար անհրաժեշտ է սեղմել մեկնաբանությունների դաշտում գտնվող նոր կոճակի վրա ու վերբեռնել լուսանկարը։ Առայժմ այս գործողությունն ակտիվ է միայն սեփական գրառումների և Ֆեյսբուքի խմբերում տեղադրված գրառումների համար։
Google-ը իր ծառայութությունների համար օգտատերերին տրամադրելու է 15 ԳԲ ընդհանուր ծավալ

Google-ը իր ծառայութությունների համար օգտատերերին տրամադրելու է 15 ԳԲ ընդհանուր ծավալ



Google ընկերությունը մինչ այժմ տրամադրում էր 10 Գբ անվճար ամպային ծավալ Gmail-ի համար և 5 Գբ` Google+ ցանցի ու Google Drive-ի համար: Այժմ արդեն միավորվել են այդ ծավալները և Google-ը  իր բոլոր ծառայութությունների համար օգտատերերին տրամադրելու է 15 Գբ ընդհանուր ծավալ: Այս միավորված ծավալը հատկապես կուրախացնի այն մարդկանց, ովքեր Gmail-ից ավելի շատ են օգտվում, քան Google Drive-ից ու Google+ ցանցից կամ հակառակը:


Թարմացվել է նաև Google Drive Storage էջը, որտեղ գրաֆիկորեն ցուցադրվում է, թե ինչքան ծավալ եք օգտագործում: Կարող եք մկնիկը պահել գրաֆիկի վրա և տեսնել ավելի մանրամասն տվյալներ:
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Սարգսյան Նորայրը
«Վիդեո նամակներ» ուղարկելու ֆունկցիա Skype-ի նոր տարբերակում

«Վիդեո նամակներ» ուղարկելու ֆունկցիա Skype-ի նոր տարբերակում


Սկայպի նոր տարբերակում ավելացվել է այսպես կոչված «Վիդեո նամակներ» ֆունկցիա, որի միջոցով հնարավոր է ուղարկել և ստանալ ձայնագրված վիդեոներ: Այս նոր ծառայությունն ամբողջովին անվճար է: Այս ծառայության առավելություններից է նաև այն, որ վիդեո նամակներ կարող եք ուղարկել նաև այն ընկերներին, ովքեր տվյալ պահին օֆլայն են: Այսինքն նրանք կարող են հետագայում մուտք գործել Սկայպ և տեսնել:



Վիդեո նամակ ուղարկելու համար մուտք գործեք Սկայպ և աջ քլիք արեք այն մարդու անվան վրա, ում ցանկանում եք ուղարկել ձայնագրությունը: Բացված ցանկից ընտրեք Send Video Message տարբերակը և սեղմեք ձայնագրման կոճակի վրա: 



Ձայնագրելուց հետո կարող եք տեսնել այն կամ նորից ձայնագրել: Թույլատրվում է առավելագույնը ձայնագրել 3 րոպեանոց վիդեո: Նշեմ, որ այս ֆունկցիան աշխատում է միայն վերջին տարբերակի վրա, այնպես որ ժամանակն է թարմացնել Skype-ը: Նոր տարբերակը կարող եք ներբեռնել այստեղից:
Բացահայտում - Այլմոլորակայիններ

Բացահայտում - Այլմոլորակայիններ



Այլմոլորակայինների թեման աշխարհի ողջ բնակչությանը ամենահետաքրքրող առեղծվածներից մեկն է: Սա այն թեման է, որը հետազոտողների կողմից քննարկվում է անընդհատ: Ներկայումս շատերն են հավատում նրանց գոյությանը: Բազմաթիվ ապացույցներ կան, որոնք հաստատում են այն փաստը, որ մենք ողջ տիեզերքում միայնակ չենք: Սակայն այն ապացույցը, որը բացարձակ զերծ կլինի կասկածներից, դեռևս մեզ հայտնի չէ...
Օրվա կադրը

Օրվա կադրը


Dropbox-ի նոր տարբերակում ավելացել է էկրանի լուսանկարն ակնթարթորեն տարածելու ֆունկցիա

Dropbox-ի նոր տարբերակում ավելացել է էկրանի լուսանկարն ակնթարթորեն տարածելու ֆունկցիա


Կարծում եմ կարիք չկա ասել, թե ինչ է իրենից ներկայացնում Dropbox-ը և ինչքան օգտակար ֆունկցիաներ այն ունի: Այս ծրագրի վերջին տարբերակում ավելացել է մի օգտակար ֆունկցիա, որին այսօր ցանկանում եմ անդրադառնալ: Ինտերնետում հաճախ անհրաժեշտություն է առաջանում լուսանկարել համակարգչի էկրանը և ցույց տալ այլ մարդկանց: Դա անելու համար գոյություն ունեն մի շարք հավելյալ ծրագրեր, սակայն ի ուրախություն Dropbox-ի օգտատերերի, այժմ այդ գործընթացը հնարավոր է կատարել նաև Dropbox-ով: Ծրագրի նոր տարբերակը տեղադրելուց հետո ցանկացած պահի ստեղնաշարի վրա սեղմեք PrtScr (Print Screen) կոճակը և էկրանի լուսանկարը կտեղադրվի Dropbox-ի ScreenShots թղթապանակում:



Ձեզ մնում է միայն աջ քլիք անել այդ ֆայլի վրա ու ընտրել Share Dropbox link տարբերակը: Դա անելուց հետո հիշողության բուֆերում կտեղադրվի ֆայլի հասցեն, որը կարող եք տալ այն մարդկանց, ովքեր պետք է տեսնեն լուսանկարը:

Ներբեռնել: Windows-ի համար | Mac-ի համար
Ինչպես տեղադրել iOS 7 համակարգի թեման iOS 6-ի վրա

Ինչպես տեղադրել iOS 7 համակարգի թեման iOS 6-ի վրա



Այս անգամ կտեսնենք, թե ինչպես iOS 6 համակարգի վրա տեղադրել OS 7 համարագի ինտերֆեյսին նման թեմա: Հաշվի առեք, որ սա հնարավոր է անել միայն JailBreak արված հեռախոսների վրա և սա ընդամենը թեմա է, այսինքն միայն փոխվելու է արտաքին ինտերֆեյսի որոշ տարրեր:
Ֆեյսբուքը վերջապես ներկայացրեց #Հեշթեգերի ֆունկցիան

Ֆեյսբուքը վերջապես ներկայացրեց #Հեշթեգերի ֆունկցիան


Ֆեյսբուք սոցիալական կայքը վերջապես ներկայացրեց խոստացված հեշթեգերի ֆունկցիան:  Դրանք նախատեսված են տվյալները դասակարգելու և հեշտ որոնելու համար: Մինչ այժմ հեշթեգերի հնարավորություն կար Twitter, Google+, Flickr, Tumblr և Instagram ցանցերում: Հեշթեգ ստեղծելու համար բավական է բառի սկզբում դնել վանդականիշ: Ըստ Ֆեյսբուքի ղեկավարների, մինչ այժմ շատերն արդեն այս ցանցում սովորության համաձայն կամ հենց այնպես օգտագործում էին չաշխատող հեշթեգեր և նրանք որոշել են հեշթֆերը դարձնել աշխատող և ֆունկցիոնալ:


Այսուհետ հնարավորություն կտրվի սեղմել հեշթեգի վրա և տեսնել այդ հեշթեգով նշված մնացած բոլոր գրառումները: Հնարավորություն կտրվի նաև փնտրել հեշթեգերը Ֆեյսբուքի որոնման դաշտում ու գտնել դրան  համապատասխան գրառումներ: Հեշթեգերի ֆունկցիան շուտով կակտիվանա բոլոր օգտատերերի մոտ:
Քանի՞ մարդու դեմք կա այս պատկերի մեջ

Քանի՞ մարդու դեմք կա այս պատկերի մեջ


Դիտեք տվյալ պահին Google-ում ամենաշատ որոնվող արտահայտությունները ինտերակտիվ վահանակների վրա

Դիտեք տվյալ պահին Google-ում ամենաշատ որոնվող արտահայտությունները ինտերակտիվ վահանակների վրա


Google ընկերությունը վերջերս ներկայացրեց նոր ծառայություն, որի շնորհիվ հնարավոր է տեսնել Google-ում ամենաշատ որոնվող մարդկանց, կենդանիների, վայրերի, ֆիլմերի և ավելի քան 40 այլ բաժինների ցուցակները: Օրինակ ներքում կարող եք տեսնել ԱՄՆ-ում ամենաշատ փնտրվող ֆիլմերի ցանկը: Մնացած բաժինները կարող եք տեսնել այցելելով այստեղ:



Սակայն սա Google-ի կողմից միակ նորություն չի: Ստեղծվել է նաև գեղեցիկ ու գունավոր ինտերյֆեսով էջ, որտեղ ինտերակտիվ վահանակների վրա ցուցադրվում են Google-ում ամենաշատ որոնվող արտահայտությունները: Լռելիությամբ ցուցադրվում են բոլոր տարածաշրջաննների ամենաշատ կատարվող որոնումները, սակայն հնարավորություն կա ներքևի ձախ անկյունից ընտրել տարածաշրջանը:

Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Գևորգ Վրացյանը
Apple-ը ներկայացրեց iOS 7 համակարգը: Ինչ փոփոխություններ կան ու երբ հասանելի կլինի

Apple-ը ներկայացրեց iOS 7 համակարգը: Ինչ փոփոխություններ կան ու երբ հասանելի կլինի

Apple ընկերությունը վերջապես ներկայացրեց երկար սպասված iOS 7 համակարգը, որտեղ նախորդ տարբերակների համեմատ կատարվել են բազմաթիվ փոփոխություններ: Մեծ փոփոխության է ենթարկվել հատկապես համակարգի ինտերֆեյսը: Եկեք մանրամասն ուսումնասիրենք, թե ինչ նորություններ ու փոփոխություններ կան iOS 7 համակարգում:

Արտաքին ինտերֆեյս
Apple-ը նույնպես որոշել է անցնել մինիմալ ինտերֆեյսի և վերացնել ավելորդ շողքերն ու էֆեկտները: Այս համակարգում արդեն կարող ենք տեսնել Windows 8 համակարգում ներգրավված պարզ կոճակներն ու նշանները: Փոխվել է նաև համակարգի տառատեսակը և մուտքի էկրանը: Համակարգի հետևի ֆոնը և ստեղնաշարը դարձել են ավելի ինտերակտիվ: Այսինքն կախված սարքի թեքման անկյունից ու տվյալ պահին բացված միջավայրից ֆոնի ու ստեղնաշարի գույները կարող են փոխվել:

Control Center
Ավելացվել է նոր ինտերֆեյս, որը կոչվում է Control Center: Այն տեսնելու համար անհրաժեշտ է էկրանի ներքևի մասում կատարել թեթև հպում դեպի վեր:Այս ինտերֆեյսի վրա տեղադրված են ամենաշատ օգտագործվող կարգավորումները (օր. անջատել/միացնել Wifi կապը, ղեկավարել ձայնի բարձրությունը և այլն):


Notification Center
Փոխվել է տեղեկացումների էջը: Այս էջի վրա տեղադրվել են երեք ենթաբաժիններ (այսօր, բոլորը, բացթողած): Այսօր ենթաբաժնում կարող ենք տեսնել եղանակը, հիշեցումները, օրացույցի նշումները և այլ օգտակար տվյալներ:



MultiTasking
Նախկինում հազվադեպ ծրագրերն էին աշխատում հետին պլանում (օր. երգեր լսել այլ ծրագրեր օգտագործելու ընթացքում): Այժմ այս ֆունկցիան կարող են ապահովել բոլոր հավելվածները: Համակարգը ավտոմատ հայտնաբերելու է ամենահաճախ օգտագործվող ծրագրերը ու դրանք աշխատացնելու է հետին պլանում: Օրինակ, եթե դուք ամեն առավոտ ժամը 09:00-ին ստուգում եք նորությունները, ապա համակարգը ժամը 09:00-ի սահմաններում հետին պլանում թարմացնելու է նորությունները, երբ դեռ դուք չեք բացել նորությունների ծրագիրը: Ծրագրերի նշանների հետ մեկտեղ այժմ հնարավոր է նաև տեսնել բոլոր բացված ծրագրերի ինտերֆեյսները մեկ վայրում:


Տեսախցիկ
Լուսանկարների վրա հնարավոր է կիրառել տարբեր էֆեկտներ: Այսինքն այլևս կարիք չկա օգտվել լրացուցիչ հավելվածներից (օր. Instagram), եթե իհարկե դրանք օգտագործում եք միայն էֆեկտների համար:

Siri
Մեծ փոփոխության է ենթարկվել նաև Siri համակարգը: Այստեղ ավելացվել է տղամարդու ձայն և փոփոխվել է ինտերֆեյսը: Այժմ Siri-ն տվյալներ է որոնում Twitter, Wikipedia և Bing համակարգերից:



Safari
Փոփոխվել է նաև Safari ինտերնետ դիտարկիչը: Ինտերֆեյսը դարձել է ավելի պարզ: Փոխվել է թույլատրվող բացված պատուհանների առավելագույն քանակը: Ավելացվել է բացված էջերի դիտման նոր ինտերֆեյս:



iTunes Radio
Սա բոլորովին նոր ֆունկցիա, որի միջոցով հնարավոր է լսել օնլայն երաժշտություն: Սա Pandora և Songza համակարգերի կրկնօրինակն է: Այս ֆունկցիան առայժմ աշխատելու է միայն ԱՄՆ տարածքում:


AirDrop
Այս ֆունկցիան արդեն կար OS X 10.8 համակարգում, որը թույլ է տալիս ֆայլեր փոխանակել Mac համակարգիչների միջև: Այժմ այս ֆունկցիան հասանելի է նաև iPhone/iPod/iPad սարքերի վրա: Airdrop-ի միջոցով հնարավոր կլինի ֆայլեր փոխանակել թվարկված սարքերի միջև:



App Store
Հավելվածների օնլայն խանութում ավելացվել է նոր բաժին, որը կոչվում է Apps Near Me: Այն առաջարկելու է օգտագործողի գտնվելու վայրին համապատասխան հավելվածներ: Բացի դրանից, հավելվածներն այժմ թարմացվելու են ավտոմատ:



Այլ փոփոխություններ
Թարմացվել են նաև համակարգային ծրագրերը (օրացույց, եղանակ, նամակներ, էլ. փոստ, կործրցած հեռախոսը գտնելու ծրագիր և այլն): Ավելացվել է ավտոմեքենայի հետ համագործակցելու ֆունկցիա:

Երբ հասանելի կլինի որ սարքերի վրա
iOS 7 համակարգն այժմ հասանելի է միայն ծրագրեր մշակողների համար, իսկ սովորական օգտատերերի համա հասանելի կլինի ս.թ. աշնանը: Համակարգը հասանելի կլինի iPhone 4-ից, iPad 2-ից և 5-րդ սերնդի iPod-ից բարձր սարքերի համար: