Բարձրանալ վերև
Փնտրվում է...
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Դիտեք հայկական և արտասահմանյան հեռուստատեսային ալիքներն օնլայն
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Արդեն կարող եք Jailbreak անել iOS 8 համակարգը

Արդեն կարող եք Jailbreak անել iOS 8 համակարգը


Մինչև այժմ iOS 8 և 8.1 համակարգերի համար չկար Jailbreak-ի հնարավորություն, այդ պատճառով շատերը դեռ շարունակում էին օգտվել iOS 7 կամ ավելի հին համակարգերից: Ովքեր տեղյակ չեն, թե ինչ է իրենից ներկայացնում iOS համակարգի Jailbreak-ը, ապա նշեմ դրա առավելություններից մի քանիսը՝
  • Հնարավորություն է ստեղծվում տեղադրել հավելվածներ այլ աղբյուրներից:
  • Կարող եք անվճար ներբեռնել և տեղադրել վճարովի հավելվածները:
  • Հնարավոր է դառնում տեղադրել Cydia ծրագիրը:
  • Cydia ծրագրով կարող եք iOS համակարգում փոխել կամ ավելացնել տարբեր էֆեկտներ, ֆունկցիաներ, թեմաներ և այլն:
  • Հնարավոր է դառնում տեղադրել iFile հավելվածը, որի միջոցով կարող եք տեսնել և փոփոխել iOS համակարգի բոլոր համակարգային և ոչ համակարգային ֆայլերը:

Jailbreak անելուց առաջ խորհուրդ է տրվում համակարգչի մեջ պահպանել սարքի մեջ եղած ինֆորմացիան: Jailbreak անելուց առաջ մի լավ մտածեք ու արեք միայն այն դեպքում, եթե վստահ եք, որ գործը ավարտին կկարողանաք հասցնել ու չեք վնասի Ձեր սմարթֆոնը կամ պլանշետը:

1.Բացեք Ձեր սարքի Settings բաժինը և անջատեք Find my iPhone ֆունկցիան:
2.Եթե հեռախոսի վրա կոդ ունեք դրած, ապա անջատեք նաև այդ ֆունկցիան (Passlock):
3.Միացրեք հեռախոսը համակարգչին և համոզվեք, որ այն ճանաչվում է iTunes ծրագրի կողմից (եթե չունեք այդ ծրագիրը, ապա ներբեռնեք այստեղից):
4.Ներբեռնեք Pangu ծրագիրը համակարգչի մեջ (այն աշխատում է միայն Windows-ի վրա):
5.Բացեք Pangu ծրագիրը Run as Administrator ռեժիմով:


6.Սպասեք մինչև ծրագիրը կճանաչի Ձեր սարքը:
7.Անջատեք նկարում նշված կարգավորումը և սեղմեք կապույտ կոճակը:


8.Սպասեք մինչև ներքևի կապույտ Progress Bar-ը լցվի մինչև վերջ: Այդ ընթացքում հնարավոր է, որ հեռախոսը երկու անգամ ռեստարտ լինի:
9.Բացեք հեռախոսի մեջ հայտնված Pangu ծրագիրը և սեղմեք Install Cydia կոճակը:
10.Սպասեք մինչև այն տեղադրվի և վերջ:

Չմոռանաք նաև միացնել առաջին և երկրորդ քարլերում անջատված ֆունկցիաները:



Հ.Գ.
Մոտ օրերս կթողարկվի նաև Pangu ծրագրի նոր տարբերակը, որտեղ ավելացվել է անգլերեն լեզուն ու Cydia ծրագիրը միանգամից տեղադրվում է:
Թողարկվել է աշխարհի ամենաբարակ սմարթֆոնը

Թողարկվել է աշխարհի ամենաբարակ սմարթֆոնը


Աշխարհի ամենաբարակ սմարթֆոնը՝ Oppo R5-ը վաճառքի կհանվի ս.թ. դեկտեմբերին և կարժենա 499$: Այս սմարթֆոնի հաստությունը կազմում է ընդամենը 4,85մմ: Սմարթֆոնի ունի մետաղյա կորպուս և հասանելի է ոսկեգույն, արծաթագույն ու մոխրագույն տարբերակներով: Հետաքրքիր է, որ սմարթֆոնի կորպուսն այնքան բարակ է, որ դրա վրա չի տեղավորվել նույնիսկ 3,5մմ-անոց ստանդարտ աուդիո բնիկը: Ականջակալներով երգեր լսելու համար պետք է կամ օգտվել  micro-USB բնիկից, կամ էլ Bluetooth ականջակալներից:


Oppo R5 սմարթֆոնն ունի 5.2 դյույմանոց Full HD AMOLED էկրան և աշխատում է 8 միջուկանի 64 բիթանոց Qualcomm Snapdragon 615պրոցեսորով: Սմարթֆոնի վրա տեղադրված է 2 Գբ օպերատիվ հիշողություն և 16 Գբ՝ ներքին: Իսկ MicroSD քարտ տեղադրելու հնարավորություն չկա այս սմարթֆոնի վրա: 



Oppo R5 սմարթֆոնի առջևի մասում տեղադրված է 5Մպ տեսախցիկ, իսկ հետնամասում՝ 13Մպ: Մարտկոցի լիցքը 2000 ՄԱ/ժ է: Սմարթֆոնը աշխատում է ֆիրմային Color OS 2.0 օպերացիոն համակարգով, որը հիմնված է Android 4.4 համակարգի վրա:

Տարբեր ստեղնաշարերի միջոցով ստեղծված երաժշտություն

Տարբեր ստեղնաշարերի միջոցով ստեղծված երաժշտություն


Ի՞նչ է AliExpres-ը և ի՞նչ առավելություններ ունի

Ի՞նչ է AliExpres-ը և ի՞նչ առավելություններ ունի



Գնալով Հայաստանում նույնպես զարգանում է ինտերնետով առևտուր անելու պրոցեսը և սա իրոք ուրախալի փաստ է: Եթե նախկինում հայերը օգտվում էին միայն eBay կայքից, ապա այժմ կան նաև մի շարք հայկական օնլայն առևտրային հարթակներ: Սակայն այսօր կանդրադառնամ AliExpress-ին, որտեղից ես գնումներ եմ կատարում արդեն մի քանի ամիս: Այսպիսով եկեք տեսնենք, թե ինչ առավելություններ ու ֆունկցիաներ ունի այս կայքը:

1. Վճարային համակարգեր:
AliExpress կայքը հնարավորություն է տալիս ոչ միայն առևտուր անել Visa կամ MasterCard-ով, այլ նաև Webmoney, QIWI, Yandex.Money, Western Union և այլ վճարային համակարգերով: Սա անշուշտ շատ կարևոր գործոն է հայերիս համար, քանի որ այս համակարգերը Հայաստանում ունեն մեծ տարածում և շատ հեշտ է դրանց վրա գումար փոխանցել:



2.Պատվիրած ապրանքների դիրքի հետևում
AliExpress կայքում ցանկացած պատվերից հետո գնորդին տրվում է հատուկ կոդ (Tracking number), որի շնորհիվ նա կարող է տեսնել, թե տվյալ պահին որ փուլում կամ որ վայրում է գտնվում իր պատվերը: Այսինքն կարիք չկա ամենօր զանգահարեն փոստ և ճշտել, թե արդյոք փաթեթ ունեք, թե չէ: Անհրաժեշտ է ընդամենը գրել այդ կոդը համապատասխան կայքում և տեսնել ապրանքի գտնվելու վայրը: Նշեմ, որ այս կայքում կարող եք տեսնել գրեթե բոլոր բեռնափոխադրում կատարող ընկերության կողմից առաքվող ապրանքների դիրքերը: Նշեմ, որ այս ապրանքի դիրքի մասին ինֆորմացիա հայտնվում է պատվերը կատարելուց մոտ մեկ շաբաթ անց:



3. Զեղչեր
AliExpress կայքում գոյություն ունի զեղչերի բաժին, որտեղ ապրանքները թարմացվում են 24 ժամը մեկ (Երևանի ժամանակով 11:00-ից մինչև հաջորդ առավոտ 11:00): Այսինքն կարող եք ամեն օր մտնել այդ բաժինը և Ձեր ցանկացած ապրանքը գնել 50% զեղչով կամ ավելի ցածր գնով:



4. Զեղչի կտրոններ
AliExpress կայքում վաճառողները հաճախ տրամադրում են կտրոններ, որոնք կարող եք օգտագործել այդ վաճառողից զեղչով ապրանք գնելու համար: AliExpress կայքում հաճախ տեղադրվում են խաղեր, որոնց միջոցով կարող եք հավաքել միավորներ և դրանք փոխարինել զեղչի կտրոնների: Օրինակ տվյալ պահին կարող եք խաղալ այս խաղը և միավորներ վաստակել ս.թ. նոյեմբերի 11-ին գնումներ կատարելու համար:


5.Ռեյտինգային աղյուսակներ
Բացի այդ, կարող եք նաև այցելել ամենաշատ պատվիրված ապրանքների էջը և տեսնել, թե ինչ են մարդիկ ամենաշատը պատվիրում և որ ապրանքներն են տվյալ պահին արդիական:



6.Գումարի վերադարձ
Ցանկացած ապրանք գնելու դեպքում վաճառողը առաջարկում է որոշակի ժամանակահատված (օրինակ 60 օր), որի ընթացքում կարող եք բողոքարկել և ստանալ գումարը: Օրինակ, եթե Դուք չես ստացել պատվերը 55 օրվա ընթացքում, ապա կարող եք նամակ գրել վաճառողին և պահանջել գումարը: Նա կամ պետք է երկարացնի այդ ժամկետը, կամ էլ վերադարձնի ամբողջ գումարը: Սակայն աշխատեք անտեղի բողոքներ չբացել և մի փոքր սպասել: Միջինում մի ամսից ապրանքները հասնում են Հայաստան, սակայն լինում են դեպքեր, երբ առաքումը տևում է մոտ 2 ամիս: Կարող եք օգտվել պատվերների դիրքի հետևելու ֆունկցիայից և հատուկ կոդով տեսնել պատվերի դիրքը:


Վերջում նշեմ, որ ապրանքը ստանալուց հետո պետք է մտնել այդ ապրանքի էջ և հաստատել, որ պատվերը ստացել եք: Վերջում նաև կարող եք գրել Ձեր կարծիքը վաճառողի ու ապրանքի վերաբերյալ: Դե ինչ, ձեզ մնում է միայն կատարել գնումներ և այս գրառման տակ կիսվել կարծիքներով:
LG-ն թողարկելու է Էմոցիաներ ունեցող սմարթֆոն

LG-ն թողարկելու է Էմոցիաներ ունեցող սմարթֆոն

LG ընկերությունը ներկայացրեց AKA կոչվող սմարթֆոնի շատ յուրօրինակ նախագիծ: Սմարթֆոնի հետնամասում տեղադրված են անիմացիոն աչքեր, որոնք մի քանի գործոններից կախված փոխում են իրենց տեսքը: Այսինքն սմարթֆոնը կարող է փոխել իր էմոցիաները (տխրել, ուրախանալ կամ ջղայնանալ) կախված այն բանից, թե ինչ ծրագրեր է բացում օգտատերը, ինչ երգեր է լսում կամ ինչ նամակներ է ստանում: Այս հետաքրքիր սմարթֆոնը վաճառքի կհանվի մի քանի շաբաթից:
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Վահե Ալեքսանյանը
Այս ծրագիրը թույլ է տալիս նկարել մաթեմատիկական հավասարումները և դրանք լուծել ձեր փոխարեն

Այս ծրագիրը թույլ է տալիս նկարել մաթեմատիկական հավասարումները և դրանք լուծել ձեր փոխարեն


MicroBlink ընկերությունը թողարկել է PhotoMath բջջային հավելվածը, որը թույլ է տալիս նկարել մաթեմատիկական հավասարումները և դրանք լուծել ձեր փոխարեն: Դրա համար անհրաժեշտ է ընդամենը սմարթֆոնի տեսախցիկը պահել հավասարման վրա, որից հետո ծրագիրը կսկանավորի այն և ոչ միայն կգտնի ճիշտ պատասխանը, այլ նաև ցույց կտա քայլ առ քայլ լուծումը: Հավելվածը անվճար է և հասանելի է  iOS ու Windows Phone համակարգերի համար: Հավելվածի Անդրոիդ տարբերակը կթողարկվի մի փոքր ուշ:




Տեղեկացնեմ, որ PhotoMath հավելվածը ճանաչում է միայն տպագիր գրված հավասարումները: Տվյալ պահին այն կարող է լուծել հետևյալ մաթեմատիկական գործողությունները՝ գումարում, հանում, բազմապատկում, բաժանում, կոորդինատ, աստիճան, արմատ: Ծրագրով հնարավոր է նաև լուծել պարզ գծային հավասարումներ: Ծրագրի մշակողները խոստանում են, որ հետագայում կթարմացնեն ծրագիրը և այն կներառի նոր ֆունկցիաներ:

Թողարկվեց Windows 10 Technical Preview տարբերակի հերթական տարբերակը: Ինչ փոփոխություններ կան և ինչպես տեղադրել

Թողարկվեց Windows 10 Technical Preview տարբերակի հերթական տարբերակը: Ինչ փոփոխություններ կան և ինչպես տեղադրել


Մոտ երեք շաբաթ առաջ Microsoft-ը թողարկեց Windows 10 օպերացիոն համակարգի Technical Preview տարբերակը, որը հնարավոր է անվճար ներբեռնել և տեղադրել: Երեկ Microsoft-ը թողարկեց արդեն այդ համակարգի թարմացումը, որը ստացել է 9860 համարը, որը կարելի է տեղադրել Windows Update ֆունկցիայի միջոցով (առանձին ISO ֆայլ չի լինի): Windows 10 Technical Preview -ի սկզբնական տարբերակն իր մեջ ներառում էր նոր  «Start» մենյուն, վիրտուալ աշխատասեղանների  ֆունկցիան և Snap գործառույթը, իսկ այս թարմացման մեջ առաջին հայացքից աչքի է ընկնում ծանուցումների նոր ֆունկցիան: Ըստ Microsoft-ի՝ այս թարմացումը ներառում է ավելի քան 7000 փոփոխություններ:



Ինչպես արդեն ասեցի, այս թարմացման ամենակարևոր փոփոխություններից մեկը ծանուցումների կենտրոնի ավելացումն է, որը գտնվվում է էկրանի ներքևի աջ անկյունում: Այս ֆունկցիան նման է Windows Phone 8.1-ում առկա ֆունկցիային: Օգտատերը կարող է ջնջել որոշ ծանուցումներ, կամ միանգամից մաքրել ամբողջ ցանկը: Ընդ որում, ծանուցումները խմբավորվում են ըստ ծրագրերի և դասավորվում են ըստ ժամանակի: Առայժմ չկան ծանուցումների հետ աշխատելու համար նախատեսված լրացուցիչ ֆունկցիաներ, սակայն հետագայում միգուցե դրանք նույնպես հայտնվեն: Օրինակ օգտատերը չի կարող եկած հաղորդագրությանը պատասխանել անմիջապես ծանուցումների կենտրոնից:


Windows 10 Technical Preview-ի այս թարմացման հաջորդ նորույթներից է նաև  Win + Shift + ստեղնաշարի սլաքների միջոցով բացված պատուհանները այլ էկրանների վրա տեղափոխելու ֆունկցիան: Վիրտուալ էկրանների վրա տեղափոխվելու դեպքում այժմ ցուցադրվում է անիմացիա: Նաև կարող եք համակարգչի կարգավորումներում ընտրել թարմացումների ինտենսիվությունը:


Բացի կատարված բարեփոխումներից, այս թարմացումը պարունակում է նաև մի քանի թերություններ: Օրինակ խնդիրներ կարող են առաջանալ Wi-fi կապին կպնելու կամ համակարգիչը քնացնելու ժամանակ: Սակայն Microsoft-ը խոստանում է այս և այլ նմանատիպ խնդիրները լուծել մոտ ապագայում:
«Անահիտ» լիամետրաժ մուլտֆիլմի առաջին պաշտոնական թրեյլերը

«Անահիտ» լիամետրաժ մուլտֆիլմի առաջին պաշտոնական թրեյլերը



«Անահիտ» լիամետրաժ մուլտֆիլմը Ղազարոս Աղայանի առաջին անիմացիոն էկրանավորումն է: Մուլտֆիլմի պրեմիերան կկայանա դեկտեմբերին: Մուլտֆիլմն այժմ գտնվում է հետարտադրական փուլում: Մուլտֆիլմը նկարահանվել է անիմացիայի միջազգային չափանիշներին համապատասխան եւ որակական նոր հարթություն է բերելու հայկական մուլտարտադրություն: «Անահիտ» մուլտֆիլմի հերոսներին հնչյունավորել են Նազենի Հովհաննիսյանը, Խորեն Լեւոնյանը, Ռաֆայել Քոթանջյանը, Շուշան Պետրոսյանը, Հրանտ Թոխատյանը, Դավիթ Բաբայանը, Մկրտիչ Արզումանյանը, Վարդան Զադոյանը:
Թողարկվել է iOS 8.1 թարմացումը

Թողարկվել է iOS 8.1 թարմացումը



Apple ընկերությունը օրեր առաջ ներկայացրեց iOS 8.1 օպերացիոն համակարգը, որտեղ կատարվել են մի շարք փոփոխություններ: Նախևառաջ հասանելի է դարձել Apple Pay ֆունկցիան, որն առայժմ հասանելի է միայն ԱՄՆ-ում: Այդ գործառույթի միջոցով հնարավոր է iPhone 6 կամ iPhone 6 Plus հեռախոսներով կատարել վճարումներ: iOS 8.1-ում ավելացել է նաև Mac OS X Yosemite օպերացիոն համակարգի հետ ինտեֆրման ֆունկցիաներ: Օրինակ կարող եք այդ համակարգում ստանալ զանգեր կամ հաղորդագրություններ: 



iOS 8.1-ի մյուս մեծ փոփոխությունը կապված է լուսանկարների բաժնի հետ: Ավելացվել է նոր iCloud Photo Library ծառայություն, որի միջոցով հնարավոր է լուսանկարները պահպանել ամպային սերվերների վրա և դրանք հասանելի դարձնել այլ սարքերի վրա: Apple-ը նաև վերադարձրել է Camera Roll բաժինը, որը բացակայում էր iOS 8.0 և դրանք հաջորդող համակարգերում:


iOS 8.1-ը կարող եք տեղադրել կամ անմիջապես Ձեր սարքի միջոցով (Settings->General->Software Update), կամ էլ համակարգի վրա տեղադրված iTunes ծրագրի միջոցով:
Android 5.0 համակարգում հայտնաբերվել է թաքնված «Զատկի ձու»

Android 5.0 համակարգում հայտնաբերվել է թաքնված «Զատկի ձու»



Ծրագրեր ու սարքեր մշակողները հաճախ իրենց արտադրանքների մեջ տեղադրում են թաքնված խաղեր կամ անիմացիաներ, որոնք կոչվում են  «Զատկի ձվեր»: Օրինակ uTorrent ծրագրի Help->About uTorrent բաժնում կարող եք ստեղնաշարի վրա սեղմել T տառը և խաղալ դասական Tetris խաղը: Այլ հետաքրքիր «Զատկի ձվեր» կարող եք գնտել այս հոդվածումներում՝ հոդված1, հոդված2:
Android 5.0 Lollipop համակարգում նույնպես հայտնաբերվել է թաքնված «Զատկի ձու»: Այն տեսնելու համար պետք է բացեք Settings բաժինը, այնուհետև About ենթաբաժինը: Բացված էջում պետք է մի քանի անգամ սեղմել Android-ի տարբերակի վրա (5.0): Դրանից հետո էկրանի վրա կտեսնեք Android 5.0-ի տարբերանշան հանդիսացող կոնֆետը: Սեղմեք այդ կոնֆետի վրա մի քանի անգամ և երբ կոնֆետը մեծանա, մի քանի վայրկյան սեղմեք և պահեք այն: Այս գործողություններից հետո կբացվի մի խաղ, որը շատ նման է Flappy Bird խաղին:

Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Էդգար Սարիբեկյանը
Apple-ը ներկայացրեց նոր iPad-ները և մի քանի այլ նորույթներ

Apple-ը ներկայացրեց նոր iPad-ները և մի քանի այլ նորույթներ





Երեկ տեղի ունեցավ Apple ընկերության հերթական համաժողովը, որտեղ ներկայացվեցին մի քանի նոր սարքեր: Այդ համաժողովին նաև տեղեկացվեց, որ մոտակա շաբաթում հասանելի կլինի iOS 8.1 օպերացիոն համակարգի թարմացումը:



Եկեք համառոտ տեսնենք, թե ինչ երեկ ցուցադրեց Apple-ը:

iOS 8.1 օպերացիոն համակարգ
iOS 8.1-ում ավելացվել է OS X Yosemite համակարգի հետ ինտեգրացիան: Այժմ կարող եք համակարգչի վրա ստանալ iPhone-ի վրա եկող զանգերը կամ հաղորդագրությունները: iOS 8.1-ում ավելացվել է նաև ApplePay վճարային համակարգի ներդնումը: Այդ ֆունկցիայից կարող են օգտվել միայն iPhone 6 և iPhone 6 Plus սարքերի տերերը: iOS 8.1-ում Apple-ը վերադարձրել է դասական Camera Roll ծրագիրը, որը բացակայում էր iOS 8-ում: Բացի այդ, հասանելի կլինի նաև iCloud Photo Library ֆունկցիան, որը թույլ է տալիս բոլոր սարքերի վրա գտնվող լուսանկարները պահպանել ամպային ծառայության վրա:



iPad Air 2
iPad Air 2 պլանշետները նախորդ տարբերակից 18%-ով ավելի բարակ, ներառում են TouchID, հասանելի են 3 գույներով և ունեն ավելի բարձր տեխնիկական պարամետրեր:


iPad mini 3
iPad Air 2 պլանշետները համարյա ոչնչով չեն տարբերվում նախորդ տարբերակից: Միայն ավելացվել է նոր գույն, TouchId և 128Գբ մոդել: Սակայն այս նոր մոդելը $100-ով ավելի թանկ է լինելու iPad mini 2-ից:


iMac Retina
Սա նոր համակարգիչն ունի 27 դյույմանոց էկրան՝ 5210х2880 կետերի թողունակությամբ: Apple-ը այս էկրանը անվանում է 5K Retina: Այն պարունակում է 14.7 միլիոն պիկսել (FullHD հեռուստացույցից 7 անգամ շատ և 4K էկրանից 67%-ով շատ): Այս համակարգիչն ունի նաև ավելի հզոր տեխնիկական պարամետրեր:


 Mac mini
Apple-ը ներկայացրեց նոր Mac mini, որը 100$-ով ավելի էժան է և ունի ավելի լավ տեխնիկական պարամետրեր: 


Ներկայացված բոլոր սարքերի տեխնիկական պարամետրերին ու գներին կարող եք ծանոթանալ Apple-ի պաշտոնական կայքում:

Mac OS X Yosemite
Mac OS X Yosemite օպերացիոն համակարգը արդեն հասանելի է բոլորի համար: Այն կարող եք անվճար ներբեռնել App Store-ից: 


Google-ը թողարկեց Android 5.0 Lollipop համակարգը

Google-ը թողարկեց Android 5.0 Lollipop համակարգը


Երկարատև փորձարկումներից հետո Google ընկերությունը վերջապես պաշտոնապես հայտարարեց Android L օպերացիոն համակարգի վերջնական տարբերակի թողարկման մասին: Անդրոիդի այս տարբերակը կոչվում է Android 5.0 Lollipop: Այն տեղադրված է լինելու միանգամից երեք սարքերի վրա՝ Nexus 6, Nexus 9 և Nexus Player: Բացի այդ, մոտակա մի քանի շաբաթների ընթացքում Android 5.0 համակարգը հասանելի կլինի Nexus 4, Nexus 5, Nexus 7 և Nexus 10 սարքերի վրա:



Lollipop համակարգի նկատելի ֆունկցիաները հիմնականում վերաբերում են արտաքին ինտերֆեյսին: Այն ստացել է նոր դիզայն, որը կոչվում է Material Design: Բացի արտաքին փոփոխություններից, Lollipop համակարգում առկա են ավելի քան 5000 նոր API ֆունկցիաներ, որոնք նախատեսված են ծրագրեր մշակողների համար և հնարավորություն են տալիս ստեղծել ավելի ունիվերսալ ու հարուստ ֆունկցիանալով հավելվածներ: 



Lollipop համակարգի նոր հետաքրքիր ֆունկցիաներից է նաև ծանուցումների նոր կարգավորումները, ինչպես նաև էներգիայի պահպանման նոր Battery Saver ռեժիմը և միևնույն սարքի վրա տարբեր օգտատերերի հաշվիների հետ աշխատանքը:

Android 5.0 Lollipop համակարգի թողարկում հանդիսանում է նշանակալի իրադարձություն՝ այն Android համակարգի արտաքին ինտերֆեյսի ամենամեծ թարմացումն է՝ Android 4.0 Ice Cream Sandwich (2011թ.) համակարգից սկսած:
Google ընկերությունը ներկայացրեց Nexus Player նվագարկիչը

Google ընկերությունը ներկայացրեց Nexus Player նվագարկիչը

Nexus 6 սմարթֆոնի և Nexus 9 պլանշետի հետ միաժամանակ Google ընկերությունը ներկայացրեց նաև Nexus Player-ը, որն աշխատելու է Google Android TV պլոտֆորմի հիման վրա: Այն իրենից ներկայացնում է ASUS ընկերության կողմից ստեղծված հեռուստատեսային կոնսոլ:



Nexus Player նվագարկիչը թույլ է տալիս հեռուստացույցի վրա փոխանցել երաժշտություն, ֆիլմեր, և հեռուստաշոուներ: Օգտատերերը կարող են նաև հեռուստացույցի վրա բացել Անդրոիդ համակարգի համար նախատեսված խաղեր և ծրագրեր: Խաղերը կառավարելու համար կարելի է օգտվել ջոյստիկից, սակայն այն վաճառվում է առանձին: Իսկ կոնսոլի կոմպլեկտում ներառված հեռակառավարման վահանակով հնարավոր է կառավարել կոնսոլը և կատարել որոնումներ:



Nexus Player նվագարկիչը ս.թ. հոկտեմբերի 17-ից հասանելի կլինի պատվիրելու համար, իսկ ս.թ. նոյեմբերի 3-ից կհանվի վաճառքի: Սարքը կարժենա $99, իսկ խաղային ջոյստիկը՝ $39:
Google ընկերությունը ներկայացրեց Nexus 9 պլանշետը

Google ընկերությունը ներկայացրեց Nexus 9 պլանշետը


Ինչպես և սպասվում էր, Google ընկերությունը Nexus 6 սմարթֆոնի հետ մեկտեղ ներկայացրեց նաև Nexus 9 պլանշետը, որն արտադրվել է HTC-ի հետ համագործակցության շնորհիվ: Սա առաջին պլանշետն է, որն աշխատում է Android 5.0 Lollipop օպերացիոն համակարգով: Պլանշետը հասանելի է լինելու 3 գույներով:


Պլանշետի չափսերն են՝ 153,68×228,25×7,95 մմ. Wi-Fi տարբերակի դեպքում Nexus 9-ը կշռում է 425 գրամ, իսկ LTE տարբերակը՝ 436 գրամ: Պլանշետի վրա տեղադրված է 8,9 դյույմանոց IPS էկրան՝ 4:3 հարաբերությամբ և 2048×1536 կետերի թողունակությամբ. Էկրանը ծածկված է Gorilla Glass 3 ապակով:
Պլանշետի վրա տեղադրված է NVIDIA Tegra K1 64 բիթանոց պրոցեսոր և 2Գբ օպերատիվ հիշողություն: Հասանելի են պլանշետի երկու տարբերակներ՝ 16 և 32 Գբ ներքին հիշողություններով: Պլանշետի վրա հնարավոր չի տեղադրել microSD հիշողության քարտ: Nexus 9 պլանշետի վրա տեղադրված է 6700 մ/Աժ մարտկոցը, որը բավականացնում է ավելի քան 9.5 ժամ ինտերնետ մտնելու կամ վիդեո նայելու համար:  Nexus 9 պլանշետի առջևի մասում տեղադրված է 2Մպ տեսախցիկ, իսկ հետնամասում՝ 8Մպ:



Ս.թ. հոկտեմբերի 17-ից պլանշետները հնարավոր է պատվիրել Google-ի պաշտոնական կայքից, իսկ ս.թ. նոյեմբերի 3-ից այն կհայտնվի խանութներում: Պլանշետի WI-FI մոդուլով (առանց LTE) 16Գբ տարբերակը կարժենա $399, 32Գբ տարբերակը՝ $479: Իսկ LTE մոդուլով 32Գբ տարբերակը կարժենա $599 (LTE մոդուլով 16 Գբ տարբերակ առայժմ չի լինի):
Google ընկերությունը ներկայացրեց Nexus 6 սմարթֆոնը

Google ընկերությունը ներկայացրեց Nexus 6 սմարթֆոնը


Google ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց Nexus 6 սմարթֆոնը, որի արտադրությամբ զբաղվում է Google-ին պատկանող Motorola ընկերությունը: Սա առաջին սմարթֆոնն է, որն աշխատում է Անդրոիդի նոր տարբերակով (Android 5.0 Lollipop): Այս սմարթֆոնն ունի 5,96 դյույմանոց AMOLED էկրան՝ 2560х1440 կետերի հաճախականությամբ (493 ppi): Սմարթֆոնի վրա տեղադրված է 2,75Գհց հաճախականությամբ աշխատող Qualcomm Snapdragon 805 պրոցեսոր, 3Գբ օպերատիվ հիշողություն և 32/64 Գբ ներքին հիշողություն: Սարքն ունի GSM, WCDMA, LTE, 802.11ac 2×2 (MIMO), Bluetooth 4.1 և NFC մոդուլներ:


Սմարթֆոնի առջևի մասում տեղադրված է 2Մպ տեսախցիկ, իսկ հետնամասում՝ 13 Մպ, որն ունակ է ձայնագրել 4K վիդեոներ:

Nexus 6-ի վրա տեղադրված է 3220 մ/ԱԺ մարտկոց, որը բավականացնում է սմարթֆոնով ավելի քան 24 ժամ աշխատելու համար: Բացի այդ, սմարթֆոնի վրա կիրառված է Motorola-ի տեխնոլոգիան, որը թույլ է տալիս 15 րոպե լիցքավորել հեռախոսը և օգտագործել 6 ժամ:



Nexus 6-ի արտաքին չափսերն են՝ 159,26х82,98х10,06 մմ և կշռում է 184 գրամ: Սմարթֆոնի գնի մասին առայժմ տեղեկություն չկա:


Ինչպես կարգավորել Skype-ի վիդեոզանգերի որակը

Ինչպես կարգավորել Skype-ի վիդեոզանգերի որակը


Skype ծրագրում չկա վիդեոզանգերի որակը կարգավորելու հնարավորություն: Skype-ը ավտոմատ որոշում է վիդեոզանգի որակը՝ կախված համակարգչի և տեսախցիկի տեխնիկական պարամետրերից (օրինակ տեսախցիկը պետք է արտադրված լինի Skype-ի գործընկեր կազմակերպության կողմից): Հատուկ այդ նպատակով ստեղծվել է Force Skype HD փոքր ծրագիրը, որի միջոցով հնարավոր է համակարգչի մեջ տեղադրված Skype-ի յուրաքանչյուր օգտատիրոջ համար կարգավորել վիդեոզանգի որակը:



Ծրագրում հասանելի են հետևյալ որակները՝ HDTV (980×720), 800×600, HQ (640×480): Կարող եք նաև ընտրել Custom Video setting և ինքներդ նշեք վիդեոզանգի չափսերն ու կադերի հաճախականությունը: Եթե ծրագիրը ներբեռնելուց և տեղադրելուց հետո չբացի, ապա տեղադրեք .NET Framework 3.5 SP1 գրադարանը: