Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Արթուր Հարությունյանը

Google-ը կտրուկ նվազեցրել է Nexus 4 սմարթֆոնների գները

Google-ը կտրուկ նվազեցրել է Nexus 4 սմարթֆոնների գները

Google ընկերությունը կտրուկ նվազեցրել է Nexus 4 սմարթֆոնների գները: Այսպիսով մի օրվա մեջ 8 գիգաբայթանոց մոդելը 299$-ից դարձել է 199$, իսկ 16 գիգաբայթանոցն այժմ արժի 249$: Google Nexus 4-ի գները նվազել են ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Կանադայում, Գերմանիայում, Իսպանիայում, Կորեայում և Մեծ Բրիտանիայում: Google-ը ոչ մի կերպ չի մեկնաբանել գների այսպիսի կտրուկը իջեցումը: Հավանաբար սա կախված է վերջերս ներկայացված Moto X սմարթֆոնի հետ, կամ Google-ը նախատեսում է մոտ ապագայում ներկայացնել Nexus-ի նոր մոդել: 
Ամպային ծառայությունների պայքարին միանում է նաև Mail.ru-ն

Ամպային ծառայությունների պայքարին միանում է նաև Mail.ru-ն



Ռուսական Mail.ru Group ընկերությունը ներկայացրեց իր հերթական ծառայությունը, որը կոչվում է «Облако Mail.ru»: Անունից երևի արդեն գուշակեցիք, որ խոսքը գնում է ամպային սերվերի մասին, որտեղ հնարավոր է պահել և տարբեր սարքերի վրա սինխրոնիզացնել ձեր ֆայլերը: Նմանատիպ ծառայություններից են օրինակ Dropbox, Microsoft Sky Drive, Apple iCloud, Google Disk, Yandex Disk և այլ ծառայությունները: Ինչպես թվարկված ամպային ծառայություններում, այնպես էլ Mail.ru-ում սկզբից տրվում է որոշակի անվճար ազատ ծավալ, որը կարելի է շատացնել մի քանի հանձնարարություններ կատարելով: Օրինակ կոնկրետ Mail.ru-ի դեպքում տրվում է 10Գբ ծաբալ, որը կարող եք անվճար շատացնել և հասցնել մինչև 100Գբ: Դրա համար պետք է տեղադրեք ծառայության ծրագիրը համակարչի կամ սմաթրֆոնի վրա, միացնեք լուսանկարների ավտոմատ բեռնումը, կարծիք գրեք ծառայության մասին և այլն:


Սմարֆոնի վրա այս ծառայության հավելվածը տեղադրելուց հետո կարող եք նաև միացնել լուսանկարների ավտոմատ բեռնման ֆունկցիան: Այդ դեպքում սմարթֆոնով լուսանկարելուց անմիջապես հետո լուսանկարներն ավտոմատ բեռնվում են ամպային ծառայության վրա և հասանելի են դառնում մյուս սարքերի համար: Մի խոսքով, սա համարյա ոչնչով չի տարբերվում մնացած առաջատար ամպային ծառայություններից: Մեկնաբանություններում գրեք, որ եղած նմանատիպ ծառայություններից որն եք նախընտրում և ինչու: Կարող եք նաև մասնակցել ներքևի հարցմանը՝



Samsung ընկերությունը ներկայացրեց երեխաների համար նախատեսված Galaxy Tab 3 Kids պլանշետը

Samsung ընկերությունը ներկայացրեց երեխաների համար նախատեսված Galaxy Tab 3 Kids պլանշետը

Samsung ընկերությունը ներկայացրեց Galaxy Tab 3 Kids պլանշետը, որը նախատեսված է երեխաների համար: Այս պլանշետը պլաստիկ կորպուսով է և ներառում է նաև հենման համար նախատեսված տակդիր, որը թույլ է տալիս տեղադրել պլանշետը հորիզոնական դիրքում և կարգավորել էկրանի թեքման անկյունը: Պլանշետի էկրանը 7 դյույմ է՝ 1024x600 պիկսելների թողունակությամբ: Էկրանի վրա հնարավոր է նկարել C Pen ստիլուսով: Պլանշետն ունի 1.2 Գհց հաճախականությամբ աշխատող երկու պրոցեսորանի միջուկ, 1 Գբ օպերատիվ հիշողություն, 8ԳԲ ներքին հիշողություն և microSD հիշողության քարտեր միացնելու հնարավորություն: Հետևի կողմում տեղադրված է 3 մեգապիկսելանոց տեսախցիկ, իսկ դիմացը՝ 1.3: Պլանշետն ունի Wi-Fi, Bluetooth 3.0 և USB 2.0 մոդուլները:


Պլանշետի վրա տեղադրված է Android 4.1 oպերացիոն համակարգը: Սարքի վրա միանգամից տեղադրված են երեխաների համար նախատեսված մի շարք ծրագրեր ու խաղեր: Նաև հնարավոր է Kid's Store-ից տեղադրել լրացուցիչ հավելվածներ: Ծնողների համար նախատեսված են հատուկ կարգավորումներ, որոնց միջոցով նրանք կարող են սահմանափակել պլանշետի աշխատելու ժամանակը կամ որոշ ծրագրեր:  Galaxy Tab 3 Kids-ը վաճառքի կհանվի աշնան սկզբում և հավանաբար կվաճառվի 200$-ով (գինը դեռ պաշտոնապես չի հայտարարվել): 
«Բարսելոնա» թիմի ֆուտբոլիստները նկարահանվել են Qatar Airways-ի նոր գովազդում

«Բարսելոնա» թիմի ֆուտբոլիստները նկարահանվել են Qatar Airways-ի նոր գովազդում


Օրվա կադրը

Օրվա կադրը


iPhone Photography Awards 2013 մրցանակաբաշխության հաղթողները

iPhone Photography Awards 2013 մրցանակաբաշխության հաղթողները


iPhone Photography Awards մրցանակաբաշխությանը մասնակցում են աշխարհի տարբեր երկրներից բազմաթիվ լուսանկարիչներ, ովքեր լուսանկարում են իրենց iPhone-ներով կամ iPad-ներով: Չի թույլատրվում մշակել լուսանկարները համակարգչի համար նախատեսված որևէ գրաֆիկական ծրագրով (օր. Photoshop), բայց թույլատրվում է մշակել դրանք iPhone-ի համար նախատեսված գրաֆիկական ծրագրերով: Դուք նույնպես կարող եք հայտ ներկայացնել ու մասնակցել այս մրցույթին: Առաջին տեղ զբաղեցրած մասնակիցներին տրվում են մրցանակներ (iPad կամ ոսկու ձուլակտոր): 2013 թվականի մրցանակաբաշխությունը հարուստ է գեղեցիկ լուսանկարներով: Եկեք տեսնենք, թե որ լուսանկարներն են հաղթել:

Տարվա լուսանկարը (առաջին հորիզոնական)

Տարվա լուսանկարը (երկրորդ հորիզոնական)

Տարվա լուսանկարը (երրորդ հորիզոնական)

Առաջին հորիզոնական «Կենդանիներ» բաժնում 

Առաջին հորիզոնական «Ճարտարապետություն» բաժնում

Առաջին հորիզոնական «Երեխաներ» բաժնում

Առաջին հորիզոնական «Ծաղիկներ» բաժնում

Առաջին հորիզոնական «Ուտելիքներ» բաժնում

Առաջին հորիզոնական «Տեսարաններ» բաժնում

Առաջին հորիզոնական «Ապրելակերպ» բաժնում

Առաջին հորիզոնական «Բնություն» բաժնում

Առաջին հորիզոնական «Իրադարձություններ» բաժնում

Առաջին հորիզոնական «Տարբեր լուսանկարներ» բաժնում

Առաջին հորիզոնական «Մարդիկ» բաժնում

Առաջին հորիզոնական «Եղանակներ» բաժնում

Առաջին հորիզոնական «Հանգիստ կյանք» բաժնում

Առաջին հորիզոնական «Արևածագ» բաժնում

Առաջին հորիզոնական «Ճանապարհորդություն» բաժնում

Առաջին հորիզոնական «Ծառեր» բաժնում
Կիսի՛ր Coca-Cola բոլորի հետ

Կիսի՛ր Coca-Cola բոլորի հետ


Coca-Cola-ի ամառային ակցիան մոտենում է ավարտին: Այժմ ժամանակն է ամփոփել «Կիսի՛ր Coca-Cola» ակցիայի արդյունքները: Ինչպես նախկինում գրել էի, Coca-Cola-ն 28 օր շարունակ Երևանի տարբեր կետերում կազմակերպել էր հետաքրքիր, զվարճալի և աննախադեպ ակցիա՝ պատրաստելով և անվճար տրամադրելով յուրահատուկ պիտակներով Coca-Cola-ի թիթեղյա տուփեր: Յուրաքանչյուր անցորդ կարող էր մոտենալ, գրանցվել և ստանալ իր իսկ նախընտրած անվամբ Coca-Cola բացարձակապես անվճար: Նշեմ, որ ակցիայի 28 օրվա ընթացքում պատրաստվել, տպվել և բաժանվել է ավելի քան 16 000 Coca-Cola-ի անվանական թիթեղյա տուփեր: Բայց սա դեռ ամենը չէ: Ամեն օր պատահական անցորդներին անվճար բաժանվել է սառը, զովացուցիչ Coca-Cola, այդպիսով թեթևացնելով երևանյան ամառային տապը: Բաժանվել է ավելի քան 27 000 անվճար սառը Coca-Cola: 




Coca-Cola-ն 28 օր շարունակ երևանցիներին պարգևեց բարձր տրամադրություն, լավ երաժշտություն, փուչիկներ, նվերներ և, իհարկե, սառը, զովացուցիչ Coca-Cola-ներ: Առանձին ուշադրության են արժանի ժամանակակից բրեյք-դանս ոճի էքստրեմալ պարային համարները, որոնք ամեն օր արժանանում էին հանդիսատեսների հիացմունքին և բուռն ծափահարություններին: Հատուկ այս ակցիայի համար Coca-Cola-ի ֆեյսբուքյան էջում ստեղծվել էր հատուկ բաժին, որտեղ օգտատերերը կարող էին հետևել ակցիայի ընթացքին, ինչպես նաև ստեղծել իրենց անվանական թիթեզյա տուփերը: Դե ինչ, տեսնենք, թե ինչպե՞ս մեզ կզարմացնի Coca-Cola-ն հաջորդ ամառ:

Դժվար լուծվող գլուխկոտրուկ: Փորձեք գտնել լուծումը

Դժվար լուծվող գլուխկոտրուկ: Փորձեք գտնել լուծումը




Խաղը սկսելու համար սեղմեք մեծ կապույտ կոճակը

Խաղի պայմաններն են՝
  • Լաստի վրա միաժամանակ կարող են լինել առավելագույնը 2 հոգի:
  • Մոր բացակայության դեպքում հայրը չի կարող իր աղջկա հետ միաժամանակ մի վայրում լինել:
  • Հոր բացակայության դեպքում մայրը չի կարող իր տղու հետ միաժամանակ մի վայրում լինել:
  • Բանտարկյալին չի կարելի թողնել ընտանիքի անդամներից որևէ մեկի հետ:
  • Լաստը կարող են վարել միայն ծնողներն ու ոստիկանը:
  • Լաստը տեղափոխելու համար անհրաժեշտ է սեղմել կարմիր լծակը:
Ֆեյսբուքի նոր ներդրման ֆունկցիան արդեն հասանելի է: Ինչպես ներդնել գրառումները այլ կայքերում

Ֆեյսբուքի նոր ներդրման ֆունկցիան արդեն հասանելի է: Ինչպես ներդնել գրառումները այլ կայքերում


Շաբաթներ առաջ տեղեկացրել էի, որ Ֆեյսբուքում շատ քիչ թվով օգտատերերի մոտ հայտնվել էր նոր ֆունկցիա, որի միջոցով հնարավոր է Ֆեյսբուքում կատարված գրառումները, վիդեոներն ու լուսանկարները ներդնել կայքերի մեջ: Ներդրվող գրառումները պետք է անպայման լինեն հասանելի բոլորի համար (Public): Այս ֆունկցիան աշխատում է Twitter-ում և Youtube-ում գործող ներդրման ֆունկցիայի նման: Հնարավորություն կա նաև անմիջապես տեղադրված կայքում հավանել կամ մեկնաբանել ներդրված գրառումները: Այսպիսով այժմ այս ֆունկցիան հասանելի է բոլորի համար: Օրինակ կարող եք տեսնել Ֆեյսբուքի իմ պատից վերցրած այս գրառումը:


  • Գրառումները, հղումներն ու վիդեները ձեր կայքերում կամ այլ վայրերում ներդնելու համար հարկավոր է սեղմել գրառման ժամի վրա, այնուհետև սեղմել աջ կողմի սլաքի վրա ու ընտրել embed post

  • Լուսանկարները ձեր կայքերում կամ այլ վայրերում ներդնելու համար հարկավոր է սեղմել Options կոճակի վրա, այնուհետև ընտրել embed post

Փաստորեն մեր լրատվական կայքերն այսուհետ կարող են ոչ միայն գրել, թե այս կամ այն հայտնի մարդը ինչ գրեց իր Ֆեյսբուքի ստատուսում, այլ նաև կարող են միանգամից գրառման հավանումներով, մեկնաբանություններով ու մնացած այլ տվյալներով միանգամից ներդնել իրենց կայքերում:
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Սողոմոնյան Վահրամը
Ինչպե՞ս անջատել Youtube կայքի բոլոր գովազդները

Ինչպե՞ս անջատել Youtube կայքի բոլոր գովազդները

Google ընկերությունը փորձեր է կատարում Youtube կայքի վրա, որի հետևանքով ցանկացած այցելու կարող է ամբողջովին անջատել Youtube-ի գովազդները: Ընդ որում, անջաջվում են ոչ միայն վիդեոների կողքի հատվածում ցուցադրվող գովազդները, այլ նաև գովազդային տեսահոլովակները և վիդեոների վրա տեղադրված տեքստային գովազդները: Ամենայն հավանականությամբ, Google-ը փորձեր է կատարում, որպեսզի տեսնի, թե գովազդների բացակայությունը ինչպես կանդրադառնա կայքի այցելուների վարքագծի վրա: Գովազդներն անջատելու համար պետք է Youtube-ի cookie-ներում կատարել որոշակի փոփոխություններ: Անջատելու ձևը դիտարկչից կախված տարբեր է, այդ պատճառով ներքևի ցանկից ընտրեք Ձեր դիտարկիչը և կատարեք քայլերը: 

   Այցելեք Youtube.com կայքը: 
  • Chrome կամ Opera-Սեղմեք Ctrl+Shift+J Windows/Linux-ի դեպքում, կամ Command-J Mac-ի դեպքում:
  • Firefox-Սեղմեք Ctrl+Shift+K Windows/Linux-ի դեպքում, կամ Command-K Mac-ի դեպքում:
  • Internet Explorer - Սեղմեք F12:
Բացված պատուհանում ընտրեք Console բաժինը և գրեք ներքևի տեքստը: Վերջում սեղմեք Enter

document.cookie="VISITOR_INFO1_LIVE=oKckVSqvaGw; path=/; domain=.youtube.com";window.location.reload();

Google-ի շնորհիվ կարող եք վիրտուալ այցելել աշխարհի լավագույն գազանանոցները

Google-ի շնորհիվ կարող եք վիրտուալ այցելել աշխարհի լավագույն գազանանոցները



Google ընկերությունը շարունակում է իր օգտատերերին զարմացնել Google Maps ծառայությունով: Այժմ Google Maps-ի փողոցները դիտելու ծառայության մեջ (Street View) ավելացել են աշխարհի լավագույն գազանանոցների եռաչափ համայնապատկերները: Այսինքն կարող եք վիրտուալ այցելել աշխարհի տարբեր աշխարհամասերում գտնվող գազանանոցներ և տեսնել բազմազան կենդանիներ: Գազանանոցների ամբողջական ցանկը կարող եք տեսնել այցելելով այստեղ: Հիշեցնեմ, որ համայնապատկերում կարող եք տեղաշարվել ինչպես մկնիկով, այնպես էլ ստեղնաշարի սլաքներով:
15 նոր անուն Coca-Cola-ի շշերի վրա

15 նոր անուն Coca-Cola-ի շշերի վրա


Coca-Cola-ի ֆեյսբուքյան էջում առաջադրվեցին 50 տարբեր անուններ, որոնք ընդգրկված չէին Coca-Cola-ի շշերի վրա տպագրված 40 անունների ցանկում: Այդ անուններն դրվեցին ֆեյսբուքյան օգտատերերի քվեարկությանը, որի արդյունքում դրանցից 15-ը հաղթեցին և կհայտնվեն Ֆրանսիայի հրապարակում` Օպերայի և բալետի ազգային թատրոնի մոտ տեղադրված էկրանին և Coca-Cola-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջում: Իսկ դու մասնակցե˚լ ես քվեարկությանը կամ գուցե գտե˚լ ես քո անունը քվեարկության դրված անունների ցանկում: 



Հետևիր Coca-Cola-ի ֆեյսբուքյան էջին և տեղեկացիր, թե որ 15 անունները հաղթեցին քվեարկության արդյունքում: Ականատեսը դարձիր այդ անուններով վիրտուալ շշերի թողարկմանը:
Ինչպե՞ս տեղադրել Chrome-ի հավելվածների վահանակը

Ինչպե՞ս տեղադրել Chrome-ի հավելվածների վահանակը



Չնայած Google ընկերությունը դեռ պաշտոնապես չի ներկայացրել Chrome-ի հավելվածների վահանակը, այնուամեյնիվ հնարավոր է այն ներբեռնել և տեղադրել այստեղից: Այդ հասցեն աշխատում է միայն Windows օպերացիոն համակարգի վրա տեղադրված Chrome դիտարկչով բացելու դեպքում: Բացի այդ, անհրաժեշտ է մուտք կատարած լինել Google-ի հաշիվը (սինխրոնիզացիայի համար): Վահանակը տեղադրելուց հետո Windows-ի ծրագրերի ներքևի բաժնում կավելանա փոքր գունավոր քառակուսիներով նոր նշան, որի վրա սեղմելուց հետո կտեսնեք Chrome-ի վրա տեղադրված բոլոր ծրագրերը: Վահանակի վրա նաև առկա է Chrome-ի վրա տեղադրված ծրագրերի որոնման դաշտ: 



Վահանակի վրա ցուցադրվում են Chrome-ի վրա տեղադրված ծրագրերը (Apps), այլ ոչ թե հավելվածները (Extensions): Ընդհանրապես Google ընկերությունը այժմ ավելի մեծ ուշադրություն է դարձնում ծրագրերին: Web Store-ի գլխավոր էջի վրա միանգամից ցուցադրվում են ծրագրերը, իսկ հավելվածները տեսնելու համար պետք է գտնել Extensions կոճակը և սեղմել: Web Store-ում որոնում կատարելուց հետո նույնպես հիմնականում ցուցադրվում են ծրագրերը, իսկ հավելվածները մղված են երկրորդ պլան: Նշեմ, որ սա պայմանավորված է այն փաստով, որ Google-ն այժմ փորձարկում է ծրագրերի նոր տեսակ: Նախկինում այդ ծրագրերը հանդիսանում էին պարզապես կարճ հղումներ, որոնց վրա սեղմելուց բացվում էին համապատասխան կայքերը: Իսկ այժմ որոշ ծրագրեր կարող են աշխատել նաև օֆլայն, ինչպես նաև հնարավորություն ունեն աշխատել համակարգչի այլ կոմպոնենտների հետ (օր. USB կրիչներ): Նմանատիպ ծրագրերից են օրինակ Google+ Photos և Google Keep ծրագրերը: Այս երկուսն էլ կարող են աշխատել օֆլայն: Google+ Photos ծրագիրն հնարավորություն ունի ավտոմատ վերբեռնել SD քարտի վրա եղած լուսանկարները:

Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Դավիթ Հովհաննիսյանը

iCloud.com-ի բետա տարբերակն արդեն iOS 7-ի դիզայնով է

iCloud.com-ի բետա տարբերակն արդեն iOS 7-ի դիզայնով է


Apple ընկերությունը փոխել է իրեն պատկանող iCloud.com կայքի բետա տարբերակի ինտերֆեյսի դիզայնը: Այն արդեն նման է iOS 7 համակարգի դիզայնին: Փոխվել են iCloud-ում գտնվող բոլոր հավելվածների արտաքին ինտերֆեյսները: Առայժմ կայքում չեն հայտնվում տեղեկացումները, բայց կարգավորումներում դրանք ներառված են: iCloud-ի բետա տարբերակում հայտնվել է նաև ինտերակտիվ ֆոն, որը փոխվում է մկնիկը տեղաշարժելու դեպքում: iCloud-ի վեջնական տարբերակը կթողարկվի iOS 7 համակարգի հետ միաժամանակ: Բետա տարբերակը կարող եք տեսնել այստեղ:
Լուրջ բացթողում Ֆեյսբուքում: Օգտատերերից մեկը կարողացել է Մարկ Ցուկերբերգի պատի վրա գրառում անել

Լուրջ բացթողում Ֆեյսբուքում: Օգտատերերից մեկը կարողացել է Մարկ Ցուկերբերգի պատի վրա գրառում անել


Պաղեստինցի օգտատեր Խալիլը հայտնաբերել է լուրջ բացթողում Ֆեյսբուք սոցիալական կայքում: Նա կարողանում է Ֆեյսբուքի ցանկացած օգտատիրոջ պատի վրա գրառում կամ հղում տեղադրել (նույնիսկ այն մարդկանց պատերի վրա, ովքեր չկան նրա ընկերների ցուցակում): Ֆեյսբուքում գոյություն ունի հատուկ հասցե, որտեղ կարող են դիմել բացթողումներ հայտնաբերած մարդիկ և նվազագույնը 500$ մրցանակ ստանալ: Այսպիսով Խալիլը դիմում-հայտ է ուղարկել Ֆեյսբուքի ադմինիստրացիա: Նա այդ հայտին կցել է մի լուսանկար, որի վրա պատկերված է, թե ինչպես է նա վիդեո տեղադրել Ֆեյսբուքի առաջին կին օգտատեր Սառա Գուդինի պատին (ով Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի հետ նույն ուսումնական հաստատությունում է սովորել):
Այնուհետև Ֆեյսբուքի ադմինիստացիան Խալիլին պատասխանել է, որ իրենց չեն կարողանում տեսնել այդ գրառումը և սա բոլորովին էլ բացթողում չի: Խալիլը նրանց նամակով բացատրել է, որ իրենք չեն տեսնում այդ գրառումն այն պարզ պատճառով, որ չկան այդ աղջկա ընկերների ցուցակում (այսինքն այդ աղջիկը Ֆեյսբուքի կարգավորումներում նշել է, որ միայն ընկերները կարող են տեսնել գրառումները): Փաստորեն այդ գրառումը կարող են տեսնել միայն Սառա Գուդինի Ֆեյսբուքի ընկերներն ու գրառման հեղինակ Խալիլը: Այդ նամակից հետո Ֆեյսբուքի ադմինիստրացիան այլևս նրան չի պատասխանել: Այս դեպքերից հետո Խալիլը որոշել է մինչև վերջ գնալ և այս անգամ գրառում է տեղադրել Ֆեյսբուքի հիմնադիր և գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգի պատին և այդ փաստն ապացուցող լուսանկարը տեղադրել է իր Ֆեյսբուքի էջում: Նա նաև Ֆեյսբուքի ադմինիստրացի է ուղարկել այդ լուսանկարի հասցեն:


Նամակ ուղարկելուց մի քանի րոպե անց Ֆեյսբուքի անվտանգության մասնագետ Օլա Օկելոլան մեկնաբանել է Խալիլի լուսանկարի տակ և խնդրել, որպեսզի նա ուղարկի ավելի մանրամասն տվյալներ այս բացթողման մասին: Այդ մեկնաբանությունից մի քանի վայրկյան անց Խալիլի Ֆեյսբուքի պրոֆիլն արգելափակվել է: Ըստ Ֆեյսբուքի ադմինիստրացիայի, Խալիլի պրոֆիլն արգելափակվել է այն պատճառով, որ նա այլ մարդկանց պրոֆիլների վրա կատարել է Ֆեյսբուքի կանոնադրությանը դեմ գործողություններ: Փաստորեն Ֆեյսբուքում բացթողումներ հայտնաբերելու համար պետք է օգտվել դրա համար նախատեսված հատուկ փորձնական պրոֆիլներից, ինչը չի արել մեր հերոսը: Այժմ Խալիլի պրոֆիլն արդեն վերականգնվել է, բայց Ֆեյսբուքի ադմինիստրացիան չի ցանկանում նրան վճարել խոստացված գումարը, քանի որ նա խախտել է Ֆեյսբուքի կանոնադրությունը: 



Այսքանից հետո Խալիլը չի հանձնվում և այս անգամ վիդեո է ձայնագրել, որտեղ մանրամասն ցուցադրում է, թե ինչպես է օգտվում այդ բացթողումից (իհարկե որոշ դրվագներ նա դիտավորյալ թաքցնում է, որպեսզի Ֆեյսբուքի ղեկավարությունը միանգամից գլխի չընկնի ու չփակի այդ բացթողումը):
Կիսիր քո պատմությունը Coca-Cola-ի հետ

Կիսիր քո պատմությունը Coca-Cola-ի հետ



Այս ամառ Coca-Cola-ն հետաքրքիր և յուրօրինակ մրցույթ է հայտարարել: Շարունակելով անվանական Coca-Cola-ների մեծ հետաքրքրություն առաջացրած ակցիան` այժմ հնարավորություն ունեք Coca-Cola-ի ֆեյսբուքյան էջում կիսվել ուշագրավ պատմություններով այն մասին, թե ինչպես եք կիսել այդ Coca-Cola-ները ընկերների կամ ընտանիքի անդամների հետ: 


Coca-Cola-ն հնարավորություն է ընձեռնում բոլոր ցանկացողներին ներկայացնել ցանկացած հետաքրքիր, զավեշտալի, զվարճալի կամ զգացմունքային պատմություն, որը պատահել է Coca-Cola-ն կիսելու ժամանակ: Առավել ուշագրավները հրապարակվելու են: Մասնակիցները և ականատեսները կարող են վերհիշել և մի անգամ ևս վայելել այդ հաճելի պահերը: