Բարձրանալ վերև
Փնտրվում է...
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Դիտեք հայկական և արտասահմանյան հեռուստատեսային ալիքներն օնլայն
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի երթուղիների ուղեցույց Անդրոիդ համակարգի համար

Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի երթուղիների ուղեցույց Անդրոիդ համակարգի համար


Անդրոիդ համակարգի համար նախատեսված "Yerevan Routes" հավելվածի միջոցով Դուք կարող եք ստանալ տեղեկատվություն Երևան քաղաքի բոլոր հասարակական տրանսպորտային միջոցների երթուղիների մասին: Հնարավորություն կա նաև տեսնել Ձեր գտնվելու վայրով անցնող տրանսպորտների ցանկը, ինչպես նաև նշել որևէ փողոց և տեսնել այդ փողոցով անցնող երթուղային տրանսպորտների համարները: Ծրագրում կա նաև ինտերակտիվ քարտեզ, որի վրա կարող եք տեսնել երթուղիների հետագծերը: 



Անշուշտ շատ օգտակար հավելված է, սակայն հաշվի առեք, որ Երևանի հասարական տրանսպորտի երթուղիները հաճախ փոխվում են, որի պատճառով այս ծրագրում ներկայացված տվյալները երբեմն ճիշտ չեն: Կարծում եմ դա ժամանակի հարց է և նախագծողները կկարողանան հավելվածի սխալվելու հնարավորությունը հասցնել նվազագույնի:


Google+ ցանցում այժմ հնարավոր է ունենալ անհատական հասցեներ

Google+ ցանցում այժմ հնարավոր է ունենալ անհատական հասցեներ



Նախկինում Google+ սոցիալական ցանցը մի հայտնի մարդկանց և ապրանքանիշերին էր թույլ տալիս փոխել իրենց պրոֆիլների անհատական հասցեները: Այժմ այդ ֆունկցիան աստիճանաբար հասանելի է դառնում բոլոր օգտատերերի համար: Անհատական հասցե ունենալու համար Ձեր պրոֆիլը պետք է բավարարի հետևյալ երեք պայմաններին՝

1. Պետք է ունենաք 10-ից ավելի հետևորդ:
2. Պետք է ունենաք իրական պրոֆիլի նկար:
3. Պրոֆիլի բացելուց հետո պետք է անցած լինի 30 օր:


Եթե Ձեր պրոֆիլը բավարարում է այս պայմաններին, ապա շուտով կստանաք հաղորդագրություն էլ. փոստի վրա, կամ անմիջապես Google+ ցանցում: Այդ հաղորդագրության մեջ սեղմելով Get URL կոճակը կարող եք փոխել Ձեր պրոֆիլի հասցեն:




Google-ը թողարկել է ցանցային հարձակումների ինտերակտիվ քարտեզ

Google-ը թողարկել է ցանցային հարձակումների ինտերակտիվ քարտեզ



Google ընկերությունը թողարկել է Digital Attack Map ծառայությունը, որի վրա իրական ժամանակում պատկերված են  տվյալ պահին աշխարհում տեղի ունեցող ամենախոշոր կիբեռ հարձակումները: Քարտեզի վրա ցուցադրվում են DDoS հարձակումները, որոնք նախատեսված են սերվիսների կամ կայքերի աշխատանքները խափանելու համար: Քարտեզը ցույց է տալիս հարձակման աղբյուրը և թիրախը (եթե հայտնի են), հզորությունը, տևողությունը և այլ տվյալներ:


Քարտեզի ամբողջական տարբերակը կարող եք տեսնել այստեղ
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Իսկանդարյան Հարութը
Yandex-ի նկարների որոնման էջում հայտնվել է օգտակար ֆունկցիա, որը կոչվում է «Серии»

Yandex-ի նկարների որոնման էջում հայտնվել է օգտակար ֆունկցիա, որը կոչվում է «Серии»



Ռուսական Yandex որոնողական համակարգի նկարների որոնման բաժնում հայտնվել է նոր բաժին, որը կոչվում է «Серии»: Այս ֆունկցիան լրացնում է վերջերս Yandex-ում հայտնված միանման նկարների որոնման գործառույթը: Այս նոր ֆունկցիան թույլ է տալիս գտնել հաջորդական լուսանկարներ: Այսինքն արտաքնապես իրարից քիչ տարբերվող լուսանկարները համախմբվում են և ցուցադրվում միասին: Ըստ Yandex-ի ներկայացուցիչների խոսքերի, այս նոր ֆունկցիայի միջոցով հնարավոր կլինի հեշտ գտնել քայլ-առ-քայլ կատարվող գործողությունների պատկերները: Նմանատիպ որոնումները Yandex-ում քիչ չեն և կազմում են որոնվող արտահայտությունների 9%-ը: 

коса рыбий хвост по шагам

«Серии» գործառույթի հիմքում ընկած է մի մեխանիզմ, որը հավաքում է միանման նկարները, որտեղ պատկերված են միանման պատկերներ, սակայն դրանք նկարված են տարբեր անկյան տակ կամ տարբերվում են գույներով: Եթե Yandex-ը գտնում է այդպիսի 4 լուսանկար, ապա դրանք միասին կազմում են հաջորդականություն և տեղադրվում Yandex-ի նկարների որոնման արդյունքների էջի վրա: Այս նոր ֆունկցիան տեսնելու համար Yandex-ում որոնեք հետևյալ բովանդակությամբ լուսանկարներ՝ коса рыбий хвост по шагам, կամ սեղմեք այստեղ:
Ինչպես հեռակա կարգով տեսնել և կառավարել uTorrent կլիենտը

Ինչպես հեռակա կարգով տեսնել և կառավարել uTorrent կլիենտը



uTorrent ծրագիրը հանդիսանում է Torrent ֆայլեր ներբեռնելու համար նախատեսված լավագույն ծրագրերից մեկը և տեղադրված է բազմաթիվ մարդիկ ֆիլմեր, խաղեր կամ այլ ֆայլեր ներբեռնում են հենց այս ծրագրի միջոցով: Այսօր կանդրադառնանք այս ծրագրի մի շատ օգտակար, բայց քիչ հայտնի ֆունկցիայի, որի միջոցով հնարավոր է ցանկացած հեռավորության վրա գտնվող այլ համակարգչով տեսնել և կարգավորել  uTorrent կլիենտը:

1.Բացեք uTorrent ծրագիրը:
2.Սեղմեք Options->Preferences կամ կամ սեղմեք Ctrl+P


3.Ձախ կողմում ընտրեք Remote բաժինը
4.Ընտրեք Enable uTorrent Remote Access
5.Գրեք ցանկացած անուն և գաղտնաբառ
6.Հաստատեք փոփոխությունները և փակեք պատոււհանը


Այսքանով կարգավորումների փուլն ավարտված է: Այժմ հեռավորության վրա գտնվող և ինտերնետին միացած ցանկացած համակարգչով կարող եք բացել http://remote.utorrent.com կայքը, գրել 5-րդ քայլում գրված օգտանունն ու գաղտնաբառը և տեսնել կամ կառավարել Ձեր հիմնական համակարգչի վրա տեղադրված uTorrent կլիենտը:


Արդյո՞ք iOS 7-ի դիզայնը ստեղծվել է Microsoft Word-ով

Արդյո՞ք iOS 7-ի դիզայնը ստեղծվել է Microsoft Word-ով

Թողարկվելուց մեկ օր անց Apple-ի նոր օպերացիոն համակարգը տեղադրվել է 5.5% Apple համակարգիչների վրա

Թողարկվելուց մեկ օր անց Apple-ի նոր օպերացիոն համակարգը տեղադրվել է 5.5% Apple համակարգիչների վրա


Օրեր առաջ Apple ընկերությունը ներկայացրեց OS X Mavericks օպերացիոն համակարգը: Այս նոր համակարգի գլխավոր առանձնահատկություններից է այն փաստը, որ այն հասանելի է անվճար: Սա պատմության մեջ առաջին դեպքն է, որ Apple-ը անվճար տարածում է իր օպերացիոն համակարգը: Նոր օպերացիոն համակարգը հնարավոր է անվճար ներբեռնել Mac App Store-ից: OS X Mavericks-ում տեղ գտած նորությունների ու փոփոխությունների մասին կարող եք կարդալ այստեղ:


Ըստ Chitika Insights ընկերության կողմից կատարված վերլուծության արդյունքների, OS X Mavericks օպերացիոն համակարգի թողարկումից մի օր անց Apple նոթբուքների և համակարգիչների օգտատերերի 5.5%-ն արդեն իրենց համակարգիչներում տեղադրել են այս համակարգը: Սա համարյա 3.5 անգամ ավելի շատ է, քան տեղադրվել էր OS X Mountain Lion համակարգն այն թողարկելուց մեկ օր անց (1.6%):  Հիշեցնեմ, որ OS X Mountain Lion օպերացիոն համակարգը հնարավոր էր ձեռք բերել 19.99$-ով, իսկ OS X Mavericks-ը՝ անվճար:

Բացահայտում - Երվանդ Ենգիբարյան (հատուկ թողարկում)

Բացահայտում - Երվանդ Ենգիբարյան (հատուկ թողարկում)


Բացահայտում հաղորդաշարն այսուհետ կանդրադառնա ցանկացած թեմայի և փաստի: Այսինքն այս հաղորդման շրջանակներում պարտադիր չի, որ ինչ-որ դեպքեր կամ առեղծվածներ բացահայտվեն: Այն իր մեջ կներառի տեղեկություններ, որոնցից յուրաքանչյուրն ամեն մեկի համար կարող է նորություն լինել: Այս անգամ Բացահայտում հաղորդումն արդրադառնում է վերջերս ավտովթարի հետևանքով վախճանված սիրված հայ դերասան Երվանդ Ենգիբարյանին: 

LG-ն պաշտոնապես ներկայացրեց G Flex ճկված սմարթֆոնը

LG-ն պաշտոնապես ներկայացրեց G Flex ճկված սմարթֆոնը


LG ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց G Flex ճկված սմարթֆոնը: G Flex-ում տեղադրված է ճկուն OLED էկրան: Այն տեղադրված է հորիզոնական առանցքի շուրջ ճկված կորպուսի մեջ (hիշեցնեմ, որ վերջերս նմանատիպ սմարթֆոն էր ներկայացրել նաև Samsung ընկերությունը, սակայն այն դեպքում էկրանը ճկված էր ուղղահայաց առանցքի շուրջ): Էկրանի անկյունագիծը 6 դյույմ է և ունի HD 720p թողունակություն: Սմարթֆոնի հիմքում ընկած է 4 միջուկանի Snapdragon 800 պրոցեսոր, 2 GB օպերատիվ հիշողություն, 13 մեգապիկսելանոց տեսախցիկ:


Ըստ LG ընկերության ներկայացուցիչների խոսքերի, սմարթֆոնի ճկվածությունը կարելի է օգտագործել մի շարք գործողություններում (կատարել զանգեր, տեսնել վիդեոֆայլեր և կատարել մի շարք գործողություններ անմիջապես արգելափակման էկրանի վրա: Հաղորդվում է նաև, որ G Flex սմարթֆոնն ունի ինքնավերականգնվող կորպուս: Հեռախոսի հետևի մասը ծածկված է հատուկ պաշտպանիչ շերտով, որը վերացնում է վնասվածքները մի քանի վայրկյանի ընթացքում: Այս նոր սմարթֆոնի գնի մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում:
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Կոստյա Մանուչարյանը
Microsoft-ը նվազեցնում է Surface Pro պլանշետերի գները 100 դոլարով

Microsoft-ը նվազեցնում է Surface Pro պլանշետերի գները 100 դոլարով


Microsoft ընկերությունը նվազեցրել է  Surface Pro պլանշետներիի գները 100 դոլարով: Հիշեցնեմ, որ ս.թ. օգոստոսին Micorosft-ն արդեն մի անգամ նվազեցրել էր այդ պլանշետի գինը, իսկ ս.թ. հուլիսին նվազեցվել էր նաև Surface RT պլանշետի գինը (որն այժմ կոչվում է պարզապես Surface): Գների նվազումից հետո Surface Pro-ի 64 Գբ մոդելն  արժի 699$, 128 Գբ մոդելը՝ 799$, իսկ 256Գբ մոդելը՝ 999$: Surface Pro պլանշետները այս իջեցված գներով վաճառվելու են մինչև ս.թ. դեկտեմբերի 31-ը: Հավանաբար Microsoft-ի պահեստներում դեռ մնացել են մեծ թվով Surface Pro պլանշետներ, որոնք չի հաջողվել վաճառել վերջերս ներկայացված Surface Pro 2 պլանշետից առաջ:
Firefox OS-ով աշխատող առաջին LG հեռախոսը

Firefox OS-ով աշխատող առաջին LG հեռախոսը



LG ընկերությունը թողարկեց Firefox OS-ով աշխատող իր առաջին սմարթֆոնը: Այս նորույթը ստացել է Fireweb անվանումը: Ներկայացված մոդելն ունի 4 դյույմանոց սենսորային էկրան և 1 ԳՀց հաճախականությամբ աշխատող Qualcomm պրոցեսոր: Սմարթֆոնի ներքին հիշողությունը 4 ԳԲ է: Հնարավորություն կա նաև տեղադրել հիշողության քարտեր: Սմարթֆոնը ունի 5 մեգապիկսելանոց տեսախցիկ, ինչպես նաև Wi-Fi և Bluetooth մոդուլներ:


Fireweb-ի մեջ տեղադրված են մի քանի ստանդարտ ծրագրեր ու խաղեր: Հնարավորություն կա նաև Firefox Marketplace-ից ներբեռնել նոր հավելվածներ կամ անմիջապես օգտվել վեբ ծրագրերից: Սմարֆոնի նախնական գինը մոտ 207 դոլար է, իսկ օպերատորին բաժանորդագրվելու դեպքում՝ 59$:

Հիշեցնեմ, որ Firefox OS օպերացիոն համակարգը կարող եք փորձել նաև համակարչգի վրա՝ տեղադրելով Firefox OS Simulator (կարդացեք այստեղ):
Youtube-ի վիդեոբեռնման գաղնիքը բացահայտված է

Youtube-ի վիդեոբեռնման գաղնիքը բացահայտված է


Ֆրանսիացի նկարիչ Vincent Broquaire-ը ստեղծել է մի կրեատիվ կարճատև անիմացիա, որը «բացահայտում է», թե ինչպես է աշխատում Youtube-ի վիդեոբեռնման պրոցեսը: Այժմ մենք գիտենք, թե ինչու են Youtube-ի վիդեոները երբեմն դանդաղ բեռնվում  :
Apple-ը ներկայացրեց 2-րդ սերնդի iPad mini-ն

Apple-ը ներկայացրեց 2-րդ սերնդի iPad mini-ն

Հոկտեմբերի 22-ին Apple ընկերությունը 5-րդ սերնդի նոր iPad-ից բացի ներկայացրեց նաև 2-րդ սերնդի iPad mini պլանշետը, որը կոչվում է iPad mini with Retina display: Անվանումից արդեն պարզ է դառնում, որ այս նոր պլանշետի էկրանը 7.9 դյույմանոց Retina է՝ 2048x1536 պիկսելների թողունակությամբ (iPad mini-ում 1024x768 է):  iPad mini with Retina display պլանշետում տեղադրված է 64 բիթանոց 2 միջուկանի A7 պրոցեսոր (iPad mini-ում A5 պրոցեսոր է) և M7 ենթապրոցեսոր: Նոր iPad mini-ն մի փոքր ավելի թեթև է ու ավելի բարակ: Ինչպես նոր iPad Air պլանշետը, iPad Mini 2 պլանշետը նույնպես ունի MIMO տեխնոլոգիայով աշխատող երկու Wi-Fi անտենա: iPad mini Retina-ի վաճառքը կսկսվի մի քանի շաբաթից և կարժենա 399$ -ից սկսած գնով:



Փաստորեն iPad Mini Retina-ն տեխնիկական բնութագրերով ու արտաքնապես շատ նման է նոր iPad Air պլանշետին: Կարելի է ասել, որ այս երկու պլանշետները տարբերվում են միայն չափսերով ու գնով:
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Էդմոն Խաչատրյանը
Apple-ը ներկայացրեց 5-րդ սերնդի iPad-ը, որը կոչվում է iPad Air

Apple-ը ներկայացրեց 5-րդ սերնդի iPad-ը, որը կոչվում է iPad Air

Apple ընկերությունը ներկայացրեց 5-րդ սերնդի iPad-ը, որը կոչվում է iPad Air: Նշեմ, որ iPad-ների պատմության մեջ սա առաջին դեպքն է, որ կոնկրետ մոդելին հատուկ անուն է տրվում: Այս նոր iPad-ը տեխնիկական և արտաքին բնութագրերով այքան էլ շատ չի տարբերվում նախկին iPad-ից, բայց կան մի քանի առանցքային փոփոխություններ, որոնց այսօր կանդրադառնանք: 


Արտաքին դիզայն և քաշ
iPad Air-ը նախորդ տարբեակի հետ համեմատած ավելի թեթև է ու բարակ: iPad Air-ի քաշը 453 գրամ է (LTE մոդուլով տարբերակի դեպքում՝ 478 գրամ), իսկ 4-րդ սերնդի iPad-ինը՝ 662 գրամ է: iPad Air-ը 2 մմ-ով ավելի բարակ է նախորդ տարբերակից:  Ըստ Apple-ի ներկայացուցիչների խոսքերի, նոր պլանշետի քաշը և հաստությունը փոքրացնելու համար նրանք ստիպված փոխել են պլանշետի գրեթե բոլոր ներքին կոմպոնենտները: Արտաքնապես iPad Air-ը նման է iPad Mini պլանշետին:


Պրոցեսոր
iPad Air-ում տեղադրված է վերջերս ներկայացված iPhone 5S սմարֆոնի պրոցեսորը՝ 2 միջուկով 64 բիթանոց A7 պրոցեսոր, որն աշխատում է 1.3 Ghz հաճախականությամբ: iPad Air-ը ներառում է նաև M7 նոր ենթապրոցեսոր, որը պատասխանատու է ակսելերոմետրի, գիրոսկոպի և կողմնացույցի համար: Այս նոր պրոցեսորը 2 անգամ ավելի արագ է աշխատում նախորդ տարբերակի հետ համեմատած:



Wi-Fi
Այս նոր պլանշետում տեղադրված է 2 Wi-Fi անտենա և աշխատում է MIMO տեխնոլոգիայով (Multiple Input/Multiple Output), ինչը թույլ է տալիս օգտվել Wi-Fi կապից երկու անգամ ավելի արագ:


Հետաքրքիր է նաև այն փաստը, որ Apple-ը վաճառքի մեջ պահում է iPad 2-ը, բայց այլևս չի վաճառելու 4-րդ սերնդի iPad: iPad Air-ը վաճառքի կհանվի ս.թ. նոյեմբերի 1-ից և կարժենա 499$ -ից սկսած:


Ներքևի լուսանկարում կարող եք տեսնել 4-րդ սերնդի iPad-ի և iPad Air-ի տեխնիկական բնութագրերի համեմատությունը՝



Ինտերնետում առցանց առևտուր անելու համար նախատեսված հայկական նախագիծ: Crossroad.com

Ինտերնետում առցանց առևտուր անելու համար նախատեսված հայկական նախագիծ: Crossroad.com


Հարգելի այցելուներ, այսօր կանդրադառնամ հայկական ինտերնետ նախագծերից մեկին, որը նախատեսված է ինտերնետում առցանց առևտուր անելու համար: Այս նախագիծը կոչվում է Crossroad.com: Կայքը բացելուց հետո միանգամից նկատում ենք պրոֆեսիոնալ մոտեցումն ու գեղեցիկ դիզայնը, ինչը պակասում է ժամանակակից հայկական շատ կայքերում: Եկեք մանրամասն ուսումնասիրենք այս կայքն ու գտնենք դրա առավելությունները:

Գլխավոր էջ
Ինչպես տեսնում եք, կայքի առաջին էջի վրա տեղադրվում են կայքի ադմինիստրացիայի կողմից ստեղծված մի քանի հատուկ հավաքածուներ, որոնք խմբավորում են բաժնի անվանը համապատասխան ապրանքները (օր. մանկական կամ խոհանոցի համար): Եթե ցանկանում եք տեսնել ներկայացվող հավաքածուի մնացած ապրանքները, ապա կարող եք սեղմել see all կոճակը և տեսնել տվյալ հավաքածուի մնացած ապրանքները: Գլխավոր էջի ձախ վերևի կողմում կարող եք տեսնել Ապրանքներ և Կարմակերպություններ կոճակները: Ապրանքներ կոճակի վրա սեղմելով կարող եք տեսնել բոլոր ապրանքները: Հնարավորություն կա նաև դասավորել ապրանքները ըստ ավելացման ամսաթվի կամ գնի:


Ապրանքի էջ
Որևէ ապրանքի վրա սեղմելով միանգամից հայտնվում ենք ապրանքի էջում, որտեղ կարող ենք տեսնել տվյալ ապրանքի մասին ավելի մանրամասն տվյալներ ու լուսանկարներ: Ապրանքի էջի ձախ մասում կարող եք տեսնել վաճառողի տվյալներն ու տվյալ վաճառողի կողմից վաճառվող մնացած ապրանքները: Կարող եք տվյալ ապրանքի մասին գրել մեկնաբանություն կամ կարդալ այլ մարդկանց կարծիքները: Ապրանքի հիմնական բաժնում գտնվում են Գնել հիմա և Ավելացնել զամբյուղ կոճակները: Գնել հիմա կոճակը սեղմելու դեպքում ձեզանից պահանջվելու է լրացնել միայն Ձեր հեռախոսի համարը: Այնուհետև Ձեր նշած համարով կզանգահարեն և կհաստատեն պատվերը, որից հետո 2-3 աշխատանքային օրվա ընթացքում կառաքեն Ձեր բնակարան: Կարող եք նաև մի քանի ապրանքներ ավելացնել զամբյուղում և միանգամից ձևակերպել պատվեր: Այս դեպքում, եթե ցանկանում եք, որ պատվերը առաքվի, միայն հեռախոսահամարով առևտուր անել չի լինում: Պետք է գրեք կոնտակտային մի քանի տվյալներ և նշեք վճարման տարբերակը (Idram, Arca, առձեռն): Փաստորեն Crossroad-ից առևտուր անելու համար պարտադիր չի գրանցվել այս համակարգում: Ապրանքներ պատվիրելու հետ կապված ավելի մանրամասն տվյալներ կարող եք կարդալ այստեղ:


Գրանցվել համակարգում որպես գնորդ
Ինչպես վերևում արդեն նշեցի, համակարգում ապրանք գնելու համար գրանցումը պարտադիր չի: Որպես գնորդ գրանցվելու դեպքում ես նկատեցի միայն մի առավելություն.
միայն գրանցված օգտատերերը կարող են գրել կարծիքներ ապրանքների մասին: Միգուցե կան նաև մի քանի առավելություններ, սակայն ես դրանք չնկատեցի: Բայց այնուամենայնիվ խորհուրդ կտամ գրանցվել, որովհետև հետագայում միգուցե գրանցված գնորդներին տրվեն որոշակի առավելություններ:


Գրանցվել համակարգում որպես վաճառող
Համակարգում ապրանք վաճառելու դեպքում գրանցումը պարտադիր է: Վաճառողները կարող են բացել իրենց սեփական ինտերնետային խանութը Crossroad-ի հարթակում, ինչպես նաև հրապարակել շուկայական ապրանքներ, վաճառել և գովազդել դրանք: Crossroad–ը հոգում է վճարումների, վերադարձի, փոխհատուցման գործընթացները և հաճախորդների աջակցությունը: Փաստորեն, եթե ունեք խանութ կամ առաջարկում եք ծառայություն, սակայն չունեք հնարավորություն անձնական կայք բացելու կամ չունեք ձեր ապրանքը սպառողին հասցնելու միջոցներ, ապա Crossroad-ը թույլ է տալիս ստեղծել ձեր խանութն անմիջապես իրենց կայքում և վաճառել ձեր ապրանքները: Խանութ կարող եք ստեղծել մուտք գործելով համակարգ և սեղմելով ստեղծել կազմակերպության էջ կոճակը: Խանութ ստեղծելուց հետո Crossroad-ը կտրամադրի հատուկ գործիքներ՝ ձեր առևտուրն արդյունավետ կատարելու համար:


Այսքանը կարծում եմ բավական է, որպեսզի պատկերացում կազմեք այս նախագծի մասին: Հարցերի կամ օգնության համար կարող եք դիմել Crossroad-ի անձնակազմին: Վերջում նշեմ, որ կայքի հեղինակները խոստանում են ապագայում ավելացնել նոր ու հետաքրքիր ֆունկցիաներ ինչպես գնորդներին, այնպես էլ վաճառողների համար:

Torrent ֆայլեր որոնելու համար նախատեսված հայտնի IsoHunt կայքը փակվում է

Torrent ֆայլեր որոնելու համար նախատեսված հայտնի IsoHunt կայքը փակվում է


Torrent ֆայլեր որոնելու համար նախատեսված ամենահայտնի կայքերից մեկը՝ IsoHunt-ը դադարեցնում է իր գործունեությունը: Կայքի փակման պատճառ է հանդիսացել IsoHunt-ի և Ամերիկյան կինոընկերությունների ասոցացիայի (MPAA) միջև տեղի ունեցած դատը: Դատարանի որոշման համաձայն IsoHunt ծառայության ղեկավար Գեռի Ֆանգը պարտավորվում է MPAA-ին վճարել 110 միլիոն դոլար փոխհատուցում: IsoHunt-ի հետ նաև փակվում են այդ կայքին պատկանող մյուս ծառայությունները (podtropolis.com, torrentbox.com և ed2k-it.com): IsoHunt-ի և  MPAA-ի միջև կոնֆլիկտն առաջացել է դեռևս 2006 թվականից սկսած: MPAA-ի ներկայացուցիչները մեղադրում են IsoHunt-ին որ լիցենզիոն կոնտենտ մատակարարելու և հեղինակային իրավունքները խախտելու համար: Իսկ IsoHunt-ի ներկայացուցիչները չէին ընդունում իրենց մեղքը, քանի որ կայքն աշխատում էր որոնողական համակարգի մեխանիզմով: Ըստ IsoHunt-ի ղեկավարների խոսքերի, այս ծառայությունն ուղղակի հավաքում է տոռենտ կայքերի հղումներ և չի պարտավորվում ստուգել այդ կայքերում տեղադրվող կոնտենտը: Հիշեցնեմ, որ IsoHunt-ը հանդիսանում էր բավականին հայտնի ծառայություն, քանի որ Google-ով տոռենտ ֆայլեր որոնելու դեպքում IsoHunt-ի հղումները միշտ բարձր տեղերում էին գտնվում:
Nokia ընկերությունը ներկայացրեց իր առաջին պլանշետը

Nokia ընկերությունը ներկայացրեց իր առաջին պլանշետը


Nokia ընկերությունը ներկայացրեց իր առաջին պլանշետը, որը կոչվում է Lumia 2520: Պլանշետը աշխատում է Windows 8 RT օպերացիոն համակարգով: Պլանշետը հասանելի է 4 գունային տարբերակներով՝ կարմիր, սպիտակ, սև և կապույտ: Պլանշետը հագեցած է 4 միջուկանի 2.2 Գհց-անոց Snapdragon 800 պրոցեսորով, 2 Գբ օպերատիվ հիշողությունով և 32 Գբ ներքին հիշողությունով: Պլանշետի էկրանը 10.1 դյույմ է, ունի Full HD թողունակություն և պատված է Gorilla Glass 2 ապակով: Պլանշետի հիմնական տեսախցիկը 6.7 Մպ է, իսկ առջևի տեսախցիկը՝ 2 Մպ: Ինտերնետին միանալու համար պլանշետն ունի Wi-Fi և LTE կապերի հնարավորություն: 


Nokia ընկերությունը պլանշետի հետ միասին ներկայացրեց նաև լրացուցիչ ստեղնաշար-պատյան, որը կոչվում է Nokia Power Keyboard: Այն ներառում է լրացուցիչ մարտկոց, որը թույլ է տալիս երկարացնել պլանշետի աշխատանքը 5 ժամով: Ստեղնաշարն ունի նաև 2 USB պորտեր և ժեստերը ճանաչող պանել: Պլանշետը վաճառքի կհանվի այս տարվա վերջում և կարժենա 499$, իսկ ստեղնաշար-պատյանը կարժենա 149$:

Ինչպես թարմացնել Facebook սոցիալական կայքի ստատուսը առանց ինտերնետ մտնելու

Ինչպես թարմացնել Facebook սոցիալական կայքի ստատուսը առանց ինտերնետ մտնելու


Facebook սոցիալական ցանցը թույլ է տալիս ինտերնետի բացակայության պայմաններում թարմացնել ստատուսը: Դուք կարող եք գրել ստատուսներ բջջային հեռախոսի SMS ծառայության միջոցով: Այս գործընթացը չափազանց հեշտ է և լրացուցիչ ծրագրեր տեղադրելու անհրաժեշտություն չկա: Այս մեթոդի առավելություններից է նաև այն, որ կարող եք ստատուս գրել ցանկացած մոդելի հեռախոսով, որն ունի SMS ուղարկելու հնարավորություն:


1.Այցելեք բջջային համարի կարգավորումների էջը:

2.Կապեք Ձեր հեռախոսի համարը Ֆեյսբուքի պրոֆիլին (եթե իհարկե մինչ այժմ դա չեք արել):

3.Այնուհետև սեղմեք Activate Text Messaging կոճակը:

4.Ընտրեք համապատասխան բջջային օպերատորը և հաստատեք:


5. 32665 համարին SMS ուղարկեք F տառը և ստացած կոդը գրեք Ֆեյսբուքում:

6. Եթե չեք ցանկանում բջջային հեռախոսի վրա ստանալ Ֆեյսբուքի նամակները, ապա կարգավորումներից անջատեք նկարում ցուցադրված ֆունկցիան: Եթե ցանկանում եք անջատել նաև Ֆեյսբուքի տեղեկացումները, ապա 32665 համարին ուղարկեք stop բառը:


Կարգավորումները անելուց հետո ցանկացած պահի կարող եք 32665 համարին ուղարկել հաղորդագրություն և այն կդառնա Ձեր ֆեյսբուքի ստատուսը: Ծառայությունը ցանկացած պահի կարող եք անջատել նորից այցելելով բջջային համարի կարգավորումների էջը:

SMS ուղարկելու դեպքում Ֆեյսբուքը լրացուցիչ գումարներ չի գանձում: Այս դեպքում գանձվում է միայն ձեր բջջային օպերատորի կողմից սահմանաված SMS ծառայության սակագնին համապատասխան գումար: Օրինակ իմ դեպքում մեկ SMS-ի արժեքն է 3 ՀՀ դրամ:
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Անդրանիկ Հակոբյանը
Թողարկվեց Windows 8.1-ը: Ինչպես ներբեռնել և տեղադրել

Թողարկվեց Windows 8.1-ը: Ինչպես ներբեռնել և տեղադրել



Microsoft ընկերությունը թողարկեց Windows 8.1 օպերացիոն համակարգի վերջնական տարբերակը: Կարծում եմ կարիք չկա անդրադառնալ այդ համակարգի փոփոխություններին ու նոր ֆունկցիաներին, քանի որ բլոգում դրա մասին մի քանի անգամ արդեն անդրադարձել եմ (օրինակ այստեղ): Windows 8 Pro-ի օգտատերերը կարող են այն անվճար թարմացնել Windows Store-ից: Դժվարություններ առաջանալու դեպքում այցելեք այստեղ և հետևեք նշված հրահանգներին:  Իսկ եթե օգտվում եք Windows 7 կամ ավելի ցածր տարբերակներ, ապա այս կայքն ավտոմատ կորոշի Ձեր ընթացիկ օպերացիոն համակարգը և կառաջարկի համապատասխան քայլեր: Խորհուրդ կտամ ընթերցել նաև հարց-պատասխան բաժինը: 



Նշեմ նաև, որ բացի Windows 8 Pro-ից, մյուս բոլոր դեպքերում Windows 8.1 թարմացումն անվճար չի (Windows 8 Enterprise-ի դեպքում նույնպես հնարավոր չի անվճար թամացնել): Սակայն նշված դեպքերի համար Microsoft ընկերությունը հնարավորություն է տալիս տեղադրել Windows 8.1 համարագն անվճար 90 օր ժամկետով: Այդ տարբերակը ներբեռնելու համար այցելեք այստեղ, ընտրեք օպերացիոն համակարգի տարբերակը և սեղմեք Get Started Now: Այնուհետև գրեք Ձեր Hotmail-ի կամ Live.com-ի գաղտնաբառը: Եթե դժվարանում եք, ապա կարող եք միանգամից ներբեռնել Torrent կլիենտի միջոցով:

Թողարկվեց Ֆեյսբուքի պաշտոնական ծրագիրը Windows 8.1-ի համար

Թողարկվեց Ֆեյսբուքի պաշտոնական ծրագիրը Windows 8.1-ի համար



Ֆեյսբուք սոցիալական ցանցը գրեթե բոլոր հայտնի օպերացիոն համակարգերում ունի իր պաշտոնական հավելվածը (Android, iOS, Symbian և այլն), սակայն Windows 8-ի համար մետրո հավելված Ֆեյսբուքը չէր թողարկում: Windows Store-ում մինչ այժմ կարող էինք հանդիպել մի շարք Ֆեյսբուքի հավելվածներ, սակայն դրանք պաշտոնական չէին և դրանցից օգտվելն այդքան էլ անվտանգ ու արդյունավետ չէր: Այսպիսով Windows 8.1 օպերացիոն համակարգի թողարկմանը զուգահեռ Ֆեյսբուքը ներկայացրեց նաև իր հավելվածը Windows 8.1-ի համար: Այն կարող եք ներբեռնել Windows Store-ից:
Հայաստանի ազգային հավաքականը պատմության մեջ առաջին անգամ բարձրացել է 38-րդ հորիզոնական

Հայաստանի ազգային հավաքականը պատմության մեջ առաջին անգամ բարձրացել է 38-րդ հորիզոնական



Ֆիֆան հրապարակել է իր իր ամենամսյա վարկանիշային աղյուսակը, որում Հայաստան ֆուտբոլի ազգային հավաքականը պատմության մեջ առաջին անգամ բարձրացել է 38-րդ հորիզոնական: Մեր ընտրանին նախորդ ամիս զբաղեցնում էր 55-րդ հորիզոնականը և այս ամսվա ցուցակում միանգամից շրջանցել է 16 հավաքականների: Նշեմ նաև, որ Եվրոպա աշխարհամասի հավաքականների մեջ մեր հավաքականը զբաղեցնում է 22-րդ հորիզոնականը:


Վարկանիշային ցուցակում առաջարի դիրքը պահպանել է Իսպանիայի հավաքականը, երկրորդ հորիզոնական է բարձրացել Գերմանիայի ընտրանին, իսկ Արգենտինան իջել է 3-րդ հորիզոնական: Վերջերս մեր հավաքականի հետ ոչ-ոքի խաղացած Իտալիայի ընտրանին 4-րդ հորիզոնականից իջել է 8-րդ հորիզոնական:
Զվարճալի անիմացիոն մուլտֆիլմ. «Հավ, թե ձու»

Զվարճալի անիմացիոն մուլտֆիլմ. «Հավ, թե ձու»