Google Pixel սմարթֆոնները արտակարգ իրավիճակներում ավտոմատ վիդեո են ձայնագրում ու տեղադրում համացանցում
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEihribPSsxdlUKxatK6FzcR6odlGz_O8LCCM2HJZ3xqs_no1FTEbeUKB4gjLeHbHqkW1dnihjb418skhE0UfKIQgRmboZYIesOPQonJybDfAAzZXPGKNo6EwWtjXXMItIVEExv9JYZFynKS/w640-h360/pixel-personal-safety-app.jpg)
Google Pixel սմարթֆոններում առկա է «Personal Safety» հավելվածը, որն օրինակ զանգահարում է փրկարար ծառայություններ, երբ հայտնաբերում է վթար: Վերջերս այս ծառայությունում հայտնվել է նոր գործառույթ, որն ակտիվացված լինելու դեպքում ավտոմատ միանում է տեսախցիկի վիդեո ձայնագրությունն արտակարգ իրավիճակների պարագայում: Ձայնագրությունը կարող է տևել մինչև 45 րոպե, եթե իհարկե սմարթֆոնի վրա այդքան ազատ հիշողություն կա:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhMHDDR8ecJdOFVixLA0_y3oeYpGs6iBGSOutQZqAlTEoFxnGCY2rHJ-FYuRM43uadpgJg-AJ4kOD5S6uqWPMA_WRhlafbxvbLOmAzS5t6SRfXJGSEoNR_81ayZJCyOSPk39XeK9OsMVGwq/w560-h640/sP5LLY9e3XLJ.webp)
Հնարավորություն կա նաև կարգավորել այնպես, որպեսզի ձայնագրված վիդեոները միանգամից վերբեռնվել Google-ի ամպային հաշիվ, որոնք այնտեղ պահպանվում են 7 օր: Վիդեոների հղումները ուղարկվում են նախօրոք ընտրված կոնտակտներին:
Այս նոր գործառույթն արդեն հասանելի է Pixel սմարթֆոնների «Personal Safety» հավելվածում: SOS ռեժիմը միացնելու համար պետք է 5 անգամ սեղմել անջատել/միացնելու կոճակը: