Ներկայացվեցին Redmi Note 11, Note 11 Pro և Note 11Pro+ սմարթֆոնները

Ամսաթիվ

Redmi Note 11 սմարթֆոնն աշխատում է Mediatek Dimensity 810 պրոցեսորով: Սմարթֆոնն ունի 6,6 դյույմանոց IPS էկրան (FHD+, 50/60/90 Հց): Օպերատիվ հիշողությունը 4/6/8 ԳԲ, ներքին հիշողությունը՝ 128/256 ԳԲ: 

Սմարթֆոնի մարտկոցը 5000 մԱժ է, որը լիցքավորվում է 33 Վտ հզորությամբ: Սմարթֆոնի տեսախցիկը բաղկացած է 2 մոդուլներից՝ 50 Մպ (հիմնական) և 8 Մպ (լայնանկյուն): Սմարթֆոնի առջևի տեսախցիկը 16Մպ է: 

Սմարթֆոնի մատնահետքի սկաները տեղադրված է կողքի անջատման/միացման կոճակի մեջ: Սմարթֆոնը չունի MicroSD քարտ տեղադրելու հնարավորություն: Սմարթֆոնն ունի ականջակալներ միացնելու համար 3.5 մմ բնիկ, ստերեո դինամիկները և ինֆրակարմիր սենսոր: 

Սմարթֆոնն ունի USB Type-C, Wi-Fi 6, Bluetooth 5.0, GPS, LTE, 5G, NFC մոդուլներ: Սմարթֆոնը ջրից և փոշուց պաշտպանված է IP53 ստանդարտով: Սմարթֆոնի բազային մոդելի գինը $187 է:

Redmi Note 11 Pro սմարթֆոնն աշխատում է Mediatek Dimensity 920 պրոցեսորով: Սմարթֆոնն ունի 6,67 դյույմանոց AMOLED էկրան (FHD+, 120 Հց, HDR10+, Gorilla Glass 5): Օպերատիվ հիշողությունը 6/8 ԳԲ, ներքին հիշողությունը՝ 128/256 ԳԲ: 

Սմարթֆոնի մարտկոցը 5160 մԱժ է, որը լիցքավորվում է 67 Վտ հզորությամբ: Սմարթֆոնի տեսախցիկը բաղկացած է 3 մոդուլներից՝ 108 Մպ Samsung HM2 (հիմնական), 8 Մպ (լայնանկյուն) և 2Մպ (խորության մոդուլ): Սմարթֆոնի առջևի տեսախցիկը 16Մպ է: 

Սմարթֆոնի մատնահետքի սկաները տեղադրված է կողքի անջատման/միացման կոճակի մեջ: Սմարթֆոնը ունի MicroSD քարտ տեղադրելու հնարավորություն: Սմարթֆոնն ունիականջակալներ միացնելու համար 3.5 մմ բնիկ, JBL ստերեո դինամիկները և ինֆրակարմիր սենսոր: 

Սմարթֆոնն ունի USB Type-C, Wi-Fi 6, Bluetooth 5.2, GPS, LTE, 5G, NFC մոդուլներ: Սմարթֆոնը ջրից և փոշուց պաշտպանված է IP53 ստանդարտով: Սմարթֆոնի բազային մոդելի գինը $250 է:

Redmi Note 11 Pro+ սմարթֆոնը Pro տարբերակից տարբերվում է միայն մարտկոցով և լիցքավորման հզորությամբ: Pro+ մոդուլում տեղադրված է 4500 մԱժ մարտկոց, սակայն այն լիցքավորվում է 120 Վտ հզորությամբ: Լիցքավորման համապատասխան ադապտերը տուփի մեջ է: 

0-ից 100% սմարթֆոնը լիցքավորվում է 15 րոպեում: Սմարթֆոնը հովացվում է հեղուկային տեխնոլոգիայով:  Սմարթֆոնի բազային մոդելի գինը $300 է:


Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն