Tesla ընկերության կապիտալիզացիան առաջին անգամ անցավ 1 տրիլիոն դոլարի շեմը
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgTV6WxPOrJrDx3NnegtSfkgYxQ4P4jGtMI4UQ1eXpO_9mxTBlV6nvEdR_-JCl649FinB4GHVHHMnSWgqdejPyZ3ouwsXES_StKIg3COHp3vHLuXDI1r5R4FcEJUVn3OBNYrdOkiB2Kq8x4/w640-h334/Blog-Post-Size.jpg)
Tesla ընկերության կապիտալիզացիան պատմության մեջ առաջին անգամ անցավ 1 տրիլիոն դոլարի շեմը: Նախկինում այդ շեմը հաջողվել էր հաղթահարել 6 ընկերությունների, որոնցից միայն PetroChina-ն է, որ տեղեկատվական տեխնոլոգիայի ոլորտից չի:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEh2KH2kcVJlGXKCkFYtTU8G60freiEXTgvgMQXpf5ziH9v5BLtPLZxAm_p9fIA2ZMXzwU6R5PKv9WLKrQMVry2KToKaPOjNK7KhpLww2Ptk-e2nWhAIYtDdndMynj_Cawl4kDC-qkVUW46F/w640-h286/2021-10-26_15-32-01.png)
Նշված շեմը հաղթահարել են նաև Apple, Microsoft, Amazon, Facebook և Google (Alphabet) ընկերությունները: Հիշեցնեմ, որ Apple և Microsoft ընկերությունների կապիտալիզացիան հաղթահարել է նաև 2 տրիլիոն դոլարի շեմը:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhQbtiVxkUtwVshGhd-T5_Fgxm5rOHEQ2d8tE_WSVrVf75uJdbc6RXnYvT7CrndCSbQoIdPA7pUS8yaSu-OGLxJmxyryS5dTnNWHLBbD2T-yT5-SuP2I3dgXa4wR6TM5bbMfG-hIxmXSoik/w640-h380/2021-10-26_15-37-46.png)
Տվյալ պահին Tesla-ի մեկ ակցիայի գինը 1024 դոլար է: Գների աճի վրա հավանաբար ազդել է այն փաստը, որ ավտովարձույթով զբազվող Hertz ընկերությունը հայտնել է 100 հազար Tesla էլեկտրական մեքենա գնելու մասին: Tesla Model 3-ը սեպտեմբերին Եվրոպայում ամենաշատ վաճառված ավտոմեքենան է: Իլոն Մասկի կարողությունը նույնպես շատացել է և նա տվյալ պահին համարվում է աշխարհի ամենահարուստ մարդը: