Ներկայացվեց GTA Trilogy խաղը, որը ներառում է հին GTA խաղերի թարմացված տարբերակները

Ամսաթիվ

Rockstar ընկերությունը ներկայացրեց GTA Trilogy խաղը, որի ամբողջական անվանումն է՝ Grand Theft Auto: The Trilogy — The Definitive Edition: Հավաքածուն ներառելու է Grand Theft Auto III, Vice City և San Andreas խաղերի թարմացված տարբերակները: Շուտով այդ խաղերի հին տարբերակները կջնջվեն թվային խանութներից: 


Հին խաղերի թարմացված տարբերակները ներառելու են գրաֆիկական և գեյմփլեյին վերաբերող փոփոխություններ: GTA Trilogy-ն այս տարի հասանելի կլինի PC, PS4, PS5, Xbox One, Xbox Series, Nintendo Switch պլատֆորմերի համար, իսկ iOS և Android համակարգերի վրա հասանելի կլինի մյուս տարի:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն