Microsoft-ը թողարկել է Windows 11-ի վերջնական տարբերակը: Ինչպես տեղադրել
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiwILTQtzXN4NqT2F34kxQ8ACMU2-t3Jf3fCHL2dqHRSSwA23dlD6CNCQcIFgMpCvu62_owO0zcoTjn-1w6M3LM99SUBNwXK4XA7Np-Gs5wMu5Y8nLqYJWUdNZPOoAyCX1H1Z9LhLBi6BTo/w640-h344/Windows11-Widgets.png)
Ինչպես և նախատեսվում էր, հոկտեմբերի 5-ին Microsoft ընկերությունը հասանելի է դարձրել Windows 11-ի վերջնական տարբերակը, որում ցավոք տեղ չեն գտել որոշ առանցքային ֆունկցիաներ (օրինակ Անդրոիդի հավելվածներ ներբեռնելն ու բացելը): Խոստացված մի շարք գործառույթներ հետագայում աստիճանաբար հասանելի կդառնան: Windows 10-ի օգտատերերը կարող են անվճար թարմացնել և տեղադրել Windows 11-ը: Թարմացումը ավտոմատ հայտնվելու է Windows-ի թարմացումների էկրանին: Սակայն այն կարող է ոչ բոլորի մոտ միանգամից հայտնվել և ոմանց մոտ կարող է ընդհանրապես չհայտնվել, եթե համակարգիչը չի բավարարում Windows 11-ի պայմաններին (պրոցեսոր, TPM մոդուլ և այլն):
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgzUpRsIBmxhCMD-Ybzds_muFwzW05C8PoSpTlRPrixx6mzx1vJhE6HhqAX44COJe9q16W_xNtRb4iisMfQhv2oz6NND2kTg6rh3hyV2_GuGFVoWaCpjyhw5LsfZH1nEN1Iwf43uLRSQX_X/w640-h338/2021-10-05_11-48-21.png)
Եթե ցանկանում եք տեսնել, թե արդյոք Ձեր համակարգիչը բավարարում է պայմաններին, ապա ներբեռնեք և աշխատացրեք PC Health Check App ծրագիրը:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjXVVgjrvbU3rSV7i3LRC0N05iMfcREjvCDfIRKtE-8Wm9-uJJXu5RS8CIz6nmEQkAJGo7798UlXG6MzC2GCfF4i54kMwRzrxD7rMOmZLOgFYqLmwwRX3dbh9GvJO8pDfTq-7AGd82KqtIP/w640-h458/2021-10-05_11-55-05.png)
Նշեմ նաև, որ նույնիսկ որոշ պայմանններին չբավարարելու դեպքում հնարավոր է տեղադրել Windows 11-ը: Օրինակ իմ համակարգչի դեպքում պրոցեսորը չի բավարարում, սակայն Windows Insider Program-ի շրջանակներում կատարվել էր փորձնական տարբերակների թարմացումը դեռևս ամիսներ առաջ: Բացի այդ, համացանցում կան բազմաթիվ ուղեցույցներ, թե ինչպես շրջանցել օրինակ TPM մոդուլի պահանջը:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiA0NyfHBsZt58pdbqTUKi2wxVEpjm8gEtE9kbMK6X_uMMHM0hPs5VKrCXR9q47wi1C_brmCWFDFHnZR1cYneOfEGJzDvc-7-BDpjiTR2ElFaXkXyV8aSsC7CoHtEefU41XucQLu3oekwLH/w640-h412/2021-10-05_11-50-24.png)
Եթե չեք ցանկանում սպասել, թե երբ թարմացումը հասանելի կդառնա Ձեր Windows 10-ի թարմացումների էջում, ապա կարող եք ներբեռնել Windows 11 Installation Assistant պաշտոնական ծրագիրը և դրա միջոցով միանգամից տեղադրել Windows 11-ը: Microsoft-ի պաշտոնական կայքում այս պահին հասանելի է նաև Windows 11-ի ISO ֆայլը, որը կարող եք ներբեռնել և ձայնագրել USB կրիչի կամ սկավառակի վրա: Նշեմ նաև, որ եթե նախկինում գրանցված էիք Insider Program-ին ու ստացել էիք փորձնական թարմացումները, ապա կարող եք անջատել այդ ծրագիրը և տեղադրել վերջնական տարբերակը: Կարող եք նաև շարունակել մնալ Insider Program-ի բաժանորդ և շարունակել օգտվել փորձնական թարմացումներից: