Նվիրիր TECH կրթություն Արցախի երիտասարդներին
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhH_ZElfV-zTOv6tpWCyAlAG1CpfMXqvqf957R4afXNXUG99-9FHzr8Rkrgcoxe5Aa6bzo3oniBuX8fB8lOXkhWI4li9f6WwM9w4YKMrNQvQFP5NzMDBbiQWp2z__a7HHgZpsSjrQlPHbCo/w546-h640/Techno_Email-10.jpg)
ՀԻՄԱ է ճիշտ ժամանակը Արցախի գյուղերում բնակվող երիտասարդներին աջակցելու համար:
Նրանք լքում են իրենց հայրենի գյուղերը, որովհետև չեն տեսնում այնտեղ կրթության և զբաղվածության հնարավորություններ։ «ԵՍ» կրթական ծրագիրը այս խնդրի լուծմանը նպաստող նախաձեռնություններից է։
Ծրագրի դասընթացներից օգտվում է գյուղերում բնակվող 13-18 տարեկան պատանիների գրեթե կեսը։ Նրանք ձեռք են բերում կարևոր ՏՏ հմտություններ և սովորում են գործնականում կիրառել դրանք: Բարձր առաջադիմությամբ ուսանողները հնարավորություն են ստանում ստեղծելու իրենց ստարտափերը և պատվերներ ստանալ տեղական և միջազգային ընկերություններից անմիջապես իրենց գյուղերից։
Դրամահավաքային արշավի նպատակը
Արշավի նպատակն է 3 ամսվա ընթացքում (հոկտեմբեր-դեկտեմբեր) հավաքել 141 000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար՝ Արցախի Մարտունու շրջանի պատանիների համար նախատեսված մինի-տեխնոպարկի շենքի հիմնանորոգման համար։ Շենքը «ԵՍ» կրթական հիմնադրամին անհատույց տրամադրել է Հաղորտի գյուղի համայնքապետարանը։ Վերանորոգումից հետո ծրագրի շահառուների ընդհանուր թիվը կկազմի 280, ինչը 350%-ով կգերազանցի ներկայիս ուսանողների թիվը:
Ինչպես կարող եք աջակցել
Դուք կարող եք նվիրել TECH կրթություն և ավելի լավ ապագա Արցախի պատանիներին՝
- տարածելով դրամահավաքային արշավին նվիրված կայքէջն ու սոց. մեդիա հարթակներ (ֆեյսբուքյան էջը, ինստագրամյան էջը), թիմակիցների, ընկերների և գործընկերների շրջանում
-կատարելով հանգանակություններ հոկտեմբերի 11-ից՝ արշավի մեկնարկից օրվանից։