Անվճար դարձած խաղեր: Borderlands (PC), Far Cry 5 (PC), Call of Duty WWII (PS+) և այլն

Ամսաթիվ

Epic Games-ը PC համակարգիչների համար անվճար տրամադրում է Borderlands The Handsome Collection-ը (60$), որն իր մեջ ներառում է Borderlands 2 և Borderlands the Pre-Sequel խաղերը: 



Բացի այդ, Epic Games-ը անվճար նվիրում է նաև SLUDGE LIFE խաղը: Այս խաղերը ակցիայի շրջանակներում Ձեր Epic Games-ի գրադարանում անվճար ավելացնելուց հետո կարող եք անվերջ խաղալ: 



PC համակարգիչների համար Steam-ում նույնպես տվյալ պահին կան խաղեր, որոնք ձեռք բերելով կարող եք հետագայում անվճար խաղալ: Minion Masters խաղի համար անվճար է դարձել Charging Into Darkness հավելումը: Steam-ում անվճար է նաև Arma 3 Karts խաղը:



PC համակարգիչների համար լավ նորություն ունի նաև Ubisoft-ը: Այսօրվանից սկսած մոտակա հանգստյան օրերին անվճար կարող եք խաղալ Far Cry 5 խաղը (մինչև 31.05 ներառյալ):



PlayStation խաղային կոնսոլների համար տվյալ պահին անվճար է Kitten Squad խաղը, իսկ PS+ փաթեթի բաժանորդները կարող են անվճար խաղալ Call of Duty WWII և Star Wars Battlefront 2 խաղերը (վերջինը հասանելի կլինի մոտ օրերս):



Ի դեպ, PS+ տարեկան լիցքավորման քարտ տվյալ պահին վաճառվում է կես գնով (32$):

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն