Հատուկ Հայաստանի օգտատերերի համար Viber-ը թողարկել է ազգային տարազով «դիմակներ»
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiVnJIK0H_G71Ma98BU2b09hpCXl6wpULczuH_zaCfoiV3ZLa9HmqN7Z5MuozhzVuugkQiMwYlQIa17QehwAjSSa3N7Qug6m3LD-C1Bfy6rY1g4W4Z5d5hE6oG-nQIx2TwrAHcrRAoalGE_/w640-h320/Viber_visual_1.png)
Rakuten Viber-ը Հայաստանի օգտատերերի համար գործարկում է լրացված իրականության (AR) դիմակներ Viber մեսենջերում: AR ֆիլտրերն ու դիմակները ստեղծված են Snap Inc տեխնոլոգիայով, որը AR դիմակների համաշխարհային առաջատարն է և Snapchat հավելվածի մշակողը: Նոր դիմակները թույլ կտան լուսանկարել և տեսանկարահանել լրացված իրականության էֆեկտով, դրանք ուղարկել ընկերներին և ընտանիքի անդամներին անմիջապես Viber մեսենջերով կամ պահել դրանք բջջային սարքերում:
Նոր գործառույթը շփումը, սելֆիներն ու տեսահաղորդագրությունները կդարձնի էլ ավելի հետաքրքիր և օգտատերերին ստեղծագործելու ավելի մեծ հնարավորություններ կընձեռի:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgzuTFs90-wAfsMXFCE6bPCP3HtNpUih6hAJplBHn76fxoJ4e2k4w23Ub-Gbt-TPLORynKCpuxz9ZW_iDhXATq30uRyHCNVfWWl6eayYM31AiEg3PHSNiLjw__UipilekZIbNXX6belyRqn/w640-h320/Viber_visual_2.png)
AR դիմակները արձագանքում են մարդու դիմախաղերին. լուսանկարներ և տեսանյութեր նկարելիս կարող եք ժպտալ կամ աչքով անել, իսկ դիմակը կկրկնի դեմքի շարժումները:
Viber-ում արդեն հասանելի են բազմազան էֆեկտներով տասնյակ AR դիմակներ` կենդանիների դիմակներ, գեղեցկություն, ընդլայնված իրականության ֆիլտրեր: Հատուկ Հայաստանի օգտատերերի համար Viber-ը թողարկել է ազգային տարազի տարրերով դիմակներ: Մինչև տարեվերջ մեսենջերում կհայտնվեն հարյուրավոր նոր ֆիլտրեր և դիմակներ:
Բացի զվարճալի AR դիմակներից և ֆիլտրերից, Viber-ում հայտնվել են մի շարք այլ օգտակար և հետաքրքիր հնարավորություններ, ներառյալ ընդլայնված իրականության տեխնոլոգիաները, որոնք փոխակերպում են շրջակա միջավայրը սմարթֆոնի էկրանին, դիմահարդարման գործիքակազմով և սանրվածքներով հարուստ գեղեցկության ֆիլտրերը։ Շուտով կհայտնվեն նաև հարմարեցված Bitmoji ավատարները:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiiRp_rtEJ4hifnwU63ylYpfNmxE5xatUIrhgbmgQHbc8QWX8NbgjcXUxGYjLJGRY2PjcTy5zcGUaCvhWNJJRPxTUvToYnwd7cqKDZ98MUTw0gyBWGmGpFdB9U4Wa0pyk0sclqN-fFU28WL/w640-h490/Viber_visual_3.png)
«Ընդլայնված իրականության դիմակների հայտնվելը մեզ համար տրամաբանական քայլ էր: Սա հաղորդակցության էվոլյուցիայի մի տեսակ է. նախ ինտերնետի օգտվողները շփվում էին սմայլիկների միջոցով, այնուհետև հայտնվեցին սթիքերները, էմոջիները և գիֆեր ստեղծելու հնարավորությունը, իսկ այժմ՝ AR դիմակները: Viber-ի և Snap-ի միջև համագործակցությունը մեր ընկերությունների համար դարձել է երկար սպասված իրադարձություն: Այժմ ամբողջ աշխարհում, այդ թվում և Հայաստանում, օգտվողները կկարողանան դիվերսիֆիկացնել վիրտուալ հաղորդակցությունը՝ ընդլայնված իրականության տեխնոլոգիաների շնորհիվ, կրեատիվ սելֆիներ անել և այլն: Մենք անհամբերությամբ սպասում ենք բովանդակությանը, որը կհայտնվի նոր գործիքների շնորհիվ»,- ասել է ԱՊՀ երկրներում Rakuten Viber-ի բիզնեսի զարգացման գծով ավագ տնօրեն Աննա Միգալը: