Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Օրական 50.000$ դոլար եկամուտ բերող Flappy Bird խաղը ջնջվել է App Store-ից:



Եթե ունեք Android կամ iOS համակարգերով աշխատող սմարթֆոն և հաճախ եք հավելվածներ ներբեռնում ինտերնետից, ապա հաստատ նկատած կլինեք Flappy Bird խաղը: Վերջին շաբաթների ընթացքում այս խաղը  Apple App Store-ում և Google Play-ում համարվում էր ամենահայտնի խաղը և ներբեռնվել էր ավելի քան 50 միլիոն անգամ: Երևի մտածում եք, որ սովորական երևույթ է և զարմանալու պատճառ չկա: Սակայն իրականում կա զարմանալու երկու պատճառ: Նախևառաջ App Store-ում կան այդ խաղից շատ ավելի հետաքրքիր ու գեղեցիկ գրաֆիկայով խաղեր: Flappy Bird խաղը չափազանց պարզ է: Պետք է անընդհատ մատով սեղմել սմարթֆոնի էկրանը և չթողնել, որպեսզի թռչունը ընկնի կամ դիպչի խողովակներին (ի դեպ, խողովակներին դեռևս կանդրադառնանք): Չնայած պարզ ինտերֆեյսին և խաղի պարզությանը, Flappy Bird-ը բավականին դժվար խաղ է: Սակայն դեռևս գաղտնիք է մնում, թե ինչպես է կարողացել վիետնամացի երիտասարդի կողմից ստեղծված այս խաղը կարճ ժամանակահատվածում այսքան հայտնի դառնալ: Ներքևում կարող եք տեսնել խաղի ներբեռնումների գրաֆիկը սկսած ս.թ. հունվարի 1-ից մինչ ս.թ. փետրվարի 8-ը: Նշեմ, որ խաղը ստեղծվել է 2013 թվականի մայիսին և այն ժամանակ ունեցել է ոչ այդքան ներբեռնումներ:


Զարմանալու երկրորդ պատճառը թերևս ավելի անհասկանալի է: Խաղի հեղինակ Դոնգ Նգույենը երեկ հայտարարեց, որ այլևս չի դիմանում և մի քանի ժամ անց կջնջի խաղը Apple App Store-ից և Google Play-ից: Եվ այսօր պարզվեց, որ երիտասարդը կատակ չէր անում և իրականում այդ խաղն այլրս հնարավոր չի ներվեռնել պաշտոնական խանութներից: Թե ինչն է ստիպել Դոնգին գնալ այդ քայլին, այդպես էլ գաղտնիք մնաց: Նշեմ, որ այս խաղը հեղինակին օրական բերում էր 50.000 դոլար եկամուտ: Կան կարծիքներ, որ Դոնգն իր խաղում օգտագործել է Mario խաղի խողովակները և հետագայում հեղինակային իրավունքների քաշքշուքներից խուսափելու համար որոշեց ժամանակին կանգ առնել: Սակայն նորից նշեմ, որ սա ընդամենը կարծիք է և իրական պատճառը դեռևս հայտնի չի:




Այնուամենայնի ցանկանում եք փորձե՞լ այս խաղը:
Եթե մինչև ինտերնետից ջնջվելը հասցրել էիք այս խաղը ներբեռնել սմարթֆոնի մեջ, ապա այն կարող եք շարու նակել խաղալ: Իսկ, եթե չեք ներբեռնել և ցանկանում եք փորձել, ապա կա երկու տարբերակ: 

1.Խաղը դեռևս հնարավոր է ներբեռնել մի շարք ինտերնետային կայքերից: Սակայն այս դեպքում պետք է հեռախոսը Jailbreak անեք կամ այլ տարբերակներով կարողանաք տեղադրել ոչ պաշտոնական խանութներից ներբեռնված հավելվածները:

2.Կարող եք փորձել Flappy Bird խաղի HTML5 տարբերակն անմիջապես ինտերնետ դիտարկչի մեջ: Խաղալու համար սեղմեք այստեղ:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն