Հայկական կայքերի ինտերնետային հաշվիչ։ Counter.am

Ամսաթիվ


Հավանաբար լսել եք circle.am կայքի մասին, որն իրենից ներկայացնում է հայկական կայքերի ինտերնետային հաշվիչ և վիճակագրության ծառայություն։ Սակայն վերջերս circle.am-ի հետ խնդիրներ են առաջացել և կարիք կա ժամանակավոր կամ մշտապես օգտվել ալտերնատիվ ծառայությունից։ Խոսքը գնում է մոտ մեկ տարի առաջ գործարկված Counter.am կայքի մասին, որը նույնպես իրենից ներկայացնում է կայքերի ինտերնետային հաշվիչ և վիճակագրության ծառայություն։ Տվյալ պահին counter.am-ում գրանցված են ավելի քան 50 հայկական կայքեր, որոնք դասավորված են ըստ համապատասխան բաժինների։ Counter.am-ը հասանելի է երեք լեզուներով (անգլերեն, ռուսերեն և հայերեն) և ունի բավականին պարզ ինտերֆեյս։ 


Counter.am կայքի օգնությամբ դուք կարող եք թվերով ու գրաֆիկներով վերլուծել Ձեր կայքի վիճակագրական տվյալները և իմանալ Ձեր կայքի օրական, շաբաթական կամ ամսական այցելությունների կամ էջադիտումների քանակը։ Կայքում կարող եք տեսնել նաև այցելուների ինտերնետ դիտարկիչների տարբերակները, էկրանի չափսերը, օպերացիոն համակարգերը, որոնողական համակարգերի բառերը, այցելությունների սկզբնաղբյուրները և այլ տվյալներ։ Վիճակագրական տվյալները թարմացվում են կես ժամը մեկ։


Վարկանիշային ցուցակում Ձեր կայքը ավելացնելու համար պետք է գրանցվեք counter.am կայքում և ավելացնեք կայքը։ Այնուհետև առաջարկվող կոդը պետք է տեղադրեք Ձեր կայքում և սպասեք, մինչև Ձեր լրացրած տվյալներն ու կայքը կանցնեն համապատասխան մոդերացիան։

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն