Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Ի՞նչ է իրենից ներկայացնում Facebook Paper-ը և ո՞նց ներբեռնել


Օրեր առաջ Ֆեյսբուքը տեղեկացրեց, որ պատրաստվում է թողարկել նոր հավելված, որը կոչվում է Facebook Paper։ Անվանումն արդեն հուշում է, որ այն նախատեսված է նորություններ կարդալու համար։ Երեկ այս հավելվածն արդեն հայտնվեց App Store-ում և հասանելի է ԱՄՆ օգտատերերի համար։ Սակայն այս սահմանափակումը կարելի է հեշտությամբ շրջանցել՝ գրանցելով նոր Apple ID ԱՄՆ-ի համար։ Այսինքն գրանցման ընթացքում պետք է երկիրը նշել ԱՄՆ (նոր Apple ID գրանցելու մասին տեսեք այստեղ): Բացի երկրի սահմանափակումից հավելվածն ունի նաև մեկ այլ թերություն։ Այն առայժմ հասանելի է միայն iPhone սարքերի վրա և iPad-ի էկրանին այդքան էլ լավ որակով չի աշխատում։


Եկեք տեսնենք, թե ինչ է իրենից ներկայացնում Facebook Paper հավելվածը։ Ինչպես վերևում արդեն նշեցի, այն նորություններ կարդալու հավելված է։ Այս ծրագրով փաստորեն Ֆեյսբուքը ցանկանում է դառնալ նորություններ փոխանցելու առաջատար աղբյուրներից մեկը։ Ծրագիրը տեղադրելուց հետո առաջարկվում է ընտրել բաժիններ (Sections)։ Առայժմ հասանելի են հետևյալ բաժինները՝ Tech, Planet, Flavor, Creators, Ideas, LOL, Headlines, Enterprise, Pop Life, Score, Exposure, Equalize, All City, Well Lived, Family Matters, Cute, Glow, Home և Pride։ 


Բաժինները ընտրելուց հետո ձևավորվում է Ձեր նորությունների հոսքը և ցուցադրվում են այդ բաժիններին համապատասխան նորություններ։ Իհարկե այդ բաժիններից բացի ցուցադրվում է նաև Ֆեյսբուքի հիմնական նորությունների հոսքը։ Այնուհետև շատ պարզ ինտերֆեյսի վրա կարելի է թերթել նորությունները և կարդալ դրանք։ Նորությունները ցուցադրվում են առաջատար կայքերի կամ թերթերի Ֆեյսբուքի էջերից։


Հավելվածը ցուցադրում է նաև ընկերության առաջարկները, նամակներն ու ծանուցումները։ Այսինքն այս հավելվածը կարող է դառնալ Ֆեյսբուքի հավելվածի լիարժեք փոխարինող։ Հավելվածի միջոցով Ֆեյսբուքում գրառում անելու համար պետք է մատով սեղմել էկրանի վերևի հատվածը և քաշել դեպի ներքև։ Իսկ լուսանկարները տեսնելու համար պետք է բացել դրանք և թեքել iPhone-ը կամ iPad-ը աջ կամ ձախ կողմ։ 

Թարմացված
Կարող եք տեսնել նաև iMicca-ի կողմից պատրաստված  վիդեոն։



Facebook Paper-ը կարող եք ներբեռնել Apple Store-ից

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն