Բարձրանալ վերև
Փնտրվում է...
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Դիտեք հայկական և արտասահմանյան հեռուստատեսային ալիքներն օնլայն
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Միկա Պողոսյանը
Firefox-ի 29-րդ տարբերակը արտաքնապես նմանեցվել է Google Chrome-ին

Firefox-ի 29-րդ տարբերակը արտաքնապես նմանեցվել է Google Chrome-ին


Մոտ մեկ ամիս առաջ գրել էի Mozilla Firefox դիտարկչի 29-րդ բետա տարբերակի մասին, որտեղ կատարվել էին մի շարք ֆունկցիոնալ ու արտաքին փոփոխություններ: Այսօր արդեն թողարկվել է Mozilla Firefox դիտարկչի 29-րդ ստաբիլ տարբերակը: Այսինքն այն դուրս է եկել բետա փուլից: Արտաքնապես այս տարբերակը շատ նման է Google Chrome դիտարկչին և առաջին հայացքից շատ դժվար է տարբերել: Այս տարբերակի առանձնահատկություններից է նաև ինտերֆեյսի փևափոխման և կարգավորման համար նախատեսված գործիքները: Փոփոխությունների մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ նախորդ գրառման մեջ: Դիտարկչի 29-րդ ստաբիլ տարբերակը կարող եք ներբեռնել Mozilla-ի պաշտոնական կայքից:
Skype-ի խմբակային վիդեոզանգերն այսուհետ անվճար են

Skype-ի խմբակային վիդեոզանգերն այսուհետ անվճար են



Google ընկերությունը իր Hangouts  մեսենջերով վաղուց արդեն հնարավորություն է տալիս օգտատերերին կատարել անվճար խմբակային վիդեոզանգեր: Ինչպես գիտեք, Skype-ում նույնպես կա այդպիսի ֆունկցիա, սակայն այն վճարորվի է: Այսպիսով Microsoft ընկերությունը որոշել է հետ չմնալ մնացած մեսենջերներից (մասնավորապես Google-ից) և Skype-ի խմբակային վիդեոզանգերի ծառայությունն այսուհետ անվճար է լինելու Windows, Mac և Xbox One համակարգերի համար:



Առաջիկայում այս ֆունկցիան անվճար հասանելի կլինի նաև մնացած պլատֆորմների համար: Հիշեցնեմ, որ Skype-ի խմբակային վիդեոզանգին կարող են միաժամանակ մասնակցել 3-ից 10 օգտատերեր:

«Одноклассники» ցանցում հայտնվել է գտնվելու վայրը նշելու ֆունկցիա

«Одноклассники» ցանցում հայտնվել է գտնվելու վայրը նշելու ֆունկցիա


«Одноклассники» սոցիալական ցանցում հայտնվել է գեոլոկացիայի ծառայություն, որի միջոցով օգտատերերը կարող են նշել իրենց գտնվելու վայրերը: Ծառայությունը հիմնված է Open Street Maps տվյալների բազայի վրա և աշխատում  է  Яндекс-ի քարտեզներով: Գտնվելու վայրը նշելու ֆունկցիան հասանելի է այդ ցանցում գրառում գրելու ընթացքում:



Եթե ցանկանում եք, որպեսզի «Одноклассники» ցանցն ավտոմատ որոշի Ձեր գտնվելու վայրը, ապա պետք է տաք այդ կայքին համապատասխան թույլտվություն: Օգտատերերը կարող են նշել տվյալների բազայում առկա վայրերը, կամ ինքնուրույն  ավելացնել ռեստորանները, օֆիսները, այգիները և այլ վայրերը:



Առայժմ այս ծառայությունը հասանելի է միայն «Одноклассники» կայքի վեբ տարբերակում, սակայն գտնվելու վայրի մասին նշումները ցուցադրվում են նաև բջջային սարքերի վրա:



Գտնվելու վայրը նշելու ֆունկցիան շուտով կհայտնվի նաև կայքի բջջային տարբերակների ու հավելվածների վրա: Հիշեցնեմ, որ Facebook ցանցում շատ վաղուց կա այս ֆունկցիան:


Odnoklassniki.ru կայքում Armblog.net-ին հետևելու համար միացեք Armblog.net-ի պաշտոնական խմբին:
Chrome Radio Player հավելվածը նորից աշխատում է

Chrome Radio Player հավելվածը նորից աշխատում է


Վերջերս ստանում էի բազմաթիվ նամակներ, որ չի աշխատում Google Chrome ինտերնետ դիտարկչի համար նախատեսված Chrome Radio Player հավելվածը: Պարզվում է, որ պատճառը Google Chrome-ի վերջին տարբերակն է: Այս տարբերակում Google-ի մասնագետները ինչ-որ բան փոխել են և մի շարք հավելվածներ այլևս չեն աշխատում: Խնդիրը հայտնաբերելուց հետո կարիք առաջացավ փոխել հավելվածի ներքին ֆունկցիոնալությունը և այն առայժմ աշխատում է նաև Chrome-ի նոր տարբերակների վրա: Chrome Radio Player հավելվածի նոր տարբերակը տեղադրվում է ավտոմատ: Անհրաժեշտ է ընդամենը փակել և նորից բացել Google Chrome դիտարկիչը: Եթե ուզում եք համոզվել, որ օգտագործում եք նոր տարբերակը, ապա այցելեք chrome://extension բաժինը և ստուգեք հավելվածի տարբերակը: Այն պետք է լինի 3.4 կամ ավելի բարձր:



Հիշեցնեմ, որ հավելվածի միջոցով հնարավոր է լսել հայկական և ռուսական օնլայն ռադիոկայանները անմիջապես ինտերնետ դիտարկչում և միաժամանակ այցելել ինտերնետային կայքեր: Հավելվածից օգտվելու համար բավական է ընդամենը սեղմել դիտարկչի վերևի անկյունում գտնվող կոճակը և ընտրել ռադիոկայանը: Եթե նախկինում չեք օգտվել այս հավելվածից, ապա կարող եք սեղմել ներքևի կոճակը և տեղադրել:

Շաբաթվա հարցումը: Gmail, թե՞ Mail.ru

Շաբաթվա հարցումը: Gmail, թե՞ Mail.ru

Այս անգամ հարցումով կպարզենք, թե ներկայացված երկու էլեկտրոնային փոստային ծառայություններից որն են ավելի շատ նախընտրում բլոգի այցելուները: Տեղեկացնեմ, որ անցած շաբաթվա հարցման արդյունքներով հաղթող ճանաչվեց iPhone 5S սմարթֆոնը (iPhone 5S` 53.71%- 666 ձայն, Samsung Galaxy S5` 46.29% - 574 ձայն):

Ֆուտբոլային աստղերի մասնակցությամբ Nike-ի նոր գովազդը

Ֆուտբոլային աստղերի մասնակցությամբ Nike-ի նոր գովազդը


Ինչպես ստանալ Android-ի տեղեկացումները համակարգչի վրա

Ինչպես ստանալ Android-ի տեղեկացումները համակարգչի վրա


Եթե ունեք Անդրոիդ օպերացիոն համակարգով աշխատող բջջային հեռախոս և ցանկանում եք բջջային հեռախոսի վրա հայտնվող տեղեկացումները տեսնել նաև համակարգչի էկրանի վրա, ապա կարող եք օգտվել այս գրառման մեջ ներկայացված մեթոդից: Սա հատկապես օգտակար է այն դեպքում, երբ հեռախոսը գտնվում է ձեզանից հեռու կամ համակարգչի առջև ավելի շատ ժամանակ եք անցկացնում, քան բջջային հեռախոսով:

1.Բջջային հեռախոսով բացեք Google Play Store-ը և ներբեռնեք Desktop Notifications հավելվածը:
2.Ինտերնետ դիտարկչի վրա տեղադրեք այս հավելվածը (Chrome-ի համար, Firefox-ի համար):
3.Հեռախոսի մեջ բացեք 1-ին քայլում ներբեռնված հավելվածը և դրա կարգավորումներում հայտնված կոդը գրեք ինտերնետ դիտարկչի վրա տեղադրված հավելվածի մեջ:



4.Հավելվածի մեջ սեղմեք Open Accessibility Settings  կոճակը և միացրեք Desktop Notification ֆունկցիան:



Այսքանով կարգավորումներն ավարտվում են: Հետագայում Անդրոիդի վրա հայտնվող ցանկացած տեղեկացում կստանաք նաև ինտերնետ դիտարկչի վրա: Հավելվածն ունի մի շարք կարգավորումներ, որոնք կարող եք ինքներդ փորձարկել: 



Տեղեկացումնեը համակարգչի վրա փոխանցելու ֆունկցիան անջատելու համար կամ պետք է անջատեք 4-րդ քայլում ներկայացված ֆունկցիան: Իսկ, եթե ցանկանում եք ընդհանրապես հրաժարվել այս ծառայությունից, ապա ջնջեք հավելվածը սմարթֆոնի միջից, կամ էլ ջնջեք այն ինտերնետ դիտարկչի վրայից:
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Գևորգ  Հակոբյանը
Google Street View-ն այժմ թույլ է տալիս տեսնել նույն տեղամասի հին լուսանկարները

Google Street View-ն այժմ թույլ է տալիս տեսնել նույն տեղամասի հին լուսանկարները


Google Street View ծառայությունը թույլ է տալիս կատարել վիրտուալ շրջայցեր աշխարհի տարբեր ծայրերում. Դրա միջոցով հնարավոր է ոչ միյան ուսումնասիրել քաղաքներ, այլ նաև էքսկուրսիա կատարել աշխարհի խոշորագույն գիտահետազոտական կենտրոններում (օր. CERN): Վերջերս Google Street View ծառայությունում հայտնվել է մի գործառույթ, որը թույլ է տալիս վերադառնալ անցյալ և համեմատել ժամանակի ընթացքում տեղի ունեցած փոփոխությունները:


Մոտ 3 տարի առաջ Ճապոնայի արևելյան մասում գտնվող Հոնսյու կղզում տեղի ունեցավ խոշոր երկրաշարժ՝ 9,0-ից 9,1 բալ ուժգնությամբ: Այդ երկրաժարժից հետո տեղի ունեցան մեծ ավերածություններ: Google ընկերությունը փորձեց պահպանել աղետից առաջ առված լուսանկարները: Սա աննախադեպ քայլ էր, հաշվի առնելով այն փաստը, որ Google-ը պարբերաբար թարմացնում է քարտեզները և նորերը տեղադրում հին լուսանկարների վրա:

Այսպիսով նոր ներկայացված գործառույթում Google-ը փորձում է ցուցադրել նոր լուսանկարները՝ դրա հետ մեկտեղ պահպանել նաև նույն տարածքի հին լուսանկարները: ճիշտ է, այս ֆունկցիան դեռևս հասանելի է միայն քիչ թվով տարածքների ու քաղաքների համար: Այս ֆունկցիան առայժմ աշխատում է միայն վեբ տարբերակում և հասանելի է միայն քիչ թվով մարդկանց համար: Ծառայությունը աշխատում է հետևյալ կերպ. որոշ տեղամասեր դիտելու ժամանակ, էկրանի վերևի ձախ անկյունում հայտնվում է լուսանկարի ամսաթիվը նշելու գործիք: Այդ գործիքով ժամանակը փոխելու դեպքում կարելի է տեսնել, թե ինչպես է փոխվել այդ տարածքը ժամանակի ընթացքում:

5 օգտակար փաստ Ֆեյսբուքի լուսանկարների մասին

5 օգտակար փաստ Ֆեյսբուքի լուսանկարների մասին



Ֆեյսբուք սոցիալական ցանցում լուսանկարների տեղադրումը այդ ցանցի կարևոր գործառույթներից մեկն է: Օրական միլիոնավոր մարդիկ այս ցանցում մեծ քանակությամբ լուսանկարներ են տեղադրում: Այսօր կանդրադառնանք Ֆեյսբուքում տեղադրվող լուսանկարներին վերաբերող 5 օգտակար փաստերի:

Որակի կորուստ
Ֆեյսբուքում տեղադրվող լուսանկարները ավտոմատ փոքրացվում են և տեղի է ունենում որակի կորուստ: Օրինակ, եթե Ֆեյսբուքում տեղադրեք 4000x4000 չափսի լուսանկար, իսկ այնուհետև փորձեք ներբեռնել այդ լուսանկարը, կտեսնեք, որ ներբեռնվող լուսանկարի չափսերը ավելի փոքր են: Լուսանկարների որակի կորուստ տեղի է ունենում նաև այն դեպքում, երբ դրանք ուղարկում եք Ֆեյսբուքի նամակով: Եթե ձեզ համար կարևոր է, որ ուղարկվող լուսանկարները չկորցնեն իրենց որակն ու չփոքրանան, ապա ավելի լավ է դրանք ուղարկեք էլ. փոստով կամ ամպային ծառայությունների միջոցով (Dropbox, Google Drive և այլն):

Պրոֆիլի նոր լուսանկարները միշտ Public են
Ֆեյսբուքում տեղադրված պրոֆիլի նոր լուսանկարները ավտոմատ դառնում են հասանելի բոլորի համար (Public): Սա կարծում եմ շատ լուրջ խնդիր է, քանի որ մարդկանց մեծ մասը նույնիսկ չգիտեն, թե ինչպես Ֆեյսբուքում անել գաղտնիությանը վերաբերող համապատասխան կարգավորումներ: Նոր տեղադրված լուսանկարը Public ռեժիմից հանելու համար սեղմեք այդ լուսանկարի վրա և ընտրեք գաղտնիության համապատասխան կարգավորումը (Friends, Custom և այլն):


Պրոֆիլի լուսանկարը միշտ հասանելի է բոլորին
Չնայած պրոֆիլի լուսանկարի կարգավորումներում կարելի է այն դարձնել հասանելի միայն ընկերների համար, բայց կա մի հնարք, որի միջոցով բոլորը կարող են տեսնել այդ լուսանկարը մեծ չափսերով: Դրա համար պետք է պատճենել լուսանկարի URL հասցեն, ինտերնետ դիտարկչում բացել այդ հասցեն և դրա միջից ջնջել p160x160 հատվածը:



Ջնջված լուսանկարները իրականում չեն ջնջվում
Երբ դուք ջնջում եք լուսանկարը Ֆեյսբուքից, դա չի նշանակում, որ լուսանկարը այդ պահից դառնում է անհասանելի: Այն դեռ շարունակում է մնալ Ֆեյսբուքի սերվերների վրա և անորոշ ժամանակով հասանելի է մնում URL հասցեի միջոցով: Փորձելու համար կարող եք Ֆեյսբուքում տեղադրել որևէ լուսանկար, պատճենահանել դրա URL հասցեն և անմիջապես ջնջել լուսանկարը: Հետո URL հասցեն գրեք դիտարկչում և բացեք այն:

Լուսանկարները ավելի վարակիչ են, քան ստատուսները:
Ֆեյսբուքում լուսանկար տեղադրելը ավելի լավ է, քան ստատուսներ գրելը: Մարդիկ ավելի շատ կտարածեն Ձեր կողմից տեղադրված լուսանկարները, քան ստատուսները: Բացի այդ, մարդիկ լուսանկարների վրա ավելի մեծ ուշադրություն են դարձնում, քան պարզապես տեքստի:

Միևնույն պրոֆիլի նկարը նորից պրոֆիլի նկար դնելու դեպքում այն հայտնվում է ընկերների հոսքի մեջ:
Ինչպես գիտեք՝ Ֆեյսբուքում պրոֆիլի նկարը փոխելուց այն հայտնվում է ընկերների հոսքի մեջ: Փաստոերն միևնույն լուսանկարը նորից պրոֆիլի նկար դնելու դեպքում այն նորից հայտնվելու է ընկերների հոսքի մեջ: Այս եղանակով կարող եք ավելի շատ լայքեր հավաքել, եթե իհարկե տառապում եք լայքացավով :)



Ինչ կլինի, եթե միավորենք հայտնի Flappy Bird և 2048 խաղերը

Ինչ կլինի, եթե միավորենք հայտնի Flappy Bird և 2048 խաղերը



Վերջին ամիսներին շատ արագ տեմպերով տարածվեցին բջջային սարքերի համար նախատեսված Flappy Bird և 2048 խաղերը: Հիմա պատկերացրեք՝ ինչ կլինի, եթե միավորենք այդ երկու խաղերը: Այսինքն վերցնենք 2048 խաղի կանոնները և դրանք կիրառենք Flappy Bird խաղի վրա: Արդյունքում կստացվի Flappy 2048 խաղը :) Անկեղծ ասած, ես ահավոր վատ եմ խաղում Flappy Bird խաղը, և լավ եմ խաղում 2048-ը: Այժմ հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչպես կխաղամ այս երկու խաղերի համադրությունը: Flappy 2048 խաղը հասանելի է ինտերնետում հետևյալ կայքում: Խաղալու համար պետք է ինտերնետ դիտարկչի վրա տեղադրեք Unity պլագին:
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Էդուարդ Բակոյանը
«ԱրմենՏել»–ը և SPB TV-ն գործարկեցին IPTV հեռուստատեսային ծառայությունը Հայաստանում

«ԱրմենՏել»–ը և SPB TV-ն գործարկեցին IPTV հեռուստատեսային ծառայությունը Հայաստանում


«ԱրմենՏել»-ը SPB TV ընկերության հետ համատեղ հայտարարում են IPTV ծառայության գործարկման մասին։ Ծառայությունը հասանելի է Հայաստանի բոլոր քաղաքներում և 30–ից ավել փոքր բնակավայրերում։ Գործարկման առաջին փուլում բաժանորդներին հասանելի է հեռուստաընկերության ստանդարտ փաթեթը, որը ներառում է ավելի քան 50 տեղական և արտասահմանյան հեռուստաալիք։ Վիդեոազդանշանի որակը՝ SD և HD։ Մոտ ապագայում նախատեսվում է IPTV ծառայության սակագնային փաթեթների ընդլայնում և ալիքների քանակի ավելացում։ Հեռուստաալիքների ստանդարտ փաթեթի ամսեկան վարձը կազմում է 3000 դրամ։ Միանալիս բաժանորդին տրվում է հեռուստատեսային կցորդ։ Հեռուստատեսային կցորդը կարող է միանալ բաժանորդի ինտերնետ մոդեմին ցանցային մալուխով կամ Wi-FI փոխակերպիչի օգնությամբ։ Կցորդից ազդանշանը կարող է ստանալ հեռուստացույցը, որը ունի անալոգ կամ HDMI մուտք։ Անհրաժեշտության դեպքում հաճախորդին տրամադրվում է IPTV սարքավորումների և գծային մոնտաժի ծառայություն, որի արժեքն է 1700 դրամ: IPTV ծառայության սակագների, ծածկույթի և հեռուստաալիքների ցանկի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներ, զանգահարելով 8070 անվճար հեռախոսահամարին կամ այցելելով www.beeline.am կայք։
Ինչպես միանգամից ներբեռնել Instagram-ում տեղադրված լուսանկարներն ու վիդեոները

Ինչպես միանգամից ներբեռնել Instagram-ում տեղադրված լուսանկարներն ու վիդեոները



Instagram սոցիալական ցանցը գնալով մեծ տարածում է գտնում և օրական այդ ցանցում տեղադրվում են հազարավոր լուսանկարներ ու վիդեոներ: Այսօր կտեսնենք, թե ինչպես միանգամից ներբեռնել այդ ցանցում տեղադրված լուսանկարներն ու վիդեոները: Հենց այս նպատակով ստեղծվել է Save-o-gram շատ պարզ ու օգտակար ծրագիրը: Այն իրենից ներկայացնում է Windows-ի սովորական ծրագիր, որի ծավալը ընդամենը 1Մբ է: Instagram-ում տեղադրված նկարներն ու վիդեոները ներբեռնելու համար բավական է բացել այս ծրագիրը և համապատասխան դաշտում գրել Instagram-ում գրանցված այն օգտատիրոջ անունը կամ պրոֆիլի հասցեն, ում տվյալները ուզում եք ներբեռնել:


Որոնում կատարելուց հետո ծրագիրը կցուցադրի այդ օգտատիրոջ բոլոր լուսանկարներն ու վիդեոները: Նախքան ներբեռնելը կարող եք դիտել այդ տվյալները կամ նշել դրանցից մի քանիսը: Հնարավորություն կա նաև դիտել նկարները Slide Show ռեժիմում:


Կարող եք նաև սեղմել ներքևի աջ անկյունում գտնվող Instagram-ի նշանի վրա և փոխել ծրագրի մի շարք կարգավորումներ:


Վերջում նշեմ, այս ծրագրի միջոցով Instagram-ում կարող եք որոնել նկարներ ու վիդեոներ նաև հեշթեգերով: Դրա համար ծրագրի որոնման դաշտում օգտատիրոջ անունի կամ պրոֆիլի հասցեի փոխարեն պետք է գրել համապատասխան հեշթեգը:

Մեքենավարը փրկել է սելֆի կատարողին՝ ոտքով նրան հարվածելու շնորհիվ

Մեքենավարը փրկել է սելֆի կատարողին՝ ոտքով նրան հարվածելու շնորհիվ


Սելֆի լուսանկարելու տենդենցը գնալով ավելի վտանգավոր է դառնում: Աշխարհի տարբեր ծայրերում գտնվող մարդիկ ձգտում են ավելի էքստրեմալ պայմաններում լուսանկարվել և դրանք տեղադրել համացանցում: Այսպիսով Ջարեդ Մայքլ օգտատերը փորձել է ինքն իրեն լուսանկարել մոտեցող գնացքի ֆոնի վրա: Սակայն նա չափից դուրս շատ մոտ է կանգնած եղել գնացքի ռելսերին և մեքենավարը գնացքի մեջից ոտքով հարվածել է նրա գլխին: 


Այս հարվածով մեքենավարը փրկել է արկածախնդիր երիտասարդի կյանքը: Նա ոտքով փակել է գնացքից դուրս ցցված երկաթյա հատվածը: Այս տեսանյութն արդեն հասցրել է մեծ տեմպերով տարածվել համացանցում:
Շաբաթվա հարցումը: iPhone 5S, թե՞ Samsung Galaxy S5

Շաբաթվա հարցումը: iPhone 5S, թե՞ Samsung Galaxy S5



Այս անգամ հարցումով կպարզենք, թե ներկայացված երկու սմարթֆոններից որն են ավելի շատ նախընտրում բլոգի այցելուները: Տեղեկացնեմ, որ անցած շաբաթվա հարցման արդյունքներով հաղթող ճանաչվեց Coca Cola զովացուցիչ ըմպելիքը (Coca Cola` 62.42%- 666 ձայն, Pepsi` 37.58% - 401 ձայն):


Ինչ փոփոխություններ կան Windows 8.1 Update 1-ում:

Ինչ փոփոխություններ կան Windows 8.1 Update 1-ում:


Վերջերս Microsoft-ը թողարկեց Windows 8.1-ի թարմացում, որը կոչվում է Update 1: Այս թարմացումը ներառում է մի շարք նոր ֆունկցիաներ ու փոփոխություններ, որոնց այսօր կանդրադառնանք: Նախքան արտաքին փոփոխություններին անցնելը, նշեմ, որ Update 1-ը ներառում է նաև մի շարք նոր դրայվերների ու մոդուլների թարմացումներ: Այն ներառում է նաև համակարգչի անվտանգությանը վերաբերող թարմացումներ: Այսպիսով Windows 8.1 Update 1-ը տեղադրելուց հետո կհայտնվեն հետևյալ ֆունկցիաները:

2 նոր կոճակ Start էկրանի վրա:
Այս կոճակները տեղադրված են Windows 8.1-ի Start էկրանի վերևի աջ անկյունում: Առաջին կոճակի միջոցով հնարավոր է անջատել, ռեստարտ անել կամ քննացնել համակարգիչը: Երկրորդ կոճակը սեղմելու դեպքում կբացվի որոնման պատուհանը, որը կարող եք բացել նաև մկնիկը վերևի աջ անկյունում պահելով և ներքև իջացնելով:


Բոլոր բացված ծրագրերը հայտնվում են Taskbar-ի վրա:
Նախկինում Taskbar վահանակի վրա հայտնվում էին միայն սովորական ծրագրերը, իսկ այժմ Taskbar-ի վրա տեղադրվում են նաև Windows 8.1-ի այսպես կոչված «մետրո» ծրագրերը (այն ծրագրերը, որոնք ներբեռնվում են Windows Store-ից և տեղադրվում Start էջի վրա):


«Մետրո» ծրագրերը հնարավոր է ամրացնել Taskbar-ի վրա:
Windows Store-ից ներբեռնված ծրագրերը հնարավոր է ոչ միայն տեղադրել Taskbar-ի վրա, այլ նաև դրանք ամրացնել և հետագայում հեշտությամբ բացել: Taskbar-ի վրա ծրագրերը ամրացնելու համար կարող եք Start էկրանի վրա աջ քլիք անել համապատասխան ծրագրի վրա ու սեղմել Pin to taskbar կոճակը:


Տեսնել Taskbar-ը բոլոր էկրաններին:
Start էկրանի վրա կամ բացված «Մետրո» ծրագրի դեպքում մկնիկը իջացրեք և պահեք էկրանի ներքևի հատվածում ու Taskbar-ը կհայտնվի: Սա կարծում եմ շատ օգտակար ֆունկցիա է, որը թույլ է տալիս առանց հիմնական էկրանին անցնելու տեսնել Taskbar-ը և միանգամից բացել անհրաժեշտ ծրագիրը:


«Մետրո» ծրագրերը փակելու և ծալելու կոճակներ:
Նախկինում բացված մետրո ծրագրերը փակելու համար չկար համապատասխան կոճակ և այդ ամենը պետք էր անել ստեղնաշարի վրա Alt+F4 սեղմելով, կամ էլ մկնիկով բացված ծրագիրը ներքև քաշելով: Իսկ այժմ ծրագրերի վերևի հատվածում հայտնվել են ծալելու և փակելու կոճակները: Դրանք տեսնելու համար մկնիկը պահեք էկրանի վերևի հատվածում:


Հավելվածի նշանի ավելի շատ պարամետրեր:
Start էկրանի վրա տեղադրված ծրագրերի վրա աջ քլիք անելու դեպքում կտեսնեք դրանք ղեկավարող մի շարք պարամետրեր:



Տեղադրված վերջին հավելվածները:
Նոր հավելվածներ տեղադրելու դեպքում Start էկրանի ներքևի մասում տեղադրվում է դրանց քանակը, որի վրա սեղմելու դեպքում բացվում է տեղադրված բոլոր ծրագրերի ցանկը:



Windows 8.1 Update-ը տեղադրելու համար պետք է համակարգչի կարգավորումներում միացնեք Windows-ի թարմացումները: Կարգավորումների կամ թարմացումների էջը բացելու համար որոնման դաշտում գրեք update:



Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Դավիթ Սարիբեկյանը
Ստեղծվել է Chrome Remote Desktop հավելված՝ համակարգիչները Android-ով կառավարելու համար

Ստեղծվել է Chrome Remote Desktop հավելված՝ համակարգիչները Android-ով կառավարելու համար


Google ընկերությունը թողարկեց Chrome Remote Desktop բջջային ծրագիրը՝ նախատեսված Android օպերացիոն համակարգի համար: Դրա միջոցով օգտատերերը կարող են Անդրոիդով աշխատող բջջային հեռախոսի միջոցով հեռակառավարել իրենց համակարգիչները: Նշեմ, որ  Chrome Remote Desktop հավելվածը պետք է տեղադրել ինչպես համակարգչի, այնպես էլ բջջային սարքի վրա: Համակարգչի տարբերակը հնարավոր է ներբեռնել Chrome Web Store-ից, իսկ բջջային տարբերակը՝ Google Play-ից:



Այդ երկու ծրագրերը տեղադրելուց հետո օգտատերը կարող է հեռավորության վրա բջջային հեռախոսով միանալ իր համակարգչին և ղեկավարել այն (իհարկե միայն այն պայմանով, որ համակարգիչը միացված է և հասանելի է ինտերնետում: Փաստոերն սա TeamViewer-ի նման ծառայություն է, որի հեղինակը հենց Google-ն է:
Պավել Դուրովը վաճառել է «Вконтакте»-ի իր մասնաբաժինը Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերի պատճառով

Պավել Դուրովը վաճառել է «Вконтакте»-ի իր մասնաբաժինը Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերի պատճառով



«Вконтакте» սոցիալական ցանցի հիմնադիր և գլխավոր տնօրեն Պավել Դուրովը հայտնել է, որ անցած տարվա դեկտեմբերի 13-ին Ռուսաստանի ազգային անվտանգությունը (ФСБ ) իրենից պահանջել է այդ ցանցում գտնվող «Евромайдана» անունով խմբերի գաղտնի տվյալները, բայց նա այդ տվյալները չի տրամադրել: «Մեր պատասխանը եղավ և կշարունակի լինել կտրուկ հրաժարումը․ Ռուսաստանի օրենքները չեն տարածվում «Вконтакте»-ի ուկրաինացի օգտատերերի վրա: Ուկրաինացի օգտատերերի տվյալների տրամադրումը Ռուսաստանի իշխանություններին կլիներ ոչ միայն օրենքի խախտում, այլև դավաճանություն մեզ վստահող Ուկրաինայի միլիոնավոր բնակիչների նկատմամբ»,- ասել է Պավել Դուրովը:




Բացի այդ, Պավել Դուրովը նշել է, որ հենց այս հանգամանքն է նրան ստիպել վաճառել ընկերության իր մասնաբաժինը: Հիշեցնեմ, որ ս.թ. հունվարին Դուրովը վաճառեց «Вконтакте»-ի իր մասնաբաժինը և նույնիսկ նախատեսում էր լքել գլխավոր տնօրենի պաշտոնը: Սակայն հետագայում Դուրովը մտքափոխվեց և նա որոշեց մնալ այդ ընկերությունում:


.
Ինչպես Mozilla Firefox-ի վրա գաղտնաբառ դնել

Ինչպես Mozilla Firefox-ի վրա գաղտնաբառ դնել


Նախորդ գրառումներից մեկում արդեն ներկայացրել եմ, թե ինչպես տեղադրել գաղտնաբառ Google Chrome ինտերնետ դիտարկչի վրա: Այս անգամ կտեսնենք, թե ինչպես դա անել Mozilla Firefox դիտարկչի վրա:

1. Բացեք Mozilla Firefox ծրագիրը:
2. Այցելեք այս էջը:
3. Ներբեռնեք և տեղադրեք բացված հավելվածը:
4. Փակեք և նորից բացեք Firefox դիտարկիչը:
5. URL հասցեի դաշտի աջ մասում սեղմեք կողպեքի նշանը:




6.Բացված պատուհանի New password դաշտում գրեք այն գաղտնաբառը, որով ցանկանում եք արգելափակել Firefox-ը: Նույն գաղտնաբառը գրեք նաև դրա ներքևի դաշտում:

7.Հավելվածի կարգավորումներում բացեք Startup էջը և նշեք նկարում ցուցադրված պարամետրը: 


Հիմնական կարգավորումներն այսքանով ավարտվում են: Հետագայում Firefox-ը բացելու դեպքում այն կարգելափակվի և կպահանջի գրել գաղտնաբառ: Հավելվածն ունի նաև մի շարք այլ կարգավորումներ, որոնք կարող եք ինքներդ փորձել (արգելափակել որոշակի ժամանակ անց կամ համապատասխան կոճակներ սեղմելու դեպքում և այլն):