Բարձրանալ վերև
Փնտրվում է...

iOS 8 համակարգի HayTar հայերեն ստեղնաշարն արդեն անվճար է



Նախորդ գրառումներից մեկում արդեն տեղեկացրել էի, որ iOS 8 օպերացիոն համակարգում հայտնվել է HayTar անունով հայերեն ստեղնաշար, որը թույլ է տալիս iOS 8 համակարգի ցանկացած միջավայրում գրել հայերեն: Այդ ստեղնաշարը սկզբնական շրջանում վճարովի էր և արժեր մոտ 400 դրամ, սակայն ծրագրի հեղինակները որոշել են այն դարձնել անվճար: Ուզում եմ Apple-ի հայ օգտատերերի անունից հատուկ շնորհակալություն հայտնել ծրագրի մշակողներին, քանի որ նրանք ոչ միայն ջանք ու եռանդ չեն խնայել հայերեն ստեղնաշար ստեղծելու գործում, այլ նաև այն հասանելի են դարձրել բոլորի համար: HayTar ստեղնաշարը տեղադրելու համար կատարեք հետևյալ քայլերը


1.Ձեր սարքի AppStore-ում գտեք  HayTar հավելվածը և ներբեռնեք:

2.Բացեք Ձեր սմարթֆոնի կամ պլանշետի Settings բաժինը, այնուհետև` General>Keyboard>Keyboards

3.Սեղմեք Add New Keyboard կոճակի վրա և ընտրեք HayTar ստեղնաշարը:

Այսքանով կարգավորումներն ավարտված են: Բացեք որև տեքստային խմբագրիչ կամ որոնման պատուհան և ստեղնաշարի վրա սեղմեք գլոբուսի նշանը: Ստեղնաշարերի ցանկը տեսնելու համար 2 վայրկյան սեղմեք և պահեք գլոբուսի նշանը և բացված ցանկից ընտրեք հայերեն ստեղնաշարը: Այսինքն այդ գլոբուսի նշանի միջոցով կարող եք հեշտությամբ փոխել մուտքագրման լեզուն (անգլերեն, ռուսերեն, հայերեն և այլն):



Այս ստեղնաշարին իր Ֆեյսբուքի էջում անդրադարձել է նաև ՀՀ Գիտության և Կրթության նախարար Արմեն Աշոտյանը՝



Նշեմ նաև, որ մի քանի օրից կթողարկվի այս հավելվածի թարմացված տարբերակը, որտեղ կատարվել են մի շարք թերությունների շտկումներ: Եթե դուք նույնպես գտնեք թերություններ կամ ունեք առաջարկություններ, ապա գրեք մեկնաբանություններում:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն